«Հայկական խաղաղապահ զորակազմի ուղարկումն Իրաք նշանակում է պաշտոնական Երեւանի արտաքին քաղաքական գծի փոփոխություն»,- հայտարարել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթի մեկնաբան Վիկտորիա Պանֆիլովան: Նա նշել է, որ Վարշավայում համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո Մերձավոր եւ Միջին Արեւելքի, եւ հատկապես՝ Իրաքի հայկական համայնքն իր նկատմամբ ճնշում զգաց թե՛ արաբ բնակչության, թե՛ տեղի իշխանությունների կողմից: Նույն թերթին տված հարցազրույցում …
կարդալ ավելինՀունվարի 28-ին ԵԽ ԽՎ նստաշրջանում Դեւիդ Ատկինսոնը կներկայացնի ղարաբաղյան հակամարտության առնչությամբ բանաձեւի նախագիծը: Մինչ այդ՝ հունվարի 24-28-ը ԵԽ ԽՎ Նախարարների կոմիտեն կքննարկի Ադրբեջանում Նախիջեւանյան Ինքնավար Հանրապետության տարածքում հայկական մշակութային ժառանգության կործանման, ինչպես նաեւ՝ Շուշիում մշակութային հուշարձանների ավերումը կանխելու անհրաժեշտության հարցը:
կարդալ ավելինԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը ԱՐՄԻՆՖՈ-ին հավաստիացրել է, որ ԵԱՀԿ առաքելության անդամները Երեւան կժամանեն հունվարի 29-30-ը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի ԼՂՀ առնչությամբ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ առաքելության ղեկավարը հունվարի 28-ին կժամանեն Բաքու, որտեղ «կքննարկեն ադրբեջանական կողմին մտահոգող հարցերը»: Այնուհետեւ նրանք Բաքվից կմեկնեն Երեւան, հետո՝ Ստեփանակերտ եւ մյուս …
կարդալ ավելին2005-ի սկիզբը նշանավորվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ գործընթացների առավել ակտիվացմամբ։ Որ 2005-ն այս առումով բեկումնային տարի է լինելու, փաստում են նաեւ միջազգային կառույցները։ Ի դեպ, ԼՂ խնդրի կարգավորման առնչությամբ կուսակցությունները հաճախ են վկայակոչում սեփական կուսակցական ծրագրային դրույթները, հայտարարելով, թե դրանք են միակ ընդունելին ու արդարացին։ Փորձեցինք հենց նրանցից էլ իմանալ՝ ի վերջո, որո՞նք են այդ …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիզաբեթ Ջոնսի այն հայտարարությունը, թե «Հենց Ռուսաստանի շահերից է բխում, որ Մերձդնեստրը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ Լեռնային Ղարաբաղը լինեն կայուն, կոռուպցիայից զերծ եւ հեռացվեն այնտեղ իշխող քրեական անջատողականները», բողոքի եւ զայրույթի մեծ ալիք է առաջացրել Հայաստանում։ Երեկ բազմաթիվ երիտասարդական կազմակերպություններ Ազատության հրապարակից բողոքի երթ են կազմակերպել դեպի Բաղրամյան պողոտա (ԱՄՆ դեսպանատան շենքը)՝ …
կարդալ ավելին– Շարունակ պնդում եք, թե պետք է անել «Սահմանադրական ճանապարհով»: Կարո՞ղ եք հստակ ձեւակերպել, թե ինչպես եք ձեր նշած ճանապարհով փորձելու հասնել փոփոխության: Մանավանդ, երբ ինքներդ եք ասում, որ այս իշխանությունները Սահմանադրությունը խախտելով են հասնում իրենց նպատակներին: – Ես բազմիցս նշել եմ, որ այս իշխանությունների համար Սահմանադրություն խախտելն առօրյա գործելակերպ է: Ինչ վերաբերում է սահմանադրական …
կարդալ ավելինՀարկային պետական ծառայության աշխատակիցները Ռոբերտ Քոչարյանի կարգադրությունները յուրովի են ընկալել: Նրանք սովորական բեռնակիրներից, առաքիչներից սկսած բռնացնում են՝ որտեղ պատահի եւ հարցաքննում են՝ որքա՞ն աշխատավարձ են ստանում, որտե՞ղ են աշխատում: Իսկ ահա Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ապօրինի շինարարությունների դեմ պայքարը սկսել է «մանր ձկներից»՝ գրեթե բոլոր հեռուստաալիքներով ցուցադրելով, թե ինչպես են քանդում ապօրինի կառուցապատումները: Արդյո՞ք Ե. …
կարդալ ավելին«Սահմանադրական դատարանի որոշումը՝ կապված վստահության հանրաքվեի հետ չի կատարվել, պատասխանատվության չեն ենթարկվել 2003թ. ընտրությունների ընթացքում ընտրակեղծիքներ կատարած անձինք ու կազմակերպիչները, պատասխանատվության չեն ենթարկվել ապրիլի 12-ին ԱԺ տարածքից դուրս վայրագություններ կատարած անձինք եւ կազմակերպիչները… Այս պարագայում մենք աննպատակահարմար ենք համարում մեր մասնակցությունը ԱԺ աշխատանքին եւ բոյկոտը կդադարեցնենք մեր պահանջները կատարելու դեպքում»,- «Արդարություն» դաշինքի նիստից հետո երեկ …
կարդալ ավելինՀավաստի աղբյուրների համաձայն, ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանը, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ռուսաստանում Հայ համայնքի ղեկավար Արա Աբրահամյանը, Կ. Պետրոսյանի եղբորորդին՝ պատգամավոր Խաչիկ Պետրոսյանը Ամանորին հանդիպել են Դուբայում՝ ինչ-ինչ հարցեր քննարկելու համար: Բնականաբար, հանդիպման վայրն այնքան էլ կարեւոր չէ. կարեւորն այն է, որ նրանք ամեն կերպ փորձել են դա անել Հայաստանի իշխանություններից գաղտնի: Իսկ թե …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի արած հայտարարության նկատմամբ անտարբեր չեն մնացել հայ բժիշկները: Նրանք անհեթեթ ու անհիմն են համարում Է. Ջոնսի այն հայտարարությունը, որ Արցախում, ինչպես եւ Մերձդնեստրում, Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում առկա են կոռուպցիան եւ «քրեական անջատողականները»: Իրենց անհամաձայնությունն այս մտքին մի շարք բժշկական հիմնարկությունների ղեկավարներ պատրաստվում են արտահայտել՝ կազմակերպելով ժողովներ ու հրավիրելով զանգվածային …
կարդալ ավելինԱմանորի նախօրեին փակվեց Ռազմավիրական ճանապարհը՝ տեղացած առատ ձյան պատճառով: Այս փաստը երեւի ուշադրության չարժանանար, եթե ճանապարհին մնացած չլինեին Երեւանից Մոսկվա ուղեւորվող ավտոբուսները ուղեւորներով հանդերձ: Վերին Լարսի անցակետի փակման հետ կապված պատմությունից հետո սա երկրորդ դեպքն է, երբ Հայաստանից Ռուսաստան ուղեւորվող մեքենաները մնում են կես ճանապարհին եւ հենց վրաց-ռուսական սահմանին: Հայ-վրացական գործարար կապերի ամրապնդման հանձնաժողովի նախագահ …
կարդալ ավելին«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը հունվարի 11-ին նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ նշելով, որ հոկտեմբերի 13-ին իրենց խմբագրության վրա կատարված ավազակային հարձակման փաստը նախաքննական մարմնի ջանքերով կեղծվել է, եւ ինքը չի պատրաստվում մասնակցել այդ դատական գործընթացներին: Նա Ա. Հովսեփյանին առաջարկում է նախաքննական նոր մարմին ստեղծել, որն օբյեկտիվ կուսումնասիրի փաստը, հակառակ …
կարդալ ավելինՖինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Մերուժան Միքայելյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով: Մ. Միքայելյանը Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության այն փորձառու եւ բանիմաց կադրերից է, որոնց աշխատանքային կենսագրությունը սերտորեն կապված է իրենց ղեկավարած ոլորտի հետ:
կարդալ ավելինՀասարակածային Գվինեայում 6 հայ օդաչուների առողջական վիճակը կարելի է համարել նորմալ: Այսպես ասաց դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով հունվարի 11-ին է վերջին անգամ խոսել հրամանատար Աշոտ Կարապետյանի հետ: Ս. Մանասարյանից տեղեկացանք, որ այսօր հայկական կողմը շարունակում է հայ օդաչուներին փրկելու աշխատանքները: Թեպետ շատ հավանական է Հասարակածային Գվինեայի Գերագույն դատարանից մերժում ստանալը, այնուամենայնիվ, հայկական կողմը մտադիր է …
կարդալ ավելինԱհա եւ եկավ 2005-ը: Եվ ես կուզենայի, որ այս տարին մեզ՝ հայերիս, բացի Ամանորյա սեղաններին խմած կենացների ժամանակ հնչած ցանկություններից, բերի մի քիչ համախմբվածություն: Երեւի թե միայն մենք, լինելով այսքան քիչ (սակայն մեզ հայ ասելով), կարող ենք բաժանվել այդքան շատ 3-րդ մասցիների ու մասիվցիների, երեւանցիների ու լենինականցիների, արշալույսցիների ու բոզգեղցիների, ապարանցիների ու սյունեցիների, հայաստանցիների ու …
կարդալ ավելինԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ ինքը գրեթե ամեն օր հանդիպում է ընդդիմության ներկայացուցիչների հետ, սակայն խուսափել է հրապարակավ խոսել ԱԺ վերադառնալու նրանց մտադրությունների մասին՝ հաշվի առնելով նրանց ղեկավարների «արտառոց» հայտարարությունները: «Չեմ ուզում գուշակություններ անել ու այդ թեմայով հրապարակավ խոսել, որովհետեւ, երբ հոկտեմբերին հաջողվեց Ստրասբուրգում ընդդիմության հետ համատեղ աշխատել, վերադարձից …
կարդալ ավելինԱրտգործնախարար Վարդան Օսկանյանը մտադիր է այցելել Հասարակածային Գվինեա՝ կապված այդ երկրում դատապարտված վեց հայ օդաչուների գործի հետ: Օսկանյանի ասելով, ինքն ունի այդ երկիր այցելելու ցանկություն, իսկ Հասարակածային Գվինեայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ընդունել իրեն: Այցը, ամենայն հավանականությամբ, կկայանա փետրվարի կեսին:
կարդալ ավելին2004-ի ավարտին իշխանությունները ԱԺ վավերացմանը ներկայացրին, իրենց իսկ բնորոշմամբ, տարվա ամենադժվար հարցի՝ Իրաք հայկական զորախումբ ուղարկելու մասին համաձայնագրի հաստատումը։ Այսպիսով, դեկտեմբերի 24-ին հրավիրված արտաներթ նիստով ԱԺ-ն ՍԴ իրավական որոշմանը տվեց իր քաղաքական համաձայնությունը։ Հասարակական մեծ հնչեղություն ստացած հարցն Ամանորի նախօրեին շուտափույթ արտահերթ նիստով անցկացնելն, իհարկե, մտածված քայլ էր։ Այս իշխանությունների կողմից արդեն իսկ փորձված մեթոդ …
կարդալ ավելին«Կոնֆլիկտի հետ կապված բոլոր էլեմենտներն այսօր սեղանի վրա են, եւ բոլորի շուրջ քննարկումներ գնում են: Վերջում այդ բոլորը ինչպե՞ս կփաթեթավորվեն, ինչպե՞ս իրար հետ կհարաբերակցվեն, կերեւա: Բայց այս պահի դրությամբ մենք չենք սկսել այդ հարաբերակցության պրոցեսը»,- այս տարվա իր առաջին ասուլիսում երեկ հայտարարեց արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը՝ անդրադառնալով նախօրեին Պրագայում կայացած իր եւ Ադրբեջանի արտգործնախարար …
կարդալ ավելին– Մեր երկրում այլեւս օրենսդրական նախագծեր մշակելու անհրաժեշտություն չկա՞, որ ԱԺ կանոնակարգով այսուհետ ԱԺ նիստերը պետք է գումարվեն երեք շաբաթը մեկ անգամ: – Բացարձակապես համաձայն չեմ այն մոտեցմանը, թե իբր ԱԺ-ն արդեն բոլոր կամ հիմնական օրենքներն ընդունել է, եւ աշխատանքները քիչ են: Դա ժխտող շատ պարզ փաստ կա. պետք է համեմատել այս գումարման խորհրդարանի այս …
կարդալ ավելին