Նորից կռվախնձոր

07/05/2005

Նախագահամերձ շրջանակների որոշ ներկայացուցիչներ կանխատեսում են, որ մոտ ժամանակներս հնարավոր է, նորից սրվեն Սամվել Բաբայանի հետագա քաղաքական եւ տնտեսական գործունեության հեռանկարների շուրջ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ առկա` աշնանը փոխադարձ համաձայնությամբ «սառեցված» տարաձայնությունները։ Գաղտնիք չէ, որ Ս. Բաբայանի ժամկետից շուտ բանտից ազատումն ի սկզբանե Ս. Սարգսյանի, այսպես ասած, ուժային այլընտրանք ձեւավորելու իրականացվող փորձ է։ Շրջանառվող լուրերի համաձայն, Ս. Բաբայանի վերաբերմունքը եւ իր մերձակա շրջապատում արտահայտած կարծիքը Ս. Սարգսյանի վերաբերյալ, նույնպես դժվար է, մեղմ ասած, բարեկամական որակել։ Ըստ մեր աղբյուրի, Ռ.Քոչարյանի եւ պաշտպանության նախարարի միջեւ այս հարցի շուրջ տարաձայնության սրման առիթ կարող է հանդիսանալ այն փաստը, որ Ս. Բաբայանի անձնական պահպանության հարցերով զբաղվում է անձամբ Ռ. Քոչարյանի թիկնազորի պետը՝ բնականաբար, Ռ.Քոչարյանի անմիջական կարգադրությամբ։ Սույն փաստը, հավանաբար, նորից որոշակի կասկածներ է հարուցել Ս.Սարգսյանի եւ նրա մերձավոր շրջապատի մոտ։