«Կոալիցիայում հարաբերությունները սրված չեն եւ ոչ մի նախադրյալ չկա կոալիցիան քանդելու,- վստահեցնում էր Անդրանիկ Մարգարյանը։ -Սովորական գործընթացներ են, որոնք կարող են լինել երեք կուսացությունների միջեւ: Ինչի՞ եք մտածում, որ եթե ինչ-որ մեկը մի բան է ասում կառավարության դեմ, վերաբերում է վարչապետին կամ ՀՀԿ-ին: Յուրաքանչյուր կուսակցություն պատասխանատու է ամբողջ կառավարության գործունեության համար: Եթե որոշ պատգամավորներ դրա մասին մոռանում են՝ կխնդրեի հիշել: Հաստատ իմացեք, եթե որեւէ կուսակցություն նման մտադրություն ունենա, ապա նրան ընդամենը մի քանի ժամ է հարկավոր հիմնավորումներ գտնելու եւ ասելու՝ կներեք, գործընկերներ, մենք գնում ենք մեր ճանապարհով: Բայց երեք կուսակցություններն էլ շատ լավ գիտակցում են իրենց պարտավորությունները, որոնք ստանձնել են: Դրանից անցել է երկու տարի, մնացել է երկու տարի»,- եզրափակեց նա: