«Հանրապետությունը» մեկ լիդեր ունի

07/05/2005

«Բազեյանը լսեց կուսակցության հորդորն, ու մինչեւ մարտի 4-ը՝ հերթական համագումարը, կշարունակի ղեկավարել կուսակցությունը»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության անդամ Ս. Սուրենյանցը՝ նկատելով, թե դրանից հետո յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է որոշել, թե ինչ դերակատարություն է ցանկանում ունենալ այս կամ այն կառույցում: Նա նաեւ նշեց. «Մեր կուսակցությունն այն կուսակցություններից չէ, որ անհատի դերակատարության փոփոխությամբ պայմանավորված կարող է շարքերի հետ կապված կորուստներ ունենալ: Մենք ունենք մեկ ընդգծված խարիզմատիկ լիդեր, որի դերակատարության փոփոխության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող: Դա Արամ Սարգսյանն է»: