Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ ռազմական գործողությունների վերսկսումը կախված է ադրբեջանական կողմից: Հայաստանը ցավով է ընդունում այն փաստը, որ ադրբեջանական կողմը ագրեսիվ է ոչ միայն իր հայտարարություններում, այլեւ ռազմական գծի երկայնքով. տեղաշարժներ է իրականացնում եւ խախտում է հրադադարի պայմանագիրը: Նախարարը հույս է հայտնել, որ ադրբեջանական կողմը գիտակցում է, «որ սադրանքները ոչ մի լավ բանի չեն բերի»: Վ.Օսկանյանը համարում է, որ չնայած սահմանին տեղի ունեցող միջադեպերին, հարկավոր է բանակցությունները շարունակել: Նա նաեւ հույս հայտնեց, որ ադրբեջանական իշխանությունների ռազմաշունչ հայտարարություններն արվում են «ներքին օգտագործման» համար եւ չեն հանգեցնի հակամարտության վերսկսմանը: