Որեւէ բան գրելիս ընթերցողին սովորաբար տեքստը կարդալու բանալիներ են
տալիս։ Ես էլ հիմա պետք է բացատրեմ վերնագիրը կազմող բառերի իմաստը, որ
այս մշուշոտ աշխարհում պարզ լինի, թե ինչն ինչի մասին է։ Ուրեմն՝
կոմպլեմենտարիզմը քաղաքականության, ավելի ճիշտ՝ արտաքին քաղաքականության
մի ձեւ է, որը հատուկ է որոշակի քաղաքականություն իրականացնելուց խուսափող
պետությանը։ Իսկ որեւէ պետություն խուսափում է որոշակի սկզբունքային
արտաքին քաղաքականություն վարելուց մի քանի պատճառով։ Առաջին պատճառն այն
է, որ պետությունը պարզապես չի իմանում ինչ քաղաքականություն վարել։
Երկրորդը, որ չի իմանում, թե ինքն ինչ է ուզում, բացի ուրիշի վատից։
Երրորդը, որ հարցերին մոտենում է թփերի հետեւում բնական կարիքը հոգացողի
տրամաբանությամբ՝ եթե ես ոչ մեկին չեմ տեսնում, ուրեմն ինձ էլ չեն
տեսնում։ Մի խոսքով, կոմպլեմենտարիզմը մի գործիք է, որն ավելի շատ
բումերանգ է հիշեցնում, եւ որպեսզի այն չվերադառնա ու չհարվածի, մեր
իշխանություններն ամուր պահում են իրենց ձեռքում։
Իսկ մահակն այն գործիքն է, որ հարվածում է անկախ ամեն ինչից, այսինքն՝
անկախ նրանից՝ նետե՞լ ես, թե՞ ոչ։ Ըստ որոշ բացատրությունների, մահակը
պրյանիկի (բուն ռուսական թխվածքաբլիթ է) անբաժանելի ընկերն է, քանի որ
առանց վերջինի հնարավոր չէ իրականացնել մահակի եւ պրյանիկի
քաղաքականություն։ Բայց եթե դասական դեպքերում եւ՛ մահակը, եւ՛ պրյանիկը
գտնվում են մեկ եւ նույն սուբյեկտի ձեռքում, մեր դեպքում բացառություն կա։
Մեզ հանդիպող սուբյեկտները պրյանիկը պահանջում են մեզանից, իսկ մահակը
միշտ պահում իրենց ձեռքում՝ ճիշտ եւ ճիշտ մեր բումերանգի պես։
Էլիզաբեթ Ջոնսի վերջին հայտարարությունը, որ ցնցեց մեր հասարակությանը, որ
ոտքի հանեց մեր խիզախ երիտասարդությանն ու արթնացրեց շողշողուն
ինտելիգենցիայի արդարացի ցասումը, ոչ այլ ինչ էր, քան տՐՏՉպՐՍՈ րՉ