Վարժապետյանը չի բողոքել

07/05/2005

Ինչպես հայտնի է, հունվարի 24-ին ձերբակալվել է Հայ արիական միաբանության
նախագահ Արմեն Ավետիսյանը: Երեկվա մամլո ասուլիսում Հայ արիական
միաբանության անդամներից Մառ Մարտիրոսյանը լրագրողներին ներկայացրեց
ընդհանուր իրավիճակը՝ ասելով, որ Ա. Ավետիսյանին ձերբակալել են հրեական
համայնքի բողոք-դիմումի հիման վրա, սակայն պարզվել է, որ համայնքի ղեկավար
Ռիմա Վարժապետյանը դրա հետ ոչ մի առնչություն չունի: