քաղաքականություն

Թաքնված տեսախցիկ

13.05.2005

«Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր» միջազգային համաժողովը ապրիլի 20-21-ին մասնակցելու էր եկել Անկարայի համալսարանի քաղաքական գիտությունների բաժանմունքի պրոֆեսոր Բասկին Օրանը: Վերջինս ապրիլի 19-ին, երեկոյան, ՀՀ ԱԳՆ աշխատակիցների հետ այցելել է Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկ դրել Ցեղասպանության անմեղ զոհերի հուշաքարին: Պատահաբար այնտեղ նկարահանումներ կատարելիս է լինում թուրքական HTB հեռուստաընկերության նկարահանող խումբը, որը Բ. Օրանին այդ պահին թաքուն նկարահանում …

կարդալ ավելին

QUO VADIS? ՅՈ ԵՐԹԱՍ

13.05.2005

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հայեցակարգը` այսպես կոչված` կոմպլեմենտարիզմը, որը շրջանառության մեջ մտավ 98-ից, օրերս, հրաժեշտ տալով իր «կնքահայր» Վարդան Օսկանյանին, ոչ եւս եղավ: Այդ քաղաքական դոկտրինան, որն ի սկզբանե խարսխված էր Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ հավասարակշռվելու սկզբունքի վրա, վերջին շրջանում իջավ օտար տերությունների միջեւ անհաջող մանեւրների եւ դիվանագիտական սեթեւեթանքների մակարդակին: Արդյունքում այն փլուզվեց` առանց բավարար …

կարդալ ավելին

Փոխոստիկանապետը ծպտյալ դաշնակցակա՞ն է

12.05.2005

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին (իսկ որոշ համայնքներում այդ ընտրություններն անցկացվելու են արդեն հունիսին) նորից «սրվեց» որոշ քաղաքական ուժերի ախորժակը վարչական ռեսուրսներ ձեռք բերելու ուղղությամբ։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, վերջին օրերին ՀՅԴ-ն մտադիր է եւս մեկ փորձ կատարել որեւէ ուժային կառույցի տիրանալու համար։ Այս առումով ՀՅԴ-ում գտնում են, որ ամենից իրատեսական հնարավորություններ այսօր կան ոստիկանությունում «իշխանափոխություն» …

կարդալ ավելին

ԼՂՀ ԱԺ ընտրություններ. առաջադրումն ավարտվել է

12.05.2005

Հունիսի 19-ին կայանալիք ԼՂՀ Ազգային ժողովի ընտրությունների անցկացման հետ կապված հարցերն են քննարկվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի օրերս կայացած հերթական նիստում: Ներկաները քննության առան ՀՅԴ-«Շարժում 88» կուսակցությունների դաշինքի գրանցման հարցը, որը միաձայն ընդունվեց հանձնաժողովի անդամների կողմից: Ի դեպ, սա Ղարաբաղում կուսակցությունների առաջին դաշինքն է, ինչը ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով՝ ողջունելի է: Համաձայն …

կարդալ ավելին

Տրակտորը հեծանիվի պես են քշում

12.05.2005

Մեր թերթի նախորդ համարում խոստացել էինք առավել մանրամասն անդրադառնալ գյուղատնտեսության դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանի գործունեությանը, իսկ ավելի ստույգ՝ ճապոնական դրամաշնորհով Հայաստանին տրվող գյուղատնտեսական տրակտորների ճակատագրին, որոնք, առանց վերապահման, տնօրինում է անձամբ Դ. Լոքյանը: Արդեն շուրջ չորս տարի է, ինչ Ճապոնիան Հայաստանի գյուղատնտեսության զարգացման նպատակով դրամաշնորհային խոշոր ծրագիր է իրականացնում մեր երկրում, սակայն, որքան էլ տարօրինակ …

կարդալ ավելին

«Քոչարյանին չի հավատում նույնիսկ տիկին Բելլան»

12.05.2005

– Ռոբերտ Քոչարյանը՝ ներկայացնելով այն չորս հիմնական դրույթները, որոնք Ուկրաինայում ու Ղրղըզստանում հեղափոխության հիմք հանդիսացան, փորձեց հիմնավորել, թե ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չէ իրականացնել հեղափոխություն: Նրա համոզմամբ, ի տարբերություն այդ երկրների, Հայաստանում «ոչ ոք չի կասկածում իշխանության վճռականության մեջ»: Մատնանշված պատճառները որքանո՞վ են հիմնավոր: – Ցավում եմ՝ թեկուզ ԱՊՀ երկրների կողմից ՀՀ նախագահ ճանաչված մարդու համար, …

կարդալ ավելին

«Առաջարկների նոր փաթեթ» տերմինը չափազանցված է

12.05.2005

Երեկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ Հայոց ցեղասպանության 90-ամյակի առիթով ասուլիս էր հրավիրել՝ տեղեկացնելու համար, որ առաջիկայում «Հայաստանում եւ արտասահմանում նախատեսվել է միջոցառումների ընդարձակ ծրագիր»: Այսպես, ապրիլի 18-19-ին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում կգումարվի գիտաժողով` «Մեծ Եղեռն. Իրողություն եւ դատապարտում» նշանաբանով: Դրան ապրիլի 20-21-ին կհաջորդի երեւանյան միջազգային համաժողովը «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» թեմայով, որին …

կարդալ ավելին

«Ոչ լեգիտիմության բարդույթից հնարավոր չէ ձերբազատվել»

12.05.2005

«Ժողովրդավարության հաստատման նախապայմանն ապօրինի վարչախմբի հեռացումն է»: Առաջին հայացքից հանրահավաքային տպավորություն թողնող այս կարգախոսը երեկ փակցված էր կառավարության Նիստերի դահլիճում, որտեղ «Արդարություն» դաշինքն անց էր կացնում «Հանուն ժողովրդավարության» թեմայով համաժողովը: Այն իրականում նվիրված էր 2004 թվականի ապրիլի լույս 13-ի գիշերը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների տարելիցին եւ որոշ դիտորդներ կանխատեսում էին, որ երեկվա համաժողովից հետո …

կարդալ ավելին

«Ինչո՞ւ է տրտնջում Քոչարյանը»

12.05.2005

Նա՝ դիմելով դահլիճին, հայտարարեց. «Հիշեք այն մարդկանց դեմքերը, ում ջանքերով փակեցինք ատոմակայանը: Ավելի մեծ վնաս այս երկրին հնարավոր չէր հասցնել: Այդ մութ ու խավար օրերը ոչ թե հետեւանք էին Ղարաբաղյան պատերազմի, այլ, առաջին հերթին, ատոմակայանի փակման»: «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանից հետաքրքրվեցինք՝ եթե հետեւելու լինենք Ռ. Քոչարյանի ասածներին, ապա ՀՀՇ-ից, այսինքն՝ նախկին իշխանություններից ո՞ւմ դեմքերը …

կարդալ ավելին

Տա Աստված

12.05.2005

«Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձի համար դատապարտված հայ օդաչուներին հնարավոր կլինի վերադարձնել Հայաստան»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում երկուշաբթի օրը հայտարարել էր Համաշխարհային Հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Աբրահամյանը ասել էր նաեւ, թե մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել Հասարակածային Գվինեայում, այդ թվում՝ այդ երկրի նախագահի հետ: «Հայ օդաչուներն այսօր նորմալ վիճակում են եւ հույս ունեն …

կարդալ ավելին

Քաջության ժամանակը

12.05.2005

«Պետք է քաջություն ունենալ եւ հասարակությանը միանշանակորեն ասել, որ առանց փոխզիջումների հնարավոր չէ հասնել հիմնախնդրի կարգավորմանը»,- մեկնաբանելով նախագահ Քոչարյանի՝ Երեւանի Պետհամալսարանում արտահայտած տեսակետները՝ հայտարարել է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը։

կարդալ ավելին

Ամալյանը պետք է հեռանա

12.05.2005

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշ ներկայացուցիչների խոսքերով, ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը նեղ շրջանակներում լուրեր է տարածել, թե «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը դիտավորյալ «լավ ծրագիր» չի ներկայացնում մրցույթի, քանի որ որպես փակված հեռուստաընկերություն՝ միջազգային մի շարք կազմակերպություններ իրեն գումար են փոխանցում: «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանն, այս առնչությամբ ասաց. «Պարոն Ամալյանը կա՛մ անգրագետ է, …

կարդալ ավելին

Հինգը մեծ է տասից

12.05.2005

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների եւ դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ոգեւորությամբ խոսում էր տնտեսական աճի մասին։ Երկրի տնտեսության դրական կողմերը նշելիս՝ նա ասաց. «Անցած տարին փակել ենք, գիտեք, 10,1% տնտեսական աճով»։ Հետո, խոսքը շարունակելով, նշեց. «Արտահանման աճի տեմպերն ավելի մեծ են, քան ընդհանուր տնտեսական աճը»։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ արտահանման աճի տեմպերն անցած …

կարդալ ավելին

Միայն BMW տրակտորներ

12.05.2005

Մարզերի գյուղատնտեսության ընկերությունների մի շարք ղեկավարներ պնդում են, որ ճապոնական դրամաշնորհներից Հայաստան եկող տրակտորները, որոնք պետք է աճուրդով տրվեն գյուղատնտեսական կազմակերպություններին, գյուղնախարար Դավիթ Լոքյանը «հատուկ ցուցակով» աճուրդի մեկնարկային գնով վաճառում է բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների ու գեներալների: Նրանք վստահեցնում են, որ այդ ճանապարհով արդեն մի քանի տրակտոր է ձեռք բերել վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, տարածքային կառավարման եւ …

կարդալ ավելին

Իսկապե՞ս կողմ ենք

12.05.2005

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի անցկացրած հարցման համաձայն՝ Հայաստանի փորձագետների 73,3%-ը եւ հանրության 50%-ը կողմ են Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու՝ Լաչինի, Քելբաջարի եւ մյուս տարածքների հաշվին Ադրբեջանին զիջումներ անելուն։

կարդալ ավելին

Ե՞րբ են ամրացվելու վթարային շենքերը

12.05.2005

Պաշտոնական վերջին տվյալներով՝ Վանաձորում վթարային շենքերի թիվը հասնում է 84-ի։ Գրիբոյեդովի 6 շենքի բնակիչները, սակայն, որ արդեն 7 տարի է, «վերին» ատյաններ են դիմում իրենց բողոքներով, համոզված են, որ իրենց շենքի «նմանը չկա». «ավերված է շենքի 1-ին շքամուտքը` իր 27 բնակարաններով, ավերված է նկուղային հարկը, կոյուղագծերը շարքից դուրս են եկել, որի հետեւանքով շենքը գտնվում է …

կարդալ ավելին

Ղարաբաղ. կուսակցությունները ելքեր են առաջարկում

12.05.2005

Տնտեսության զարգացման նպատակով Արցախում հարկերը զգալիորեն իջեցվել են, ինչի շնորհիվ էլ ներկայումս պետբյուջե ավելի շատ մուտքեր են գրանցվում, քան նախորդ տարիներին պնդում է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Սակայն, ինչպես նշում են փորձագետները, այս պայմաններում տուժում է փոքր եւ միջին բիզնեսը: Ամռանը Ղարաբաղում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները տարբեր կարծիքներ ունեն Ղարաբաղում վարվող տնտեսական եւ կադրային …

կարդալ ավելին

Ժամանակն աշխատում է մեր օգտի՞ն

12.05.2005

Օրերս ՀՅԴ Արցախի «Արամ Մանուկյան» ուսանողական միության հրավերով Արցախ էին ժամանել Հայաստանի ՀՅԴ ԳՄ անդամներ՝ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության նախագահ Լեւոն Մկրտչյանը: Առաջին օրը նրանք հանդիպել են դաշնակցականների, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում հյուրերն անդրադարձան Ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում ունեցած հաջողություններին ու ձախողումներին, վերջերս …

կարդալ ավելին

ՏԻՄ ընտրությունները կարող են հեղափոխական ալիք ծնել

12.05.2005

Աշնանը Հայաստանի մոտ 670 համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ, սակայն ՀՀ-ում գործող արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների մեծ մասը դեռ չի հստակեցրել, թե ինչպես եւ ինչ մասշտաբներով է մասնակցելու ՏԻՄ ընտրություններին կամ մասնակցելո՞ւ է արդյոք: Հայաստանի Ազատական առաջադիմական կուսակցության (ՀԱԱԿ) նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով` ՀԱԱԿ-ը դեռ որոշում չի կայացրել ՏԻՄ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, եւ …

կարդալ ավելին

«Դահլիճային» հեղափոխություն

12.05.2005

Այսօր մեր ներքաղաքական կյանքում ամենաշատ քննարկվող թեման սա է՝ արդյոք հետխորհրդային երկրներում սկսված հեղափոխությունների ալիքը Հայաստան հասնելո՞ւ է, թե՞ ոչ: Գրեթե բոլոր քաղաքական ուժերն ու գործիչները տեսակետներ են հայտնում այդ հարցի վերաբերյալ՝ յուրաքանչյուրը՝ իր ուղղվածությանը համապատասխան: Իշխանություններն ու իշխանամետ քաղաքական գործիչներն ամեն կերպ փորձում են համոզել, որ Հայաստանում իշխանությունների դիրքերն ամուր են, չկա հեղափոխության հասարակական …

կարդալ ավելին