Արդյոք ովքե՞ր են …

04/05/2005 Սաթիկ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ուսումնատենչները
Օրերս Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանն էլ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստացավ, ընդ որում՝ Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետից՝ «Տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական հիմնախնդիրները» թեմայի համար: Ժամանակակից հայ պետական այրերի, չինովնիկների մոտ ուսման ծարավն արթնանում է պաշտոն ստանալուց առաջ կամ հետո: Բնականաբար, նրանցից շատերն ավարտական դիպլոմի կամ գիտական աստիճանի վկայական ստանում են զուտ իրենց կենսագրությունը տեսքի բերելու համար՝ չհասկանալով, որ կենսագրությունն ապրելով է կերտվում, ոչ թե դիպլոմով կամ վկայականով: Նորմալ  մարդիկ առաջին բուհ-ն ավարտում են գոնե մինչեւ 30 տարեկանը, այդ պատճառով՝ կենսագրության այսօրինակ սրբագրումից ու վերակերտումից տպավորություն է ստեղծվում, որ նրանց մեծ մասը մտավոր կարողությունների հետ կապված լուրջ խնդիրներ ունի:  Օրինակ, տեսնենք, թե ԱԺ պատգամավոր դարձած մի շարք անձանց սեփական կենսագրությանը միջամտելուց ինչ է ստացվել (ըստ ԱԺ պատգամավորների տեղեկագրքից):  
Սամվել Ալեքսանյանը 34 տարեկանում է ավարտել  Հայկական Գյուղատնտեսական ակադեմիան: Եվ 1988-1990 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Գագիկ Ծառուկյանը 33 տարեկանում ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Բանակում չի ծառայել:

Լեւոն Սարգսյանը 25 տարեկանում է ավարտել  Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1987-1989 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

Ռուբեն Հայրապետյանը  25 տարեկանում է ավարտել  Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1983-1985 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

Հակոբյան Հակոբ (Ճոյտ)  38 տարեկանում է ավարտել  Հայկական Գյուղատնտեսական ակադեմիան: 1981-1983 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբայր Սայադ Զախարյանը  41 տարեկանում է ավարտել  Վորոնեժի (ՌԴ) Գլինկայի անվան պետական ագրոհամալսարանը: 1969-1971 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

Աշոտ Աղաբաբյանը 26 տարեկանում է ավարտել  Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը: 1970-1972 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

Տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը 41 տարեկանում ավարտել է Երեւանի Տնտեսաիրավագիտական համալսարանը, 48 տարեկանում՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիան: Բանակում չի ծառայել:

Մուրադ Գուլոյանը 29 տարեկանում ավարտել է Մոսկվայի կոոպերատիվ ինստիտուտը: 1975-1977 թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

Տիգրան Արզաքանյանը 18 տարեկանում ավարտել է Կամոյի անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումը: 1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում:

Վոլոդյա Բադալյան 35 տարեկանում ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Բանակում չի ծառայել:

Սուրիկ Խաչատրյանը /Լիսկա/  39 տարեկանում ավարտել է Սյունիքի «Պրոգրես» համալսարանը, 47 տարեկանում՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Բանակում չի ծառայել:

Հակոբ Հակոբյանը (Լեդի) 42 տարեկանում ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Բանակում չի ծառայել:

Կառլոս Պետրոսյանի եղբորորդի Խաչիկ Պետրոսյանը 27 տարեկանում ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը: Բանակում չի ծառայել:  

Խերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը 31 տարեկանում ավարտել է Երեւանի Ա. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը: 1974-1976 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
ԱԺ պատգամավորներից բացի վերջին տարիներին իրենց պաշտոնավարման ընթացքում են գիտական կոչումներ ու աստիճաններ ստացել նաեւ մի շարք նախարարներ, ինչպես՝  առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը: