«Արմենիա-Լադա» ընկերության նախագահ Ռաֆայել Շահմուրադյանի սպանության առնչությամբ մամուլում թափանցիկ ակնարկներ եղան, թե այն կարող է փոխկապակցված լինել 2004թ. մայիսի 24-ին Ռ. Շահմուրադյանի դեմ կատարված անհաջող մահափորձի հետ, որում Ռ. Շահմուրադյանը կասկածում էր ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին: Վերջինս, մեր թղթակցի հարցին ի պատասխան, ասել է. «Այդ հարցերն ինձ ուղղելն արդար չէ: Անհեթեթություններին չեմ ցանկանում պատասխանել: Ես ցավում եմ այդ մարդու մահվան համար»: