Ինչո՞ւ էր աղմկում Քոչարյանը

06/05/2005

Ռոբերտ Քոչարյանի ամանորյա տոնական ուղերձը եթեր հեռարձակվեց համարյա
բոլոր հեռուստաալիքներով: Ելույթը հեռարձակվեց ձայնային խոտանով՝
հեռուստադիտողին լսելի աղմուկով: Մեր տեղեկություններով՝ տեսագրման
ժամանակ սխալ է տեղադրված եղել հեռուստատեսային հուշարար սարքը
(սուֆլյոր). սարքի հովացուցիչի քամին գնում էր դեպի նախագահը, եւ քամու ու
շարժիչի աղմուկը արձանագրում էր զգայուն փոքրիկ միկրոֆոնը, որը սովորաբար
ամրացվում է կոստյումին: