Բա ածան հավից բուլյոն կանե՞ն

04/05/2005

«ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը վստահեցնում է, որ ինքը ուշադրությամբ հետեւում է սեփականաշնորհման ցանկացած գործընթացի, եւ նույնքան հետեւողական է եղել նաեւ վերջերս մասնավորեցված Պղնձամոլիբդենային գործարանի մասնավորեցման գործարքին, ինչից նա եկել է հետեւյալ եզրահանգմանը. «Այդ գործարքն ինձ հիշեցնում է խելքից պակաս գյուղացուն, որը ոսկե ձու ածող հավին մորթում-բուլյոն է պատրաստում, կամ հորթ բերող կովին մորթում՝ մատաղ է մատուցում: Այդ գործարքն անհեթեթություն է. նույնիսկ տարեկան կտրվածքով  20մլն եկամուտ բերող գործարանը մի կողմ դնենք, բա ստատեգիական հույժ կարեւորություն ներկայացնող այդ մոլբդենային խտանյո՞ւթը. փոխարեն մտածեն վերջնական  վերամշակումը Հայաստանում անեն, որ մենք կարողանանք բոլոր նյութերը ստանալ եւ դրանով մեր ուրույն ու հաստատուն տեղը գրավենք միջազգային շուկայում, ավաղ, եկեք-տեսեք, որ գտնում են, որ մեզ պետք չէ ոչ ածան հավը, ոչ էլ հորթ բերող կովը»: