քաղաքականություն

Լոքյանապատում

12.05.2005

Գյուղատնտեսության դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը, պարզվում է, նախարար դառնալուն պես անմիջապես որոշում է կայացրել, որ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է առանձին ԾԻԳ ունենա, որը կհամակարգի ոլորտին առնչվող բոլոր ծրագրերն, ու միջազգային կազմակերպություններից ստացվող գրանտներն իր «հսկողության» տակ կանցնեն: Բնականաբար, այդ ԾԻԳ-ի ղեկավարը պետք է շատ վստահելի մեկը նշանակվեր, որի հետ Դավիթ Լոքյանը պետք է բախշի ստացված …

կարդալ ավելին

«Մետրոպոլի» մոտ կրակոցներ չեն եղել»

12.05.2005

Երկու օր շարունակ խոսակցություններ են շրջանառվում, թե երկուշաբթի գիշերը «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ փոխհրաձգություն է եղել, որին մասնակցել են նաեւ հյուրանոցի անվտանգության աշխատակիցները: Հյուրանոցի սեփականատեր, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը մեզ հետ զրույցում հերքեց այն՝ վստահեցնելով, որ «Մետրոպոլի» մոտ որեւէ փոխհրաձգություն չի եղել։ «Նման բան չի եղել»,- հայտարարեց նախարարը: Հյուրանոցից ասացին, որ դեպքը տեղի …

կարդալ ավելին

Հայ զինվորը` գերության մեջ

12.05.2005

Անհետ կորածների եւ գերյալների որոնմամբ ու ղարաբաղյան հակամարտության գոտում գերիների ազատ արձակմամբ զբաղվող միջազգային աշխատանքային խմբի (ՄԱԽ) գրասենյակից երեկ հայտնել են, որ Նոյեմբերյանի շրջանում ծառայությունն անցկացնող մի հայ զինծառայող ապրիլի 1-ին գերի է ընկել ադրբեջանցիների մոտ: ՄԱԽ-ը հույս է հայտնում, որ ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում հանդես կբերի գերի ընկածների ազատ արձակման խնդրի նկատմամբ եւ, համաձայն …

կարդալ ավելին

Կրակահերթ քաղաքում

12.05.2005

Օրեր առաջ համառ լուրեր էին տարածվում այն մասին, որ Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց կրակահերթ է տեղի ունեցել: Նշվում էր, որ հնարավոր է սա շարունակությունն է Ռուսաստանում այս տարի դաժանաբար սպանված քրեական հեղինակություն Խիմկի Արթուրի դեպքի, քանի որ մասնակիցներից մեկը վերջինիս հորաքրոջ որդին է: Մեզ հասած լուրերով՝ հորաքրոջ որդի Բագրատը ծանր վիրավոր է, իսկ դեպքից հետո …

կարդալ ավելին

Սուպերիգրոկ

12.05.2005

Մեր աղբյուրների պնդմամբ, մարտի սկզբներին ՀՀ տարածքային ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը Մոսկվայի «Եվրոպա» խաղատանը 2մլն ԱՄՆ դոլար է տանուլ տվել: Բացի այդ, խոսակցություններ կան, որ Հովիկ Աբրահամյանը վերջերս էլ է մեծ չափի գումար տանուլ տվել խաղատներից մեկում, իսկ թե կոնկրետ ո՞ր քաղաքի՝ հայտնի չէ:

կարդալ ավելին

Մոսկովյան հանդիպումներ

12.05.2005

Մարտի 24-ին Մոսկվայի Համաշխարհային էկոնոմիկայի եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտում կազմակերպվել էր հայ-ռուսական հարաբերություններին նվիրված կլոր սեղան, որին հայկական կողմից մասնակցում էին ԱԺՄ ղեկավար, պատգամավոր Վազգեն Մանուկյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վիգեն Խաչատրյանը, Վարդան Խաչատրյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը: Ռուսական կողմից կլոր սեղանին մասնակցել են Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն Եվգենի Կարտոգինը, տնօրենի …

կարդալ ավելին

Էջմիածինցին իր ձայնը չի տա Մանվելի թեկնածուին…

12.05.2005

Մեր թերթի նախորդ համարի «Քաղաքի հիշողությունն էլ են վաճառքի հանում» հրապարակումը բազմաթիվ արձագանքներ ունեցավ, որոնք վկայում են, որ Էջմիածնի բնակչությունն իրապես վրդովված ու անհանգստացած է քաղաքում տիրող անպատժելիության մթնոլորտից: Օրերս խմբագրություն էր այցելել նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի «Կրթություն» միացյալ բաժնի նախկին տնօրեն Սուսաննա Հարությունյանը, ով եւս հավաստիացնում էր, որ տեղական ինքնակառավարման մարմիններն ինքնագործունեությամբ են զբաղված, եւ …

կարդալ ավելին

Ընտրակեղծիքներ՝ լուսանկարող հեռախոսով

12.05.2005

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նիստերի դահլիճում ԿԸՀ անդամ, Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն ասուլիս էր հրավիրել` տեղեկացնելու, որ «ԿԸՀ-ն նախագահ Գարեգին Ազարյանի թեթեւ ձեռքով մատնվել է անգործության»: «ԿԸՀ-ն կոլեգիալ մարմին է եւ պետք է քննարկի ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը: Սակայն արդեն 20 ամիս է, այս ԿԸՀ-ն գործում է եւ այս 20 …

կարդալ ավելին

«Լինել զուսպ` հիմարություններ չանելու համար»

12.05.2005

«Ամբողջ կյանքից տասնյակ տարի ա, մենք զբաղված ենք Ղարաբաղյան հարցի լուծմամբ եւ նվիրված ենք Ղարաբաղի ազատագրմանը: Ո՞րդից սովորեցինք կոռումպացվել: Ինչո՞վ ենք մենք կոռումպացված»: ԱԺ մի պատգամավոր Այս եւ նման կարգի արտահայտությունների պակաս հայրենի քաղաքական դաշտում չկա: Ղարաբաղի հարցը, ցավոք, տրանսֆորմացվեց որպես ներքաղաքական գործոն եւ շատ-շատերի համար դարձավ ինքնադրսեւորման, հարստացման, սեփական գործունեության արդարացման միջոց, ներքին ցնցումների, …

կարդալ ավելին

Հակահեղափոխական հեղափոխականություն

12.05.2005

Ինչպե՞ս է ստացվում, որ Վրաստանում, Ուկրաինայում եւ անգամ Ղրղըզստանում հաջողվում է հեղափոխություն իրականացնել, իսկ Հայաստանում դա չի ստացվում: Այսօր այս հարցը հուզում է գրեթե բոլորին, սակայն ոչ մեկը չի կարողանում միանշանակ պատասխանել դրան: Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում հեղափոխություն անելու կոչերով հանդես են գալիս այնպիսի ուժեր, որոնք իրականում անում են ամեն ինչ, …

կարդալ ավելին

«Մենք այլեւս մատաղացու գառներ չենք»

12.05.2005

«ԼՂՀ հիմնախնդիրներ. կարգավորման ուղիներ» թեմայով ԱԺ երկօրյա լսումների կազմակերպման նպատակը, թերեւս, հանրությանը հիմնահարցի շուրջ ընթացող բանակցությունների մասին տեղեկացնելու իմիտացիա ստեղծելն էր, քանի որ հնչած ելույթ-զեկույցներում որեւէ նոր փաստ չնշվեց: Փոխարենը, բազմաթիվ անգամներ մեջբերվեցին Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները, տարածքային ամբողջականության վերաբերյալ նրանց պահանջներն ու «մորթող ազգ» լինելու պատմական նկարագիրը: Վերջին արտահայտությունը հնչեցրեց դաշնակցական Վահան Հովհաննիսյանը՝ ասելով, …

կարդալ ավելին

«Ա1+»-ը եթերում չէ 3 տարի

12.05.2005

2002 թվականի ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի՝ օրենքի մի շարք խախտումներով անցկացրած մրցույթի հետեւանքով «Ա1+» հեռուստաընկերությունը զրկվեց եթերից: Հայաստանի Հանրապետության բոլոր դատական ատյանները մերժել են «Ա1+»-ի բոլոր հայցերն ընդդեմ հանձնաժողովի ապօրինի գործողությունների, ինչն էլ ապացուցեց, որ «Ա1+»-ի եթերազրկումը քաղաքական որոշում էր: 3 տարվա ընթացքում «Ա1+»-ը 8 անգամ մասնակցել է հեռուստակապուղիների եւ ռադիոհաճախականությունների մրցույթներին, …

կարդալ ավելին

Թող ժողովուրդը պարի, ուրախանա

12.05.2005

«Ո՞նց թե` էդ կոստյումները թանկանոց կոստյումներ են. ես չեմ կարծում, որ լրագրողները կարող են էդպիսի կոստյումներ հագնել: Լրագրողը ցածր աշխատավարձ է ստանում եւ չի կարող նման կոստյում հագնել: Եթե հագավ, ուրեմն` «զակազով» գրող է, ու որ զակազով գրող է, ուրեմն` ընդունակ է գողության. չէ՞ որ էդ հոդվածներով եւս ինքը գողություն է կատարում…»,- Ստամբուլի «Ժամանակ» թերթին …

կարդալ ավելին

Ղարաբաղի կուսակցությունները տարակարծիք են

12.05.2005

«Կովկասյան հանգույցի» թղթակցի հետ զրույցի ժամանակ ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Մուշեղ Օհանջանյանը նշել է, որ նման քաղաքական շոուներ լինում են ամեն մի ընտրության նախաշեմին: «Վեց տարի եղել եմ ԼՂՀ ԿԸՀ նախագահ եւ կարող եմ ասել, որ միջազգային հանրության համար նման հայտարարությունները ոչ մի նշանակություն չունեն: Դեռ ավելին` դրանք համարվում են Ղարաբաղում անցկացվող ընտրությունների յուրօրինակ քարոզչություն»,- փաստել …

կարդալ ավելին

Ցանկացած դատական գործ քաղաքական է

12.05.2005

Սույն թվականի հունվարի 21-ին ուժի մեջ մտավ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվում է, որ ՀՀ-ն ունի փաստաբանների մեկ պալատ, ի տարբերություն նախորդ օրենքի, որը սահմանում էր 2 միություն: Մարտի 19-20-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի փաստաբանների պալատի հիմնադիր ժողովը, որն ուղեկցվեց տհաճ միջադեպով: Այս հարցերի շուրջ զրուցեցինք Իրավաբանական եւ բիզնես խորհրդատվական ՓԲԸ ղեկավար …

կարդալ ավելին

Կյանքի հույս

12.05.2005

Սկսվել է Ավագ շաբաթը, եւ 1700-ամյա քրիստոնյա մեր ժողովրդի համար Հիսուս Քրիստոսի Հարությունը պետք է լիներ սկսվող շաբաթվա ամենակարեւոր իրադարձությունը։ Որովհետեւ Քրիստոսը չարչարվեց, խաչվեց, մեռավ ու հարություն առավ, որ մարդն ապրի։ Եվ Քրիստոսի հարությունը կյանքի հույս դարձավ։ Բայց մեր 1700-ամյա քրիստոնյա ժողովուրդը, որ վերջին տարիներին միայն սկսել է առողջապահական նպատակներով պաս պահել, հարության նախօրեին ամենեւին …

կարդալ ավելին

«Կռվում փլավ չեն բաժանում»

12.05.2005

«Հայկական կողմը կարիք չունի իր դիրքերն առաջ տանել ադրբեջանական զինված ուժերի հետ շփման գծում, քանի որ դեռ 1994թ. մենք արդեն շահեկան դիրք ենք գրավել»,- հայտարարել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ըստ նրա՝ սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերը բացատրվում են Ադրբեջանի ցանկությամբ՝ առաջ շարժվել եւ շահեկան դիրքեր գրավել: «Ցանկացած մարդ, որը թեկուզ մի փոքր ծանոթ է …

կարդալ ավելին

Փոխզիջումն անիմաստ է

12.05.2005

– Փաստահավաք առաքելությունն իր զեկույցում արձանագրել էր, որ ազատագրված տարածքներում վերաբնակեցում գրեթե չի կատարվել, ինչը ՀՀ ԱԳՆ-ն համարում էր դրական փաստ: Դուք եւ՞ս այդ կարծիքին եք: – Ո՛չ, իհարկե: Չնայած տարածքներ կան, որոնք վերաբնակեցվում են՝ Քալբաջարի ուղղությամբ, Դադիվանքի շրջակայքում, Լաչինում: Ազատագրված տարածքները բնականաբար պետք է վերաբնակեցվեին, բայց ոչ բոլորը: – Երկրապահները, ինչպես նաեւ` մի շարք …

կարդալ ավելին

Պապան տեղյակ չի

12.05.2005

Փոխքաղաքապետ Արման Սահակյանն ակտիվ աշխատանքներ է տանում ապրիլի 9-ին Ֆիլիպ Կիրկորովի համերգը բարեհաջող ու բարձր մակարդակով ապահովելու համար, որպեսզի լուրջ միջադեպեր չարձանագրվեն երգչի այցի ընթացքում, քանի որ Երեւանում, մեղմ ասած, Կիրկորովին այնքան էլ գրկաբաց չեն պատրաստվում ընդունել: Ի դեպ, արդեն հայտնի է, որ որոշ քաղաքական ուժեր, այդ թվում՝ ՀՀԿ-ն, որոշում են կայացրել այդ ապազգային հրավերի …

կարդալ ավելին

Առայժմ տեղեկացվել են

12.05.2005

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը վստահեցրել է, որ առաջիկայում մարզպետների, նախարարների փոփոխություն չի լինի: «Դժգոհությունների, բացթողումների մասին տեղեկացրել ենք նրանց, որպեսզի թերություններն ուղղեն: Որոշ ժամանակ հետո նորից կանդրադառնանք»,- ասաց նա:

կարդալ ավելին