Նախագահ Քոչարյանը որոշել է տարին սկսել կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների խստացմամբ։ Ընդամենը մի քանի շաբաթ առաջ թափանցիկ ակնարկներ արեց սուպերմարկետների տերերի հասցեին, իսկ երկու օր առաջ հանդիպեց Հարկային պետական ծառայության ղեկավարների հետ եւ մի շարք ուշագրավ մտքեր հայտնեց։ Մասնավորապես, իր զարմանքը հայտնեց, որ Հարկայինը որոշ կազմակերպություններ տարիներով չի ստուգում, իսկ որոշ կազմակերպություններ էլ ստուգում է …
կարդալ ավելինՀունվարի 25-ին ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում պետք է քննարկվի Հայաստանի մասին Ատկինսոնի զեկուցը, որը բազմաթիվ քննադատությունների արժանացավ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության որոշ քաղաքական ուժերի կողմից: Հայաստանի պատվիրակությունը, որը գլխավորում է Տիգրան Թորոսյանը, խոստացել էր մինչեւ զեկույցի քննարկումը լուրջ աշխատանքներ իրականացնել ու փոփոխություններ մտցնել Ատկինսոնի զեկույցի որոշ դրույթներում, որտեղ Հայաստանին ուղղված լուրջ մեղադրանքներ կային: «Աշխատանքներ միշտ արվում …
կարդալ ավելինՀոկտեմբերի վերջին Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիսավոր այցը ԼՂՀ զորամասեր ընդդիմությունը որակեց որպես Ադրբեջանի հաղթանակ՝ վստահեցնելով, թե դա եւս մեկ ապացույց է այն բանի, որ Հայաստանի իշխանությունները միջամտում են մեկ այլ պետության ներքին, այն էլ՝ բանակի խնդիրներին: ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս հանգամանքը չի՞ բարդացնի հունվարին ԵԽ ԽՎ-ում …
կարդալ ավելինՌոբերտ Քոչարյանի ամանորյա տոնական ուղերձը եթեր հեռարձակվեց համարյա բոլոր հեռուստաալիքներով: Ելույթը հեռարձակվեց ձայնային խոտանով՝ հեռուստադիտողին լսելի աղմուկով: Մեր տեղեկություններով՝ տեսագրման ժամանակ սխալ է տեղադրված եղել հեռուստատեսային հուշարար սարքը (սուֆլյոր). սարքի հովացուցիչի քամին գնում էր դեպի նախագահը, եւ քամու ու շարժիչի աղմուկը արձանագրում էր զգայուն փոքրիկ միկրոֆոնը, որը սովորաբար ամրացվում է կոստյումին:
կարդալ ավելինՎրաստանի կառավարությունն, ըստ երեւույթին, վերջնականապես հույսը կտրել է ռուսական զորամիավորումներն իր տարածքից հանելուց: Ռուսները մտադրություն չունեն դուրս բերել Ախալքալաք քաղաքում տեղակայված 62-րդ ռուսական զորախումբը համենայնդեպս առաջիկա 10 տարիներին, Ընդհակառակն՝ այնտեղ մնացած պահպանության գնդին, աստիճանաբար, բայց համառորեն գումարվում են տարատեսակ զորամիավորումներ, արդյունքում՝ նախկինում այստեղ տեղակայված դիվիզիայի կորիզն արդեն իսկ ձեւավորվել է: Աչքի առաջ ունենալով ռուսական համառությունը, …
կարդալ ավելին2004-ը Հայաստանի համար քաղաքական առումով բարենպաստ տարի էր։ Ճիշտ է, Ստամբուլն արյան ծով չդարձավ, բայց փոխարենը՝ Հայաստանը ոչ տարածքային կորուստներ ունեցավ, ոչ էլ հայտնվեց «իզգոյ» երկրների ցուցակում։ Իսկ դա, եթե հաշվի առնենք մեր իշխանությունների վարած տարօրինակ արտաքին քաղաքականությունը, քիչ չէ։ Ղարաբաղյան խնդրի կարգավորման առումով 2004-ը ոչ մի նորություն չբերեց։ Հայաստանի դիրքերը, որ 1998-ից ի վեր …
կարդալ ավելինՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ խոստովանել է, որ իրենց հանձնաժողովի կազմակերպած նախորդ մրցույթների ժամանակ իրենք բավարար ժամանակ չեն ունեցել ուսումնասիրելու համար ներկայացված փաթեթները, եւ գտնում է, որ «ՀՌԱՀ մասին» օրենքում կատարված համապատասխան փոփոխությունը դրական է: Օրենքում կատարված փոփոխությունը վերաբերում է մրցույթների անցկացման ժամանակացույցին, եւ համաձայն դրա, այսուհետ համապատասխան կապուղու համար մրցույթի մասին հայտարարվելու է տվյալ …
կարդալ ավելինՎրաստանում, իսկ հետո արդեն՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին հայ ընդդիմադիրները «բարի նախանձով» են նայում, ինչի մասին նրանք նույնիսկ բազմիցս բարձրաձայն են արտահայտվել: Սակայն այդ երկրներում կատարվածի վերաբերյալ բոլորովին այլ զգացողություն ունի մեկ այլ ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ. Արտաշես Գեղամյանը: «Չեմ կարծում, թե դա կարող է որեւէ մեկի համար նախանձելի օրինակ հանդիսանալ: Նախանձելի կարող է լինել այն, …
կարդալ ավելինԻնչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ընդդիմության խոստացած թեժ քաղաքական աշունը տեղի չունեցավ: Չնայած տարվա սկզբից խորհրդարանի աշխատանքները բոյկոտած ընդդիմության քաղաքական ակտիվության խոստումները վերաբերում էին առավելապես արտախորհրդարանական գործունեությանը, սակայն որոշ կանխատեսումներ կային՝ կապված նաեւ ԱԺ-ում զարգացումների հետ: Կարծիք կար, թե հնարավոր է, առանձին հարցերի հետ կապված քննարկումների ժամանակ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան ու խաթարի իշխանությունների անվրդով …
կարդալ ավելինՊատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը՝ հետեւելով չինական օրացույցին, ըստ որի՝ Աքլորի տարին սկսվում է փետրվար ամսին, պատրաստվում է հենց այդ ամսին էլ բարձրանալ ԱԺ կտուր եւ կանչել բոլոր ավանդատուներին, որպեսզի նրանք գան ու շրջապատեն ԱԺ շենքը: Հիշեցնենք, որ փետրվար ամսին է խորհրդարանում վերստին բարձրացվելու ԽՍՀՄ Խնայբանկերում ավանդատուների ներդրած գումարների վերադարձման մասին հարցը: Սակայն Հ. Հովհաննիսյանը ոչ թե …
կարդալ ավելինԱյսօր բոլորս, բան ու գործ թողած, քննարկում ենք Թուրքիայի Եվրամիություն մտնել-չմտնելու հարցը: Մի մասը կուրծքը ծեծելով այս ու այն ամբիոնից գոռում է, որ Թուրքիան անպայման պետք է մտնի Եվրամիություն, իսկ մյուս մասն իրեն կոտորելով հակառակն է ապացուցում: Այս պարագայում ես միայն կարող եմ հիշել իմ ուսուցիչներից մեկի թեւավոր խոսքը. «Պարոնայք ՀՀՇ-ականներ եւ ընկեր դաշնակցականներ, ձեր …
կարդալ ավելինԵրեկ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում կտրեց հերթական ժապավենը, որից հետո անմիջապես նստեց ճոպանուղին ու այն փորձարկելով հասավ մինչեւ երկրորդ կայան: Մինչ այդ, սակայն, նա ճոպանուղու շինարարական աշխատանքներին մասնակցած բանվորներին իր ձեռքով մեկ-մեկ բաժանեց ծրարների մեջ դասավորված 150. 000-ական դրամ պարգեւատրումները: «Շնորհակալություն, ապրես», – գրեթե բոլորին այսպես էր հանձնում պարգեւատրումները Ռ. Քոչարյանը, սակայն նրանցից մեկին ծիծաղելով ասաց. …
կարդալ ավելինՈւսումնատենչները Օրերս Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանն էլ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացավ, ընդ որում՝ Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետից՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական հիմնախնդիրները» թեմայի համար: Ժամանակակից հայ պետական այրերի, չինովնիկների մոտ ուսման ծարավն արթնանում է պաշտոն ստանալուց առաջ կամ հետո: Բնականաբար, նրանցից շատերն ավարտական դիպլոմի կամ գիտական աստիճանի վկայական ստանում են զուտ իրենց կենսագրությունը …
կարդալ ավելին«2004 թվականը շատ բուռն տարի էր, բավական ինտենսիվ էր՝ իր վայիվերումներով, եղել են եւ՛ դրական, եւ՛ բացասական պահեր, բայց իմ ներքին հանգստությունն ինձ թելադրում է, որ տարին վատ չենք փակում»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ ավելացնելով, որ ավելի մանրամասնորեն տարվա ամփոփումը Արտգործնախարարությունը կներկայացնի հունվարի կեսին: Բնականաբար, Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ անցնող տարում …
կարդալ ավելինՀունվարի 1-ից հայ եւ վրացի վարորդներն ազատվում են ճանապարհահարկ մուծելուց: Վրացիներն ազատորեն կարող են երթեւեկել Հայաստանի ճանապարհներով, հայերն էլ` Վրաստանի: Ջավախքի բնակիչները սրանից չեն շահի, որովհետեւ մեծ մասը ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն, իսկ այս որոշումը վերաբերում է միայն ՀՀ եւ Վրաստանի քաղաքացիներին:
կարդալ ավելինՎերջերս իշխանամետ թերթերից մեկը դիմել էր նախագահական ապարատին՝ տեղեկանալու՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանն առաջադրելո՞ւ է իր թեկնածությունը 2008թ. նախագահական ընտրություններին: Սակայն նրանց հիասթափեցրել էին՝ ասելով, որ Քոչարյանն իր թեկնածությունը չի առաջադրելու, սակայն մինչեւ 2008թ. նա կհայտարարի, թե ով է լինելու հաջորդ թեկնածուն: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունը ժառանգաբար է փոխանցվելու հաջորդին. այս հարցին ի պատասխան՝ …
կարդալ ավելին«ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը վստահեցնում է, որ ինքը ուշադրությամբ հետեւում է սեփականաշնորհման ցանկացած գործընթացի, եւ նույնքան հետեւողական է եղել նաեւ վերջերս մասնավորեցված Պղնձամոլիբդենային գործարանի մասնավորեցման գործարքին, ինչից նա եկել է հետեւյալ եզրահանգմանը. «Այդ գործարքն ինձ հիշեցնում է խելքից պակաս գյուղացուն, որը ոսկե ձու ածող հավին մորթում-բուլյոն է պատրաստում, կամ հորթ բերող կովին մորթում՝ մատաղ է …
կարդալ ավելինԴեկտեմբերի 17-ին Ադրբեջանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը հայտարարել է, որ դրանք չեն համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին։ ԵԱՀԿ դիտորդները հայտարարել են, որ ընտրությունների գործընթացի վրա փորձել են ազդել գործադիր իշխանությունները։
կարդալ ավելինԱնկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանին, եթե անգամ չհաջողվեց ավանդների վերադարձման մասին հարցն ԱԺ-ում քննարկել, ապա հաջողվեց ԱԺ նիստերը բոյկոտող ընդդիմությանը բերել խորհրդարան, ինչը երկար ամիսներ կոալիցիային չէր հաջողվում: Դեկտեմբերի 20-ի ԱԺ արտահերթ նիստին մասնակցելու համար ողջ կազմով գրանցվել էր «ԱՄ» խմբակցությունը: -Պարոն Գեղամյան, դուք միշտ աչքի եք ընկնում ձեր վերլուծություններով։ Ըստ ձեզ, ո՞ւմ էր ձեռնտու ավանդների …
կարդալ ավելինՎենետիկի հանձնաժողովն, ի վերջո, ուղարկեց իր կարծիքը Սահմանադրական բարեփոխումների մասին երեք նախագծերի վերաբերյալ: Սակայն ոչ թե առանձին-առանձին, այլ` ընդհանուր մեկ փաթեթով: Եզրակացության մեջ դրական գնահատական է տրվել կոալիցիայի եւ ՄԱԿ-ի ներկայացրած նախագծերին`ընդգծելով, թե այդ երկու նախագծերը «մեկ քայլ առաջ են գործող Սահմանադրությունից եւ կարող են նպաստել ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը»: Նաեւ նշված է, …
կարդալ ավելին