Փաստահավաքներն` Օսկանյանի աչքերով

07/05/2005

«Ես միայն հույս ունեմ, որ փաստահավաք առաքելությունը կներկայացնի այն, ինչ տեսել է»,- հայտարարեց ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, թե «այդ մարդիկ պատճառ չունեն այլ բան ներկայացնելու»: Ավելին, Վ. Օսկանյանի պնդմամբ, փաստահավաք առաքելության նպատակը փաստերի օբյեկտիվ արձանագրումն է, ու «այդ մարդիկ եկել, տեսել են, որ այդտեղ սուբյեկտիվության հարց չկա»: Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից հնչող տեսակետներին, ապա Օսկանյանն ասաց. «Նախօրոք հայտարարել, թե՝ եթե իրենց ներկայացրածը մեզ դուր չգա, մենք դա չենք ընդունի, ապա, կարծում եմ, դա Ադրբեջանի մասին լավ բան չի ասում»: