Գաղտնի հանդիպում

06/05/2005

Հավաստի աղբյուրների համաձայն, ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանը, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, Ռուսաստանում Հայ համայնքի ղեկավար Արա Աբրահամյանը, Կ. Պետրոսյանի եղբորորդին՝ պատգամավոր Խաչիկ Պետրոսյանը Ամանորին հանդիպել են Դուբայում՝ ինչ-ինչ հարցեր քննարկելու համար: Բնականաբար, հանդիպման վայրն այնքան էլ կարեւոր չէ. կարեւորն այն է, որ նրանք ամեն կերպ փորձել են դա անել Հայաստանի իշխանություններից գաղտնի: Իսկ թե ինչ հարցեր են քննարկվել այդ խորհրդավոր հանդիպման ընթացքում, մեզ առայժմ չհաջողվեց պարզել: