Համանախագահների այցը Բաքու-Երեւան-Ստեփանակերտ

07/05/2005

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը ԱՐՄԻՆՖՈ-ին
հավաստիացրել է, որ ԵԱՀԿ առաքելության անդամները Երեւան կժամանեն հունվարի
29-30-ը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող
նախագահի ԼՂՀ առնչությամբ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը եւ
առաքելության ղեկավարը հունվարի 28-ին կժամանեն Բաքու, որտեղ «կքննարկեն
ադրբեջանական կողմին մտահոգող հարցերը»: Այնուհետեւ նրանք Բաքվից կմեկնեն
Երեւան, հետո՝ Ստեփանակերտ եւ մյուս շրջաններ: Մերզլյակովը նաեւ նշել է,
որ ուղեւորության սխեման դեռեւս պետք է մանրամասնվի, քանի որ առաքելության
անդամները նախատեսում են տարածաշրջանում մնալ ընդամենը 8-10 օր: Ի դեպ, Յ.
Մերզլյակովը հավաստել է, որ Մինսկի խմբի համանախագահներն ընդամենն
ուղեկցում են առաքելությանը, եւ այս այցը չպետք է դիտել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի
համանախագահների հերթական այց հակամարտության տարածաշրջան: