«Կոմպրոմատ»` ՀՀԿ-ի վրա

12/05/2005

Թեպետ Ռոբերտ Քոչարյանի մոտ կայացած Կոալիցիայի խորհրդի վերջին նիստից հետո կոալիցիայի անդամները, կատարելով Ռոբերտ Քոչարյանի անմիջական հրահանգը, փորձում են ցույց տալ, թե բոլոր հակասությունները իրար մեջ արդեն հարթված են, այնուհանդերձ, ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ իշխանական ամենից բարձր օղակներից ոստիկանությանը եւ, մասնավորապես, 6-րդ վարչությանը հրահանգ է իջեցվել` ուսումնասիրել կառավարությունում Հանրապետական կուսակցությունը ներկայացնող նախարարների եւ իշխանական մյուս կառույցներում ներգրավված այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործունեությունը։ Հավաքված «կոմպրոմատները» հավանաբար առաջիկայում կօգտագործվեն Հանրապետական կուսակցության վերնախավի մեծ «ախորժակներն» առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ սանձելու, ինչպես նաեւ իշխանական վերին օղակներում պալատական իշխանափոխության ինչ-ինչ հնարավոր սցենարների իրագործման ընթացքում հանրապետականների ազդեցությունը նվազեցնելու նպատակով։