ԼՂՀ-ն չի մասնակցի բանակցություններին

07/05/2005

Անդրադառնալով Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը, ԵԱՀԿ
Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը ԱՐՄԻՆՖՈ-ին հայտնել է, որ
նրանք չեն քննարկել բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցության
հարցը՝ վստահեցնելով, թե «տվյալ փուլում հարցը նման տեսակետից դրված չէ»:
Մերզլյակովը միաժամանակ համոզմունք է հայտնել, որ գործընթացը կմոտենա նման
սահմանագծի, երբ դա անհրաժեշտ լինի: ԱԳՆ նախարարների հաջորդ հանդիպումն,
ըստ Մերզլյակովի, տեղի կունենա փետրվարի վերջին: