Առաջին լաստանավը

12/05/2005

13-ամյա ընդմիջումից հետո աշխատանքն է վերսկսել Կովկաս-Փոթի լաստանավերի փոխադրումը: Երեկ այդ երթուղով ճանապարհվել է առաջին լաստանավը, որը ցորեն է փոխադրում Հայաստանի համար: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, առայժմ նախատեսվում է ընդամենը երկու նման ուղերթ: Առաջին ուղերթը կատարում է «Աննենկով» լաստանավը՝ 18 վագոնով: Երկրորդ ուղերթը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին, այն նույնպես ցորեն է տեղափոխում Հայաստան: