Բոյկոտը շարունակվելու է

06/05/2005

«Սահմանադրական դատարանի որոշումը՝ կապված վստահության հանրաքվեի հետ չի
կատարվել, պատասխանատվության չեն ենթարկվել 2003թ. ընտրությունների
ընթացքում ընտրակեղծիքներ կատարած անձինք ու կազմակերպիչները,
պատասխանատվության չեն ենթարկվել ապրիլի 12-ին ԱԺ տարածքից դուրս
վայրագություններ կատարած անձինք եւ կազմակերպիչները… Այս պարագայում
մենք աննպատակահարմար ենք համարում մեր մասնակցությունը ԱԺ աշխատանքին եւ
բոյկոտը կդադարեցնենք մեր պահանջները կատարելու դեպքում»,- «Արդարություն»
դաշինքի նիստից հետո երեկ հայտարարեց դաշինքի քարտուղար Վիկտոր
Դալլաքյանը: Հիշեցնենք, որ ԵԽ-ն նույնպես պահանջել էր Հայաստանի
իշխանություններից պատասխանատվության ենթարկել օրինախախտներին. ժամկետը
մինչեւ հունվար ամիսն էր:
Ի դեպ, դաշինքի երեկվա նիստին չէին մասնակցում «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները: