«Նարնջագույն հեղափոխությունը պոստկոմունիզմի դեմ էր»

10/05/2005

Ռուսաստանն ինքն էլ չգիտի, թե որտեղ է սկսվում եւ որտեղ ավարտվում։ Պատմության ընթացքում Ռուսաստանը մերթ ընդարձակվել է, մերթ սեղմվել։ Հակամարտությունների մեծ մասի արմատները սահմանային կռիվների, տարածքներ գրավելու կամ կորցնելու մեջ են։ Երբ մենք հանգիստ կորոշենք, թե որտեղ է վերջանում Եվրամիությունն ու որտեղ է սկսվում Ռուսաստանը, լարվածությունը զգալիորեն կմեղմանա։ Ամենեւին էլ վատ չէ Եվրամիության անդամ չլինելը։ Նոր Զելանդիան նեղանո՞ւմ է, որ ԵՄ անդամ չէ, թեեւ կիսում է հիմնական արժեքները։ Նա ԵՄ անդամ չէ, որովհետեւ հեռու է։

Փաստորեն խզման գիծն անցնում է Ուկրաինայով։ Ուկրաինան մեծ երկիր է, եւ բավական երկար ժամանակ չէր կողմնորոշվում, որտեղ է ավելի լավ։ Ես կարծում եմ, վերջին իրադարձությունները պատմական մեծ նշանակություն ունեն։ Պատի փլուզումից հետո անցել է 15 տարի, եւ այսօր Ուկրաինան բացահայտ ասում է, որ ձգտում է դեպի եվրաատլանտյան աշխարհ։ Ես այն տպավորությունն ունեմ, որ Արեւմուտքի երկրները դույզն-ինչ չեն հասկացել «Նարնջագույն հեղափոխության» նշանակությունը։ «Նարնջագույն հեղափոխությունը» ոչ թե կոմունիզմի դեմ էր ուղղված, այլ՝ պոստկոմունիզմի, այդ բառի ամենավատ իմաստով՝ մաֆիոզ պոստկոմունիզմի։ Վրացական հեղափոխությունից հետո «Նարնջագույն հեղափոխությունը» ժողովրդավարացման ճանապարհին կատարվող մաքրման գործընթացի վառ օրինակ էր։