Օսկանյանը կգնա Գվինեա

06/05/2005

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը մտադիր է այցելել Հասարակածային Գվինեա՝
կապված այդ երկրում դատապարտված վեց հայ օդաչուների գործի հետ: Օսկանյանի
ասելով, ինքն ունի այդ երկիր այցելելու ցանկություն, իսկ Հասարակածային
Գվինեայի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել ընդունել իրեն:
Այցը, ամենայն հավանականությամբ, կկայանա փետրվարի կեսին: