Իշխանական վերնախավում արդեն այսօր շատ թեժ քննարկումներ են ընթանում առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, որպեսզի 2008թ. նախագահական ընտրություններում իշխանությունները կարողանան ունենալ իրենց վստահելի համայնքապետերին: Իսկ սա նշանակում է, որ պայքարը շատ լուրջ ու վտանգավոր է լինելու: Հիմնական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերին, սակայն մինչ այդ՝ հունիսի առաջին տասնօրյակում, բոլորս ականատես կլինենք երեք համայնքների՝ Նորք-Մարաշի, Մալաթիա-Սեբաստիայի եւ …
կարդալ ավելին«Բազեյանը լսեց կուսակցության հորդորն, ու մինչեւ մարտի 4-ը՝ հերթական համագումարը, կշարունակի ղեկավարել կուսակցությունը»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Ս. Սուրենյանցը՝ նկատելով, թե դրանից հետո յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է որոշել, թե ինչ դերակատարություն է ցանկանում ունենալ այս կամ այն կառույցում: Նա նաեւ նշեց. «Մեր կուսակցությունն այն կուսակցություններից չէ, որ անհատի դերակատարության փոփոխությամբ պայմանավորված կարող է շարքերի հետ …
կարդալ ավելինՀակասության եւս մեկ վկայություն չէ՞ Ալբերտ Բազեյանի համաձայնությունը՝ անդամակցել նորաստեղծ «Ոգու փորձություն» երկրապահական կազմակերպությանը, այն դեպքում, երբ ԵԿՄ վերջին համագումարում Արամ Սարգսյանը կոչ արեց չպառակտել նաեւ այս կառույցը, որը ստեղծել է Վազգեն Սարգսյանը: Այս դիտարկմանն ի պատասխան` Ս. Սուրենյանցն ասաց. «Ես չեմ ուզում գնահատականներ տալ ԵԿՄ-ի վերաբերյալ: Որպես ՀՀ քաղաքացի` կարող եմ ցանկություն հայտնել, որ …
կարդալ ավելին«Հանրապետություն» կուսակցությունում կատարվող վերջին զարգացումները, մասնավորապես` քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի շուրջ ընթացող հակամարտությունը, շատերը վերագրում են իշխանություններին՝ պնդելով, թե նրանց միջամտությամբ են «Հանրապետության» քաղխորհրդի յոթ անդամներ պահանջել արտահերթ նիստում քննարկել քաղխորհրդի կազմից նրան հեռացնելու հարցը: Ս. Սուրենյանցը, բնականաբար, հերքեց իշխանությունների դերակատարումը: – Իշխանությունների դրդմամբ կուսակցության ներսում ոչինչ չի կարող տեղի ունենալ, բայց ցանկացած քաղաքական ուժ, …
կարդալ ավելինԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Դեյվիդ Աթկինսոնի «ԵԱՀԿ Մինսկի համաժողովի շրջանակներում կարգավորվող՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունը» զեկույցը ԵԽ ԽՎ հունվարի 25-ի նիստում ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ այդ հարցով ԵԽ ԽՎ նախկին զեկուցող Թերի Դեւիսի զեկույցի ավելի «կատարելագործված» տարբերակը դադարեց առանձին պատգամավորի կարծիք լինելուց եւ որպես պաշտոնապես ընդունված փաստաթուղթ՝ արդեն արտահայտում է ԵԽ անդամ պետությունների մեծամասնության …
կարդալ ավելինԱնցյալ համարում մեր տպագրած նյութը դժգոհություն էր առաջացրել. Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, որն այժմ նաեւ նույն կոմբինատի բաժնետոմսերի 15%-ի սեփականատերն է, իր բացասական կարծիքն էր արտահայտել հոդվածի վերաբերյալ: Իսկ ինչու է դժգոհում պարոն Հակոբյանը: Որ կոմբինատի միջոցներով նա կարծեցյալ բարեգործություն է անում իր համար դրական իմիջ ստեղծելու նպատակով, արդեն նշել ենք: Որ 15% …
կարդալ ավելինՆախագահամերձ շրջանակների որոշ ներկայացուցիչներ կանխատեսում են, որ մոտ ժամանակներս հնարավոր է, նորից սրվեն Սամվել Բաբայանի հետագա քաղաքական եւ տնտեսական գործունեության հեռանկարների շուրջ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ առկա` աշնանը փոխադարձ համաձայնությամբ «սառեցված» տարաձայնությունները։ Գաղտնիք չէ, որ Ս. Բաբայանի ժամկետից շուտ բանտից ազատումն ի սկզբանե Ս. Սարգսյանի, այսպես ասած, ուժային այլընտրանք ձեւավորելու իրականացվող փորձ է։ …
կարդալ ավելինՎերլուծաբանների այն կանխատեսումները, թե 2005-ը կարող է բեկումնային տարի դառնալ հայաստանյան ներքաղաքական զարգացումների համար, գուցե շատերին անհիմն են թվում, սակայն, որ այս տարվա ընթացքում ներքաղաքական տարաբնույթ խմորումների արդյունքում կարող են ամենաանհավանական թվացող ալյանսներ ստեղծվել, կարծես այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից։ Նման հեռանկարների մասին են հուշում վերջին օրերին քաղաքական շրջանակներում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց` Ազգային …
կարդալ ավելինՀակահրեական եւ հակաեզդիական հրապարակային ելույթների համար («Ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը` հրապարակային կերպով, բռնություն գործադրելու սպառնալիքով». ՀՀ ՔՕ 226 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով) հունվարի 24-ին Երեւան քաղաքի դատախազությունում ձերբակալվել է Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքերով, սակայն, սա այն դեպքը չէր, որը պահանջում էր խափանման միջոց ընտրել հատկապես …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, հունվարի 24-ին ձերբակալվել է Հայ արիական միաբանության նախագահ Արմեն Ավետիսյանը: Երեկվա մամլո ասուլիսում Հայ արիական միաբանության անդամներից Մառ Մարտիրոսյանը լրագրողներին ներկայացրեց ընդհանուր իրավիճակը՝ ասելով, որ Ա. Ավետիսյանին ձերբակալել են հրեական համայնքի բողոք-դիմումի հիման վրա, սակայն պարզվել է, որ համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը դրա հետ ոչ մի առնչություն չունի:
կարդալ ավելին«168Ժամ»-ի դեկտեմբերի 16-22-ի համարում կարդացի Վարդան Հարությունյանի «Ի՞նչ կլիներ, եթե այսպես չլիներ» հոդվածը: Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ հոդվածի համար, իսկ հետո փորձեմ շարունակել նրա սկսած գործը: Ճիշտ է, ասում են՝ քաղաքականության մեջ կանխատեսումներ անելը ամենաանշնորհակալ գործն է, բայց քանի որ ես քաղաքական գործիչ չեմ, ապա, ինչպես Վարդան Հարությունյանն էր ասում, փորձենք զբաղվել մտավարժանքով: …
կարդալ ավելինԴեկտեմբերի 29-ին Թուրքիայի տրանսպորտի նախարար Բինալի Իլդիրիմը, Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսի Ալեքսիշվիլին եւ Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահովը Թբիլիսիում ստորագրեցին Ախալքալաք-Կարս երկաթգծի նախագծման եւ կառուցման մասին պայմանագիրը, ըստ որի` պետք է կառուցվի 120 կիլոմետրանոց երկաթգիծ, որի 90 կմ-ն անցնում է Թուրքիայի, իսկ 30 կմ-ն՝ Վրաստանի տարածքով: Դրա հետ մեկտեղ նախատեսվում է վերագործարկել Ախալքալաք-Թբիլիսի երկաթգիծը, …
կարդալ ավելինՈրեւէ բան գրելիս ընթերցողին սովորաբար տեքստը կարդալու բանալիներ են տալիս։ Ես էլ հիմա պետք է բացատրեմ վերնագիրը կազմող բառերի իմաստը, որ այս մշուշոտ աշխարհում պարզ լինի, թե ինչն ինչի մասին է։ Ուրեմն՝ կոմպլեմենտարիզմը քաղաքականության, ավելի ճիշտ՝ արտաքին քաղաքականության մի ձեւ է, որը հատուկ է որոշակի քաղաքականություն իրականացնելուց խուսափող պետությանը։ Իսկ որեւէ պետություն խուսափում է որոշակի …
կարդալ ավելինԳումի փակ շուկայի շուրջ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ լուրջ իրարանցումներ են տեղի ունենում: Սկզբում փողոցային առեւտուրն արգելելու նպատակով Երեւանի քաղաքապետի որոշմամբ «Տաշիր» առեւտրի կենտրոնի եւ Գումի շուկայի շուրջ փողոցային առեւտրով զբաղվող մարդկանց են հայհոյելով քշում, սպառնում, սեղաններից վաճառքի դրված ապրանքը գետնին շպրտում-ոտնատակ անում: Իսկ վերջերս նոր «որս» է սկսվել Գումի շուկայի տարածքում աշխատող …
կարդալ ավելին– Ձեր կարծիքով, գործարարների, հարկային մարմինների աշխատակիցների վրա Ռ. Քոչարյանի սպառնալիքներն ինչ-որ արդյունք կտա՞ն կոռուպցիայի դեմ տարվող պայքարում: – Նախ պետք է նշեմ, որ նախագահի վերջին ելույթներում հնչած դիրքորոշումները գտնվում են երկրի քաղաքական ղեկավարության վերցրած ուղեգծում: Այո՛, կոռուպցիայի դեմ պայքար պետք է մղել բոլոր ոլորտներում, եւ ամեն մեկն իր տեղում պետք է իր ուժերի ներածին …
կարդալ ավելինԻնչպես եւ սպասվում էր, հունվարի 25-ին Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ձայների մեծամասնությամբ, գրեթե առանց փոփոխությունների, ընդունել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Դեյվիդ Աթկինսոնի զեկույցը։ «Կողմ» է քվեարկել 128 պատգամավոր, «դեմ»՝ 5, «ձեռնպահ»՝ 1։ Զեկույցն ակնհայտորեն հայանպաստ չի ստացվել։ Մեզ համար առավել վտանգավոր են հատկապես այն կետերը, որտեղ արձանագրված է, որ «անջատողական ուժերը դեռեւս վերահսկում են Լեռնային Ղարաբաղի …
կարդալ ավելինՔաղաքական գործիչները շարունակում են ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրենց մոտեցումները՝ հետեւյալ հարցերի շրջանակներում. 1. Միջազգային միջնորդները հայտարարում են առանց փոխզիջումների հակամարտության կարգավորման անհնարինության մասին: Այս առումով մենք ի՞նչը կարող ենք զիջել, այսպես ասած, ինչը՝ ինչի դիմաց: 2. Ինչպե՞ս եք տեսնում ԼՂ կարգավիճակի լուծումը: Ի դեպ, «Ֆիգարո» թերթում խնդրին առնչվող այսպիսի դիտարկում է արվել. Հայաստանը …
կարդալ ավելին«Քրոնիմետ» ընկերությունը՝ 60% բաժնեմասով, «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն՝ 15% բաժնեմասով, «Զանգեզուր մայնինգ» ՍՊԸ-ն եւ «Արմենիան մոլիբդենիում փրոդակշն» ՓԲԸ-ն՝ յուրաքանչյուրը 12,5% բաժնեմասով: «Քրոնիմետ» ընկերությունը նաեւ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 51%-ի փայատերն է, այսինքն, վերջին հաշվով «Քրոնիմետ»-ը ձեռք է բերել Զանգեզուրի ՊՄԿ-ի բաժնետոմսերի 66,25%-ը: Ովքե՞ր են նշված ընկերությունների սեփականատերերը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, «Քրոնիմետն» այնքան էլ …
կարդալ ավելինՀՀ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները վստահեցրին, որ կառավարությունում առաջիկա օրերին լուրջ կադրային փոփոխություններ են լինելու, որը հատկապես կապված է Հովիկ Աբրահամյանի համար սուպերնախարարություն ստեղծելու հետ:
կարդալ ավելինԱնդրադառնալով Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը ԱՐՄԻՆՖՈ-ին հայտնել է, որ նրանք չեն քննարկել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը՝ վստահեցնելով, թե «տվյալ փուլում հարցը նման տեսակետից դրված չէ»: Մերզլյակովը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ գործընթացը կմոտենա նման սահմանագծի, երբ դա անհրաժեշտ լինի: ԱԳՆ նախարարների հաջորդ հանդիպումն, ըստ Մերզլյակովի, …
կարդալ ավելին