Վերլուծելով Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ԽՍՀՄ տարիներին քաղաքական եւ մշակութային բնագավառում մեծ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը երեկվա ասուլիսում հայտարարել է. «Կամ մեծ շնորհքով մարդիկ չենք, որ չենք կարողանում մի կտոր հող պահել, կամ էլ հողն իր զավակներին վտարում է: Այսօրվա Հայաստանի տարածքում թաղված գոնե մեկ թագավոր ունե՞նք: Դուք մտածե՞լ եք այդ հարցի շուրջ»: