քաղաքականություն

Վարչապետը չի հավատում

12.05.2005

Արդեն գաղտնիք չէ, որ գարնանային առաջիկա սպասվող սրացումները քաղաքական դաշտում առաջ են քաշել թե՛ իշխանական, եւ թե՛ ընդդիմադիր ուժերի որոշակի վերադասավորման խնդիրներ։ Սակայն գործընթացն այնպիսի բնույթ է կրում, որ այժմ ակտիվ շփումներ են ընթանում նաեւ իշխանության եւ ընդդիմադիր համարվող ուժերի որոշ ներկայացուցիչների հետ։ Լավատեղյակ աղբյուրների պնդմամբ, մոտ երկու շաբաթ առաջ նման գիշերային հանդիպում է տեղի …

կարդալ ավելին

Իմաստուն ժողովրդին մեյմունությունների են դրդում

12.05.2005

– Վկայակոչելով մի շարք անօրինականություններ, հայտարարել էիք, թե պատրաստ եք համագործակցել իշխանությունների հետ՝ այդ խոշորածավալ հարկատուներին օրինական դաշտ բերելու համար: Տարեսկզբին Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց գործարարների, Հարկային ու Մաքսային ծառայությունների աշխատակիցների հետ՝ սպառնալով գործել բացառապես օրենսդրական դաշտում: Չե՞ք կարծում, որ արդեն ուշացել եք համագործակցության ձեր առաջարկով, եւ ինչո՞ւ եք որոշել իշխանություններին նման ծառայություն մատուցել: – Իմ …

կարդալ ավելին

Պատվիրատուն դարձյալ Գեղամյա՞նն է

12.05.2005

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Ինտերպոլի կողմից փնտրվող Էդուարդ Մադաթյանի դեմ հարուցված շինծու գործի առնչությամբ հայտնի Կծան Միշան հայտարարել է, թե Մադաթյանն իրեն ասել է, որ իշխանությունների դեմ կազմակերպվող մահափորձերի պատվիրատուն Արտաշես Գեղամյանն է եղել: «Տիգրան Նաղդալյանի սպանությունից հետո դատարանի դահլիճում հայտարարվեց, որ Գլխավոր դատախազության Քննչական վարչությունը …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը կտրամադրի իր «սեւ ցուցակը»

12.05.2005

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի հայտնի կարծր բնութագրումներն, ըստ էության, ուղղված Հայաստանի եւ ԼՂ-ի ղեկավարներին, թեպետ, կարծես թե, այժմ մոռացության են մատնված, սակայն, ԱՄՆ դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների պնդմամբ, տիկին Ջոնսի հայտարարությունը միայն սկիզբ դրեց ԱՄՆ տարբեր կառույցների եւ բարձրաստիճան պաշտոնյաների` ՀՀ ղեկավարությանն ուղղված կոշտ մեղադրանքներին։ Նույն աղբյուրի համաձայն, գրեթե չի անցնում մի օր, …

կարդալ ավելին

Օսկանյանը զանգելու է Աբրահամյանին

12.05.2005

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «168 Ժամ»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե ինքը կարող է օգնել Հասարակածային Գվինեայում դատապարտված հայ օդաչուներին հայկական կողմին հանձնելու հարցում, սակայն դրա համար անհրաժեշտ է պետության համապատասխան թույլտվությունը: «Ես պատրաստվում եմ Արա Աբրահամյանի հետ հեռախոսազրույց ունենալ եւ հարցնել, թե որո՞նք են իր հնարավորությունները: Եթե իսկապես կան հնարավորություններ իր միջոցով …

կարդալ ավելին

«Նարնջագույն հեղափոխությունը պոստկոմունիզմի դեմ էր»

10.05.2005

Ռուսաստանն ինքն էլ չգիտի, թե որտեղ է սկսվում եւ որտեղ ավարտվում։ Պատմության ընթացքում Ռուսաստանը մերթ ընդարձակվել է, մերթ սեղմվել։ Հակամարտությունների մեծ մասի արմատները սահմանային կռիվների, տարածքներ գրավելու կամ կորցնելու մեջ են։ Երբ մենք հանգիստ կորոշենք, թե որտեղ է վերջանում Եվրամիությունն ու որտեղ է սկսվում Ռուսաստանը, լարվածությունը զգալիորեն կմեղմանա։ Ամենեւին էլ վատ չէ Եվրամիության անդամ չլինելը։ …

կարդալ ավելին

Կոալիցիա՝ հայկական հեղափոխության հայելին

10.05.2005

Հայաստանում հեղափոխականների եւ հեղափոխություն անողների պակաս չի զգացվում: Դրան նպաստում է նաեւ դրսի ենթադրյալ աջակցությունը: Բոլոր նրանք, ովքեր խոսում են օրինականությունից ու սահմանադրական կարգի կառուցման անհրաժեշտությունից, համարվում են օպորտունիստներ, ականներ եւ այլն: Իրավիճակն այնքան է թեժացել, որ ներկայումս Հայաստանում նկատվում է «ռուսական» հեղափոխականների ու «արեւմտյան» հեղափոխականների անզիջում պայքար: Դիտորդները չեն զլանում նշել, որ Մոսկվան, Արեւմուտքից …

կարդալ ավելին

Խոջալուն` որպես ինքնապաշտպանական միջոց

10.05.2005

17 տարի է անցել Սումգայիթի ոճրագործությունից: Ադրբեջանական քաղաքում տեղի ունեցած դեպքերի արդյունքում զոհվեցին տասնյակ հայեր, վիրավորվեցին հարյուրավորները: Այդ դեպքերից հետո հայերը ստիպված էին հեռանալ Սումգայիթից` թողնելով տուն ու տեղ, ունեցվածք… Կորցնելով հարազատներին ու բարեկամներին` նրանք ցրվեցին աշխարհով մեկ, եկան Հայաստան ու Արցախ: Փետրվարի 28-ին Ստեփանակերտի հուշահամալիր էին այցելել ԼՂՀ իշխանավորներ` նախագահ Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։ «Սումգայիթն …

կարդալ ավելին

Նորմալ լարվածություն

10.05.2005

ՀՀԿ-ՕԵԿ միջեւ ընթացող հրապարակային դատափետումներին նորմալ է վերաբերվում թե՛ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, թե՛ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ավելին, նրանք երկուսն էլ դա համարում են աշխատանքային «նորմալ» գործընթաց: «Իմ կարծիքով, նորմալ աշխատանքային հարաբերություններ են, եւ եթե ինչ-որ հարցեր են առաջանում, ապա մենք մեր մեջ կփորձենք այդ հարցերը լուծել, ոչ թե հասարակական լայն քննարկումների առարկա դարձնել այն,- …

կարդալ ավելին

Թանկարժեք մեքենան

10.05.2005

Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահին Ավստրիա կատարած այցի ժամանակ Վիեննայի քաղաքապետարանը նվիրել է շտապօգնության մեքենա: Նման մեքենայի գինը մոտ 6000 եվրո է: Եթե ԱԺ նախագահի շքախումբն ավելի փոքր լիներ, խնայված գումարով կարելի էր գնել մի քանի այդպիսի մեքենա: Ի դեպ, 2005թ. ԱԺ պատգամավորներին գործուղման ծախսերի համար պետբյուջեից հատկացվել է 200 մլն դրամ:

կարդալ ավելին

Զանգված եւ մոմենտ

10.05.2005

Երբ հերթական անգամ գալիս է գարունը, Հայաստանում բողբոջում է իշխանափոխությունը։ Սա մի ծառ է, որ ստացվել է կառավարող վերնախավի անպատասխանատվության եւ կառավարվող ժողովրդի անտարբերության պատվաստումից։ Եվ երբ Հայոց աշխարհում հերթական անգամ գալիս է գարունը եւ երբ բողբոջում է իշխանափոխության ծառը, տարբեր կողմերից թռչուններ ու զեռուններ են գալիս եւ դաշինք կազմած կամ առանձին-առանձին երգում սահմանադրական կարգի …

կարդալ ավելին

Սահմանադրական փոփոխությունների ժամանակը չէ

10.05.2005

Երեկ «Երեւան» հյուրանոցում Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը եւ Աշոտ Մանուչարյանը նախաձեռնել էին կլոր սեղան` «Հայաստանի ներկա իրողությունների պայմաններում Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նպատակահարմարությունը» թեմայով: Կլոր սեղանի մասնակիցները (Արտակ Զեյնալյան, Ֆելիքս Թոխյան, Ռուբեն Թորոսյան, Պետրոս Մաքեյան եւ այլք) փորձեցին պատախանել այն հարցերին, թե «Որքանո՞վ է նպատակահարմար հասարակության այսպիսի բեւեռացված ընկալումների պայմաններում ձեռնամուխ լինել Սահմանադրության մեջ փոփոխություններ …

կարդալ ավելին

«Հեղափոխությունը վերեւից ավելի էֆեկտիվ կլինի»

10.05.2005

– Պարոն Կարապետյան, վերջերս շատ է խոսվում հեղափոխության համար անհրաժեշտ «կրիտիկական մասսայի» մասին: Ի՞նչ է դա: Պարզապես մարդկանց որոշակի քանա՞կ: – Մեր պատկերացմամբ` «կրիտիկական մասսա» գաղափարը մարդկանց այն քանակությունն է, որն անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը հասկանա, որ ստեղծվել է մի իրավիճակ, որ ինքը կարող է տեր կանգնել իր իրավունքներին: 48 միլիոնանոց Ուկրաինայում «կրիտիկական մասսան» 300.000-ը …

կարդալ ավելին

«Մանվելի հետ հոգեբանական տարաձայնություններ կան»

10.05.2005

– Դավիթաշենի ԵԿՄ տարածքային ղեկավար Ռուբեն Գեւորգյանը վստահեցնում էր, որ իր տարածքից որեւէ երկրապահ երբեւէ չի ընդգրկվի ձեր կազմակերպության շարքերում: Իրականում ի՞նչ վիճակ է: – Դավիթաշենի ԵԿՄ-ից բազմաթիվ տղաներ կան, որոնք եկել-մտել են մեր կազմակերպություն: Հիմա մեր մոտ ավելի շատ են, քան իր մոտ: Գեւորգյան Ռուբենն իր տեսակետն է ասել, բայց իր տեղակալ Պապոն ահագին …

կարդալ ավելին

«Ընդդիմությունը հաղթել է 2003-ին»

10.05.2005

Մինչ տարբեր ընդդիմադիր ուժեր ու քաղաքական գործիչներ խոսում են առաջիկա հեղափոխությունների մասին, պատրաստվում են ստեղծել զանազան դաշինքներ ու նոր ֆորմատներ, հիմնական ընդդիմություն համարվող «Արդարություն» դաշինքը դեռեւս գտնվում է այն վիճակում, ինչ 2003 թվականի նախագահական ընտրություններից հետո: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն ստեղծվեց ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի երեկվա ասուլիսից, որը հրավիրվել էր Մամուլի ազգային …

կարդալ ավելին

Չի քանդվելու

10.05.2005

«Կոալիցիայում հարաբերությունները սրված չեն եւ ոչ մի նախադրյալ չկա կոալիցիան քանդելու,- վստահեցնում էր Անդրանիկ Մարգարյանը։ -Սովորական գործընթացներ են, որոնք կարող են լինել երեք կուսացությունների միջեւ: Ինչի՞ եք մտածում, որ եթե ինչ-որ մեկը մի բան է ասում կառավարության դեմ, վերաբերում է վարչապետին կամ ՀՀԿ-ին: Յուրաքանչյուր կուսակցություն պատասխանատու է ամբողջ կառավարության գործունեության համար: Եթե որոշ պատգամավորներ դրա …

կարդալ ավելին

«Հաջորդ ընտրություններին շատ ակտիվ եմ մասնակցելու»

10.05.2005

– Այս անգամ ձեր այցի նպատակը ո՞րն է, Ծաղկաձորի հետ կապված նախագի՞ծն է: – Այս այցս իմ անձնական հարցերով է պայմանավորված: Եվ քանի որ երկար ժամանակ այստեղ չեմ եղել, առիթից օգտվելով ասուլիս հրավիրեցի՝ Ռուսաստանի հայ համայնքի եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի ծրագրերը ժողովրդին ներկայացնելու համար: Մենք 15 հատ Ծաղկաձոր չունենք, պետք է առողջարանային միջազգային կենտրոն դառնա: …

կարդալ ավելին

Ինքնակոչման կոչ

10.05.2005

ՀՅԴ եւ ՕԵԿ պատգամավորների հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան, թե երկրում կրիմինալը սերտաճում է իշխանությունների հետ, Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Քանի որ այդ երկու կուսակցությունները նույնպես մասնակից են գործադիրի աշխատանքներին, ես կառաջարկեի նրանց` նիստեր կայացնել եւ իրենց ունեցած ինֆորմացիան փոխանցել ինձ` որպես գործադիրի ղեկավար: Մանավանդ` իրենց մասնակցությամբ նախարարությունների սերտաճման դեպքերը»:

կարդալ ավելին

Էվանսն արջի ծառայություն մատուցեց

10.05.2005

Գրեթե մի ամբողջ օր Հայաստանը հերթական դիվանագիտական հաղթանակն էր տոնում. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը Սան Ֆրանցիսկոյի համայնքի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Մեծ եղեռնը պետք է որակվի որպես ցեղասպանություն, իսկ Ղարաբաղն Ադրբեջանին վերադարձնելը կհանգեցնի աղետալի հետեւանքների։ Այս հայտարարության մեջ սենսացիոնը թերեւս այն էր, որ իսկապես` Մեծ եղեռնը ցեղասպանություն է, եւ իսկապես` Ղարաբաղն Ադրբեջանին …

կարդալ ավելին

Հայրենակցական կուսակցություն

10.05.2005

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ հայտարարեց, որ «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, որն առանձնակի վերաբերմունք ուներ Արտաշես Գեղամյան քաղաքական գործչի նկատմամբ ու միայն նրան էր համարում երկրի «փրկիչ», խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել իրեն: Վերջինս խուսափեց որեւէ մեկնաբանություն տալ, իսկ Արտաշես Գեղամյանն էլ ընդամենն ասել էր, որ իրենք նախապես պայմանավորվածություն են ունեցել, եւ …

կարդալ ավելին