Հայ բժիշկներն՝ ընդդեմ Էլիզաբեթ Ջոնսի

06/05/2005

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի արած հայտարարության նկատմամբ
անտարբեր չեն մնացել հայ բժիշկները: Նրանք անհեթեթ ու անհիմն են համարում
Է. Ջոնսի այն հայտարարությունը, որ Արցախում, ինչպես եւ Մերձդնեստրում,
Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում առկա են կոռուպցիան եւ «քրեական
անջատողականները»: Իրենց անհամաձայնությունն այս մտքին մի շարք բժշկական
հիմնարկությունների ղեկավարներ պատրաստվում են արտահայտել՝ կազմակերպելով
ժողովներ ու հրավիրելով զանգվածային լրատվամիջոցների: Այսպիսի ցանկություն
են հայտնել «Արմենիա» եւ «Արաբկիր» բժշկական կենտրոնների տնօրենները,
ինչպես նաեւ՝ Արյան փոխներարկման ինստիտուտն ու Օրթոպեդիայի,
վնասվածքաբանության, այրվածքաբանության եւ ռադիոլոգիայի կենտրոնը: