ՀՅԴ եւ ՕԵԿ պատգամավորների հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան, թե երկրում կրիմինալը սերտաճում է իշխանությունների հետ, Անդրանիկ Մարգարյանն ասաց. «Քանի որ այդ երկու կուսակցությունները նույնպես մասնակից են գործադիրի աշխատանքներին, ես կառաջարկեի նրանց` նիստեր կայացնել եւ իրենց ունեցած ինֆորմացիան փոխանցել ինձ` որպես գործադիրի ղեկավար: Մանավանդ` իրենց մասնակցությամբ նախարարությունների սերտաճման դեպքերը»: