քաղաքականություն

Օսկանյանը միայն հուսով է

12.05.2005

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը կախված է ադրբեջանական կողմից: Հայաստանը ցավով է ընդունում այն փաստը, որ ադրբեջանական կողմը ագրեսիվ է ոչ միայն իր հայտարարություններում, այլեւ ռազմական գծի երկայնքով. տեղաշարժներ է իրականացնում եւ խախտում է հրադադարի պայմանագիրը: Նախարարը հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը գիտակցում է, «որ սադրանքները ոչ մի լավ …

կարդալ ավելին

Առաջին լաստանավը

12.05.2005

13-ամյա ընդմիջումից հետո աշխատանքն է վերսկսել Կովկաս-Փոթի լաստանավերի փոխադրումը: Երեկ այդ երթուղով ճանապարհվել է առաջին լաստանավը, որը ցորեն է փոխադրում Հայաստանի համար: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, առայժմ նախատեսվում է ընդամենը երկու նման ուղերթ: Առաջին ուղերթը կատարում է «Աննենկով» լաստանավը՝ 18 վագոնով: Երկրորդ ուղերթը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին, այն նույնպես ցորեն է տեղափոխում Հայաստան:

կարդալ ավելին

«Մեզ չեն սիրում»

12.05.2005

– Վերջերս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ՝ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» խորագրով համաժողովի ընթացքում կոչ արեցին «ոչ մի թիզ հող» չզիջել Ադրբեջանին: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումը: – Ղարաբաղի խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Ավելորդ ծայրահեղությունը լուրջ վնասներ կարող է բերել մեր երկրին ու ժողովրդին: Մենք հավասարակշռված մոտեցման կողմնակիցն ենք: Առաջնայինը ԼՂ կարգավիճակի խնդիրն է, …

կարդալ ավելին

«Կոմպրոմատ»` ՀՀԿ-ի վրա

12.05.2005

Թեպետ Ռոբերտ Քոչարյանի մոտ կայացած Կոալիցիայի խորհրդի վերջին նիստից հետո կոալիցիայի անդամները, կատարելով Ռոբերտ Քոչարյանի անմիջական հրահանգը, փորձում են ցույց տալ, թե բոլոր հակասությունները իրար մեջ արդեն հարթված են, այնուհանդերձ, ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ իշխանական ամենից բարձր օղակներից ոստիկանությանը եւ, մասնավորապես, 6-րդ վարչությանը հրահանգ է իջեցվել` ուսումնասիրել կառավարությունում Հանրապետական կուսակցությունը …

կարդալ ավելին

Չեն շտապում վերադարձնել ավանդները

12.05.2005

Չնայած գործադրած ջանքերին, Հմայակ Հովհաննիսյանը, որը նախորդ գիշերն անց էր կացրել այս ու այն պատգամավորների բնակարանների դռները թակելով, որպեսզի 44 ստորագրություն հավաքի ու Հայխնայբանկում կորսված ավանդների հարցը բարձրացնի ԱԺ-ում, երեկ անհաջողության մատնվեց: Հ. Հովհաննիսյանը հաջողացրել էր 45 պատգամավորի ստորագրություն հավաքել, սակայն այս անգամ եւս, ինչպես դեկտեմբերի 20-ին էր, քվորումի բացակայության պատճառով հարցի քննարկում տեղի չունեցավ: …

կարդալ ավելին

Լծակները գործի կդրվեն

12.05.2005

Կիրակի օրը Իջեւանում տեղի կունենան քաղաքապետի ընտրությունները, որտեղ իրենց թեկնածությունն են առաջադրել գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Վարուժան Ներսիսյանն ու «Ժողպատգամավոր» խմբի ներկայացուցիչը: Այն դժգոհությունների առնչությամբ, թե ՀՀԿ-ն իշխանության բոլոր լծակներն օգտագործում է գործող քաղաքապետին վերընտրելու գործում, Ա. Մարգարյանն ասաց. «Կուսակցությունն իր բոլոր լծակներով, հնարավորություններով կօգնի Վարուժանին քաղաքապետ վերընտրվելու համար: Կուսակցությունը, ոչ թե վարչապետը»: Իսկ ինչ …

կարդալ ավելին

«Տիգա Էյր»-ը լվանում է ձեռքերը

12.05.2005

Մինչ Ռ. Քոչարյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԳՆ-ն եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Ա. Աբրահամյանը մտահոգված են հայ օդաչուներին Հայրենիք վերադարձնելու խնդրով, «Տիգա Էյր» ավիաընկերությունը շարունակում է նրանց ընտանիքներին պայմանագրով եւ համաձայնագրով հասանելիք աշխատավարձը չտալ: «Տիգա Էյր»-ը մինչ օրս ընդամենը 2004թ. փետրվարին է ընտանիքներին վճարել՝ օդաչուներին` 900-ական դոլարի չափով, ինժեներին՝ 720 դոլարի չափով: Իսկ երբ …

կարդալ ավելին

Հաշտության ռեսուրսներ` Ղարաբաղի համար

12.05.2005

Երիտասարդ քաղաքագետների ղարաբաղյան ակումբը, որի մեջ ընդգրկված են Արցախի պետհամալսարանի ուսանողներ, Ղարաբաղում անց է կացրել սոցիոլոգիական հարցում` «Հաշտության ռեսուրսներ» թեմայով: Հարցման նպատակների եւ նախնական արդյունքների մասին զրուցեցինք ծրագրի նախաձեռնող, լրագրող Նաիրա Հայրումյանի հետ: Նրա խոսքերով, սոցիոլոգիական հարցումը նպատակ էր հետապնդում պարզել` արդյոք ղարաբաղյան երիտասարդությունը պատրա՞ստ է ադրբեջանցիների հետ համագործակցության եւ, ընդհանրապես, մտածո՞ւմ է այն մասին, …

կարդալ ավելին

«Ոչ մեկի թիկնապահը չի նեղացնի ձեզ»

12.05.2005

– Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Ծաղկաձորն առեւտրի գոտի դարձնելու ցանկություն է հայտնել: Տեղյա՞կ եք մանրամասներին: – Ո՛չ, ես այդ մասին իմացել եմ մամուլից եւ անձամբ իր հետ հանդիպում չեմ ունեցել: Սակայն պետք է ասեմ, որ մենք ողջունում ենք ցանկացած ներդրումային առաջարկ: – Այսօր ինչպիսի՞ ներդրումների կարիք կա Ծաղկաձորում: – Ծաղկաձորը միմիայն զբոսաշրջության ուղղությամբ …

կարդալ ավելին

«Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում»

12.05.2005

Մի քանի օր առաջ տեղեկություն տարածվեց, որ Ջավախքի հայությունը բազմամարդ հանրահավաքներ է անցկացրել՝ Վրաստանի իշխանություններից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու Ախալքալաքից դուրս չբերել ռուսական ռազմական բազաները։ Տարօրինակ այս զուգադրությունն ինձ հիշեցրեց մասնավոր բուհերի երբեմն-երբեմն թերթերում հանդիպող հայտարարությունները, որոնք դիմորդներին ուսանելու են հրավիրում, օրինակ, «Հայգուշակ» համալսարանի ստոմատոլոգիայի, գինեկոլոգիայի եւ ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։ Ի՞նչ կապ կարող է լինել …

կարդալ ավելին

Եթե ձերբակալեն՝ կնստեմ

12.05.2005

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն իր ելույթներից մեկում բոլոր «զերծարարներին, կեղծարարներին ու քրեածին տարրերին» սպառնացել էր. «Այնպես մի՛ արեք, որ հետո գանք, Փարաքարը փակենք ու հավաքենք»: Այս արտահայտությունից հետո նրան ամենուրեք սկսեցին անվանել «Փարաքարը փակող Արամ»: Սակայն վերջերս համառ լուրեր էին տարածվել, թե ՀՀ Գլխավոր դատախազությունում կայացած փակ, գաղտնի նիստերից մեկում Արամ Կարապետյանին ձերբակալելու …

կարդալ ավելին

Չախմախչյանը կոչ է անում` Մարկովիչին չթողնել Հայաստան

12.05.2005

Մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրավերով աշխատանքային այցով կլինի Հայաստանում: Այցից առաջ «Ռիա նովոստիի» հրավերով Մոսկվայում են հայկական որոշ լրատվամիջոցների ղեկավարներ եւ լրագրողներ: Այսպիսով՝ սա PR ակցիա է, որով հող է նախապատրաստվում Պուտինի այցի նպատակները եւ շոշափելիք խնդիրների շրջանակները հրապարակայնորեն մատուցելու համար: Առաջին հանդիպումը, զարմանալիորեն, Լեւոն Չախմախչյանի հետ էր: Պարզվեց, …

կարդալ ավելին

Զեկույցին սպասելիս

12.05.2005

Երեկ Վիեննայում արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂ հարակից շրջաններում վերաբնակեցման վերաբերյալ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության զեկույցի հետ կապված որոշ հարցեր: Իսկ զեկույցը ԵԱՀԿ Մշտական խորհրդին է ներկայացվելու այսօր:

կարդալ ավելին

Բաց նամակ Հասարակածային Գվինեայում ձերբակալված 6 անմեղ օդաչուների ընտանիքների կողմից

12.05.2005

ՀՀ նախագահ պրն Ռ. Քոչարյանին Արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանին Ռուսաստանի հայերի միության նախագահ պրն Ա. Աբրահամյանին «168 Ժամ» շաբաթաթերթի գլխավոր խմբագրին Հարգելի պրն Քոչարյան, որպես երկրի ղեկավար, 6 օդաչուների մայրերի, երեխաների եւ կանանց անունից խնդրանքով դիմում ենք Ձեզ, համոզված լինելով, որ Դուք ճիշտ կհասկանաք մեր ցավը, եւ մեր խնդրանքը կբավարարվի միայն Ձեր բարի կամքի …

կարդալ ավելին

Միայն ղարաբաղցիներ

12.05.2005

Ըստ հավաստի աղբյուրների, Հայաստանում բջջային հեռախոսակապի ծառայություններ մատուցելու լիցենզիա ստացած երկրորդ օպերատոր «Ղ-Տելեկոմի» երեւանյան գրասենյակի տնօրեն է նշանակվել ղարաբաղցի Ալեքսան Ալեքսանյանը: Հիշեցնենք, որ «Ղ-Տելեկոմին» Հայաստանում գործելու լիցենզիա տվեցին ուշ գիշերը կայացած փակ նիստում, որի հապճեպությունն, ըստ համապատասխան պաշտոնյաների, այն էր, որ խնդիրը վերաբերում էր պետական նշանակություն ունեցող կարեւորագույն հարցի: Այսօր արդեն ակնհայտ է, թե ինչ …

կարդալ ավելին

Նաեւ Երկաթուղին

12.05.2005

ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը մեր թերթին տված հարցազրույցում չէր բացառել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում կարող է սեփականաշնորհվել Երկաթուղին: «Դա ծրագիր է եւ ուսումնասիրման փուլում է»,- հայտարարել էր Ա. Մանուկյանը՝ նշելով, թե ՀՀ կառավարությունն առայժմ նման ծրագիր չունի: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, արդեն իսկ Երկաթուղու դեպոներից մեկը գնելու մտադրություն է հայտնել գործարար, …

կարդալ ավելին

Ղարաբաղը չպետք է հրաժարվի իր անկախությունից

12.05.2005

Ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ քննարկումներ են ընթանում ոչ միայն Հայաստանում եւ Ադրբեջանում, այլեւ տարբեր արտասահմանյան երկրներում: Վերջիններիս կողմից հետաքրքրությունն առավել նկատելի է վերջին ժամանակներս: Հարցը քննարկվում է տարբեր ատյաններում, նաեւ` խորհրդարանական մակարդակով: Զարմանալիորեն Ղարաբաղը կարծես թե դուրս է մնացել այդ քննարկումներից, եւ տպավորություն է ստեղծվում, թե Ղարաբաղի հասարակությունն անտարբեր է սեփական երկրի ճակատագրի հանդեպ: Ստացվում …

կարդալ ավելին

Անդրանիկաբար ապրելու հմայքը

12.05.2005

Զարմանալու բաները շատանում են կյանքում եւ տրանսպորտում, թերթերում եւ բարձր պաշտոնյաների ելույթներում, հեռուստատեսությամբ եւ եթերի մյուս անկյուններում։ Եվ այդ բաներն, անկեղծ ասած, ինձ մոտ երբեմն անձի երկվություն են առաջացնում։ Ու ինձ մեկ-մեկ թվում է, թե ես Հովհաննես Գալաջյանն եմ, բայց ոչ այն պատճառով, որ «Ուժն է ծնում իրավունք», այլ որովհետեւ զարմանալու բաները գնալով շատանում ու …

կարդալ ավելին

Հայ տիկնանց փայլքը

12.05.2005

1857-ի մարտի 8-ին Նյու Յորքում ցույցի դուրս եկան կարի ու կոշիկի ֆաբրիկայի բանվորուհիները` բողոքելով երկար աշխատանքային օրվա եւ ցածր աշխատավարձի դեմ: Նրանք պահանջում էին տղամարդկանց հավասար իրավունքներ: 1910-ից մինչ օրս աշխարհի շատ երկրներում Մարտի 8-ը նշվում է որպես «կանանց իրավունքների օր»: Հայաստանում կանանց իրավունքները կարծես թե այնքան էլ պաշտպանված չեն, փոխարենը` կանայք ունեն 2 տոն` …

կարդալ ավելին

Մի հիվանդության պատմություն

12.05.2005

«Չէի ասի` 100 տոկոսով, բայց 90 տոկոսով ապաքինվել եմ եւ վերադարձել եմ աշխատանքի»,- երեկ հրավիրած մամուլի ասուլիսն այսպես սկսեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը Հասարակածային Գվինեա կատարած այցից հետո հիվանդացել էր՝ 10 օրից ավելի անտեր թողնելով մեր արտաքին քաղաքականությունը: Հիշեցնենք, որ Օսկանյանի հիվանդության պատճառով չկայացավ մարտի 2-ին նախատեսված նրա հանդիպումը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Անգամ …

կարդալ ավելին