քաղաքականություն

Ով ինչպես է փոխում սահմանադրությունը

07.05.2005

Ուրբաթ օրը Եվրոինտեգրման հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը սկսեց սահմանադրական փոփոխությունների առաջարկվող տարբերակների քննարկումը: Շրջանառության մեջ են դրվել երեք նախագծեր՝ կոալիցիայի, ԱԺ ՄԱԿ խմբակցության եւ ԱԺ պատգամավոր, «Արդարություն» դաշինքի անդամ Արշակ Սադոյանի ներկայացրած նախագծերը: Ի՞նչ սկզբունքային տարբերություններ կան այդ նախագծերի եւ գործող Սահմանադրության միջեւ: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ԱԺ պատգամավորներ, «Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանից, …

կարդալ ավելին

Ազդեցություն չունեն

07.05.2005

Հարցին, թե Հայաստանի իշխանությունները կկարողանա՞ն որեւէ ազդեցություն ունենալ «Ղարաբաղ-Տելեկոմի» գնային քաղաքականության վրա, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը պատասխանեց. «Քանի որ այն բջջային կապի օպերատոր է, մենք չենք կարող սակագները հաստատել: Դա կարող էր լինել միայն այն պարագայում, երբ մենաշնորհային դրույթներով նրանց տրված լիներ: «ԱրմենՏելի» լարային հեռախոսակապի, ինտերնետային կամ IP ծառայության սակագները նախարարությունն է …

կարդալ ավելին

Սամվել Բաբայանի պատասխանը

07.05.2005

«Իրավունք» եւ «168 Ժամ» թերթերի ս. թ. փետրվարի 3-ի համարներում տպագրված «Նորից կռվախնձոր է» հրապարակումը, որն աղերսվում է պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, իրականում նորից հերյուրանք է։ Հիշյալ թերթերը, վկայակոչելով միայն իրենց հայտնի «շրջանակների կանխատեսումները», անհեթեթ մեկնաբանություններ են տարածել։ Մասնավորապես` ծիծաղելի է այն պնդումը, թե Սամվել Բաբայանի քաղաքական ու տնտեսական գործունեության հեռանկարների պատճառով «հնարավոր …

կարդալ ավելին

Ինչ կլինի, եթե այսպես շարունակվի

07.05.2005

Երբ նայում եմ շուրջս, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե բոլորը մանկական խաղեր են խաղում: Թե մեր հասարակության մի ստվար զանգված մանկություն չի ունեցել: Եվ հիմա, երբ նրանք արդեն մեծացել են, փորձում են այդ բացը լրացնել: Բայց քանի որ խոսքը ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին է լինելու, փորձենք կռահել, թե ինչ «խաղեր են տալու» մերոնք …

կարդալ ավելին

Նառուշիլովկա

07.05.2005

Անցած շաբաթ երեւանցիների ուշադրության կենտրոնում հայտնվեց մի ավտովթար, որը կարող էր արտառոց չթվալ, եթե դրա հեղինակը չլիներ մեր քաղաքում շրջող տասնյակ HUMMER-ներից մեկը։ Եվ եթե ավտովթարի հեղինակն այդ հսկա ավտոմեքենան չլիներ, գուցե հիմա պարզ լիներ, թե ով է եղել վարորդը, ում մեղքով է եղել ավտովթարը եւ ում մեղքով են զոհվել անմեղ մարդիկ։ Այս հանգամանքները դեռ …

կարդալ ավելին

Ավանդատուների աչքից հեռու

07.05.2005

Բաղրամյան պողոտա առաջին փակուղի թիվ 2-24 հասցեում (Գրողների միության հարեւանությամբ, հանրապետական նոտար տանող ճանապարհին) դեմ-դիմաց այս օրերին շինարարական աշխատանքներ են ընթանում. երկուսն էլ Արթուր Բաղդասարյանի համար: Նրանցից մեկը, որի տարածքը փակված է երկաթե ցանցերով, լինելու է Արթուր Բաղդասարյանի առանձնատունը, իսկ մյուսը՝ երկաթե դարպասներով շրջափակված, բնակելի էլիտար շենք: Շինարարական ակտիվ աշխատանքներ են տարվում հատկապես շենքի կառուցման …

կարդալ ավելին

«Ի՞նչ է՝ ես չինացի՜ եմ, անգլիացի՜ եմ …»

07.05.2005

– «Ոգու փորձություն» կազմակերպության հիմնադիրները պնդում են, որ ԵԿՄ-ից անջատ նոր կազմակերպություն ստեղծելու պատճառն այն է, որ իրենք դեմ են ԵԿՄ վերնախավի իշխանամետ դիրքորոշմանը: Համաձա՞յն եք այդ տեսակետին: – Իմ հարցազրույցներից մեկում արդեն իսկ նշել եմ, որ ԵԿՄ-ն ժողովուրդ-հայրենիք-պետություն եռամիասնության մեջ է: Այլ կերպ լինել չի կարող: ԵԿՄ-ն չի կարող գտնվել իշխանամետ կամ ընդդիմադիր դաշտերում: …

կարդալ ավելին

Ականջի կողքով

07.05.2005

ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ սպառնաց, թե եթե կառավարությունը մինչեւ մարտի 21-ը չլուծի ավանդների վերադարձման հարցը, ապա ինքը կդիմի ժողովրդին ու «գործի կդնի ժողովրդավարության ինստիտուտը»: Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը, ի պատասխան, ասաց. «Դուք հիմա ուզում եք ձեր գաղափարը պարտադրել ժողովրդին, իսկ ժողովրդավարությունն, իմ կարծիքով, պարտադրանք չի ընդունում: Կարող է լինեն շա՜տ տարբեր կարծիքներ, …

կարդալ ավելին

Հերթական զեկույցին սպասելիս

07.05.2005

Անցած շաբաթվա կարեւորագույն իրադարձություններից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կազմավորված փաստահավաք խմբի այցն էր Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող ազատագրված 7 շրջաններ: Փաստահավաք խմբի կազմում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից բացի, ներգրավված էին եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ, իսկ խումբը գլխավորում էր գերմանացի դիվանագետ Էմիլի Հաբերը: Փաստահավաքներն իրենց աշխատանքներն ավարտելուց հետո Ստեփանակերտում հանդիպել են Ադրբեջանից գաղթած …

կարդալ ավելին

Ցավ են ապրում

07.05.2005

Պատգամավոր Էմմա Խուդաբաշյանի հարցին, թե ո՞վ է պատասխանատու երկրում սկիզբ առած «բեսպրեդելի համար», անիշխանության համար, երբ ժողովրդի առաջ զինված արյունալի «ռազբորկաներ» են տեղի ունենում, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների աշխատանքը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Իրոք, ի սկզբանե երեւույթը դատապարտելի է, եւ իրավապահ մարմինները հենց առաջին պահին հարուցել են քրեական գործ եւ կատարում են նախաքննություն: …

կարդալ ավելին

Էթնիկ զտումներ Երեւանում

07.05.2005

Նախագահ Քոչարյանը մեկնել է կարճատեւ հանգստի: Լավ իմաստով: Ամենայն հավանականությամբ՝ Ծաղկաձորում դահուկ է քշում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը գտնվում է արտասահմանում: Նույնպես՝ լավ իմաստով: Բուժվում է եւ շուտով կվերադառնա Հայաստան: Իսկ ահա Արթուր Բաղդասարյանը գտնվում է Քուվեյթում: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ նրան այնտեղ շատ ջերմ են դիմավորել ոչ միայն արեւոտ եղանակի պատճառով, այլեւ՝ այն բանի շնորհիվ, որ …

կարդալ ավելին

Գնացեք՝ մտածեք

07.05.2005

Վերլուծելով Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ԽՍՀՄ տարիներին քաղաքական եւ մշակութային բնագավառում մեծ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է. «Կամ մեծ շնորհքով մարդիկ չենք, որ չենք կարողանում մի կտոր հող պահել, կամ էլ հողն իր զավակներին վտարում է: Այսօրվա Հայաստանի տարածքում թաղված գոնե մեկ թագավոր ունե՞նք: Դուք մտածե՞լ եք այդ հարցի …

կարդալ ավելին

Նախագահը մտահոգված է

07.05.2005

Արտաքին քաղաքական ճնշումներին զուգընթաց՝ վերջին շրջանում Հայաստանում օրեցօր սրվող քրեածին իրավիճակը, ըստ նախագահականին մոտ կանգնած աղբյուրների, բավականին անհանգստացրել է Ռոբերտ Քոչարյանին: Բանն այն է, որ քրեական «ռազբորկաների», աղմկահարույց սպանությունների եւ «Hummer»-ների վրաերթերի սրընթաց աճող քանակն ու մյուս կողմից` համապատասխան իրավապահ կառույցների «տարօրինակ» անգործությունն ու անվճռականությունը ՀՀ նախագահի եւ նրա մերձավոր շրջապատի մոտ կասկածներ են առաջացրել, …

կարդալ ավելին

Եվս չորս ձերբակալված

07.05.2005

Ինչպես հաղորդել է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը, իրավապահների կողմից համատեղ աշխատանքի արդյունքում փետրվարի 8-ին բերման են ենթարկվել «ՁնՃ-ի կռուգի հայտնի փոխհրաձգության» մեջ կասկածվող 1969-ին ծնված Աշոտ Ավետիսյանը, 1980-ին ծնված Էդգար Սողոմոնյանը, 1981-ին ծնված Արման Աղաջանյանը, 1978-ին ծնված Արմեն Նովիկովը: Վերջինս հայտնել է, որ հանցագործության օրն իր կողմից օգտագործված «ԸԽհ-74» ավտոմատը թողել է «Նաիրիտ» գործարանի շրջակայքում, …

կարդալ ավելին

Անհեթեթություն է

07.05.2005

«Արմենիա-Լադա» ընկերության նախագահ Ռաֆայել Շահմուրադյանի սպանության առնչությամբ մամուլում թափանցիկ ակնարկներ եղան, թե այն կարող է փոխկապակցված լինել 2004թ. մայիսի 24-ին Ռ. Շահմուրադյանի դեմ կատարված անհաջող մահափորձի հետ, որում Ռ. Շահմուրադյանը կասկածում էր ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին: Վերջինս, մեր թղթակցի հարցին ի պատասխան, ասել է. «Այդ հարցերն ինձ ուղղելն արդար չէ: Անհեթեթություններին չեմ …

կարդալ ավելին

Պարտքուպահանջ չեն

07.05.2005

Մեր տեղեկությունների համաձայն, «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած ՄԱՊ ընկերության նախագահ Ալեքսան Պետրոսյանը դուրս է եկել «Օրինաց երկիր» խմբակցությունից: Նույն աղբյուրի հավաստմամբ, իրեն պատգամավոր դարձնելու համար Ալեքսան Պետրոսյանը նախապես ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին որոշակի գումար է փոխանցել:

կարդալ ավելին

Փաստահավաքներն` Օսկանյանի աչքերով

07.05.2005

«Ես միայն հույս ունեմ, որ փաստահավաք առաքելությունը կներկայացնի այն, ինչ տեսել է»,- հայտարարեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, թե «այդ մարդիկ պատճառ չունեն այլ բան ներկայացնելու»: Ավելին, Վ. Օսկանյանի պնդմամբ, փաստահավաք առաքելության նպատակը փաստերի օբյեկտիվ արձանագրումն է, ու «այդ մարդիկ եկել, տեսել են, որ այդտեղ սուբյեկտիվության հարց չկա»: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող …

կարդալ ավելին

Փորձենք տեղափոխվել 2007 թվական

07.05.2005

Եվ այսպես, Հայաստան, 2007թ.։ Բոլորը պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին: Բայց ուշադրություն դարձրեք հետեւյալին. ոչ թե, որ նորմալ ընտրություններ անցնեն, այլ` թե ով ինչ օգուտ է քաղելու այդ ընտրություններից, իսկ ավելի ստույգ՝ ով ինչքան «չոր փող» է աշխատելու: Բնականաբար, տեսնելով Վրաստանի եւ Ուկրաինայի փորձը, մի քանի, այսպես կոչված, արեւմտամետ ուժեր (այդ պահին շատերը կդառնան արեւմտամետ, քանի …

կարդալ ավելին

Ապրելու պահը

07.05.2005

1998 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր երկրորդ ժամկետի 16-րդ ամսում հրաժարական տվեց։ Նախագահի հրաժարականի գլխավոր եւ միակ մոտիվը «Ղարաբաղ-Ադրբեջան» հակամարտության կարգավորման սկզբունքն էր։ 1997-ի սեպտեմբերյան ասուլիսով եւ դրան հաջորդած «Պատերազմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը» ծավալուն հոդվածով առաջին նախագահը հանրությանը ներկայացրել էր իր սկզբունքային դիրքորոշումը՝ պատմական եւ տրամաբանական փաստերով ապացուցելով, որ …

կարդալ ավելին

Ինչու հայերն օրինապաշտ չեն

07.05.2005

Ամեն անգամ, երբ հայերը սկսում են քննարկել այս հարցը, միշտ հանգում են ժողովրդական նույն ասացվածքին՝ «Ձուկը գլխից է հոտում»: Սակայն այս հարցում, կարծում եմ, որ «պոչն» էլ չի տառապում առանձնակի օրինապաշտությամբ: Ես հասկանում եմ, որ այսօր մարդիկ չեն ենթարկվում ոչ գրված, ոչ չգրված օրենքներին: Որովհետեւ, երբ «երեւանցին» փողոցում թքում է գետնին, կամ երիտասարդի տեսքով մի …

կարդալ ավելին