«Հասարակածային Գվինեայում պետական հեղաշրջման փորձի համար դատապարտված
հայ օդաչուներին հնարավոր կլինի վերադարձնել Հայաստան»,- «Ազատություն»
ռադիոկայանին տված հարցազրույցում երկուշաբթի օրը հայտարարել էր
Համաշխարհային Հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը: Աբրահամյանը
ասել էր նաեւ, թե մի շարք կարեւոր հանդիպումներ է ունեցել Հասարակածային
Գվինեայում, այդ թվում՝ այդ երկրի նախագահի հետ: «Հայ օդաչուներն այսօր
նորմալ վիճակում են եւ հույս ունեն մինչեւ հունիսի 12-ը վերադառնալ
Հայրենիք»,- ասել էր Արա Աբրահամյանը՝ ավելացնելով, թե բանակցությունները
բարդ են ընթանում:
Երեկ կայացած ասուլիսի ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինքը հնարավոր
համարո՞ւմ է, որ Արա Աբրահամյանի խոստումն իրականանա, եւ հունիսին հայ
օդաչուները վերադառնան Հայրենիք, արտգործնախարար Վարդան Օսկանյանն
ընդամենն ասաց. «Աստված տա»: