Հափշտակություն

10/05/2005

ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական վերահսկողության վարչության պետ Լյովա Շահինյանը մեղադրվում է հափշտակման մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասով եւ 325 հոդվածի 2-րդ մասով: Ինչպես հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության Հասարակական կապերի եւ լրատվության բաժնում, մեղադրանքը ներկայացվել է փաստաթղթերի կեղծման միջոցով «Աուդիտ խորհրդատու» եւ «Աուդիտ խորհուրդ սերվիս» ընկերություններից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար: Նախաքննությունը շարունակվում է: