Անցած մի քանի ամիսներին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ բոլոր խոսակցություններն ու քննարկումները հանգում էին Ռոբերտ Քոչարյանի ու Իլհամ Ալիեւի հանդիպմանը, որը տեղի ունեցավ մայիսի 15-ին Վարշավայում՝ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի շրջանակներում: Այս հանդիպման հիմնական առանձնահատկությունն այն էր, որ այն տեղի ունեցավ ոչ ավանդական ֆորմատով: Եթե նախկինում Քոչարյան-Ալիեւ հանդիպումներին մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի …
կարդալ ավելին– Մի առիթով ասել էիք, թե դավիթաշենցիները կարոտով են լցված համայնքապետ եղած ձեր ժամանակների նկատմամբ: Հանդիպումների ընթացքում դա ինչպե՞ս է արտահայտվում: – Այո, արդեն իսկ սկսվել է ընտրարշավը, եւ ես հանդիպումներ եմ ունենում բակերում, դպրոցներում` ուսուցչական կոլեկտիվների հետ: Ժողովուրդը ջերմությամբ է ընդունում ինձ եւ անգամ իմ անձը ներկայացնելու կարիքը չի զգում` ասելով՝ նոր չէ, որ …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում քննարկվեց Տիգրան Թորոսյանի հեղինակած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու կարգի մասին» օրենքի նախագծում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախորդ օրը խորհրդարանի միջանցքում Արշակ Սադոյանը դժգոհում էր, որ ԱԺ որեւէ խումբ, խմբակցություն այդ նախագիծը չի ստացել, սակայն ամենուր թմբկահարում են, թե այն դրվել է շրջանառության մեջ: Ինչեւէ, երեկվա քննարկումներին դարձյալ ընդդիմությունը ներկա …
կարդալ ավելինԼճաշեն գյուղի գյուղապետ, ՕԵԿ նախկին անդամ Կորյուն Մարգարյանն իր գյուղում երեկ անձամբ դիմավորեց «Արդարություն» դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանին ու մյուս ներկայացուցիչներին եւ հենց ինքն էլ սկսեց ներկայացնել իր դժգոհությունները: Գյուղապետի բողոք-ելույթից հետո լճաշենցիները տարբեր կողմերից սկսեցին իրենց վատ վիճակի մասին երկար պատմություններ պատմել: Գյուղապետը բողոքեց Գեղարքունիքի մարզպետ, ՕԵԿ անդամ Ստեփան Բարսեղյանից ու Գեղարքունիքից ընտրված պատգամավոր, …
կարդալ ավելին– Ինչո՞ւ եք ուզում դառնալ թաղապետ: – Մանկուց ապրել եմ Ավան համայնքում եւ շատ լավ, ավելի մոտիկից եմ ծանոթ համայնքի խնդիրներին: Իմ թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը, եւ ես համաձայնել եմ ու պատրաստ եմ լուծել համայնքի առաջնահերթ բոլոր խնդիրները: – Դուք վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին եք, ու թերեւս նա լուծում է ձեր բոլոր խնդիրները: Ինչո՞ւ …
կարդալ ավելինՌուսաստանի Դաշնային ժողովի եւ ՀՀ ԱԺ Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովն ասաց, որ իրենք դեմ են Վրաստանի հանդեպ էմբարգո կիրառելուն, մանավանդ, որ Ամերիկայի համար մեծ պրոբլեմ չէ Վրաստանի նման փոքր երկրին կերակրելը: «Էմբարգոյի դեպքում՝ տուժելու է Հայաստանը, որի միակ ճանապարհը ՌԴ-Վրաստան ճանապարհն է»: «ՌԴ-Վրաստան ճանապարհի փակման դեպքում ինչքանո՞վ կտուժի Հայաստանի տնտեսությունը» հարցին Հայաստանի Արդյունաբերողների …
կարդալ ավելինԸստ Ռուսաստանի Ազգային ռազմավարության ինստիտուտի ղեկավար Ստանիսլավ Բելկովսկու, հետխորհրդային հաջորդ երկիրը, որտեղ հեղափոխություն տեղի կունենա, Հայաստանն է: «Վրեմյա նովոստեյ» թերթը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնք Բելկովսկու գնահատմամբ՝ դառնալու են «գունավոր հեղափոխությունների» հաջորդ հանգրվանները: Հայաստանից հետո այդ ցուցակում տեղ են գտել Ղազախստանը, Ուզբեկստանը եւ Տաջիկստանը: Իսկ Ռուսաստանն ու Ադրբեջանը գտնվում են ռիսկային խմբում:
կարդալ ավելին«Արդարություն» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ երեկ սեւանցի մի կին` իր վրա անընդհատ խաչ քաշելով, անդրադարձավ մի շարք պաշտոնյաների Երուսաղեմ կատարած ուխտագնացությանը` ասելով. «Ամեն ինչ պղծել՝ վերջացրել էին, մնացել էր Քրիստոսի դուռը»: Դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանն էլ կնոջը հուսադրեց` հայտարարելով, թե` «Այդ գողերը երեւի կազինոն շփոթել էին սրբավայրի հետ եւ գնացին պղծելու անգամ Երուսաղեմը: Բայց …
կարդալ ավելինՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում երեկ հայտարարեց, որ ոչ մի հանցագործ պատժից չի խուսափելու` մանրամասնելով, որ հանցագործների այդ ցուցակի առաջին տասնյակում է նաեւ ԱԱԾ ներկայիս պետը, որն, ըստ Ս. Դեմիրճյանի, նույնպես պատասխանատու է «Հոկտեմբերի 27»-ի համար:
կարդալ ավելինԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որն ազատության մեջ գտնվելու առաջին իսկ օրվանից Ղարաբաղից տեղափոխվել է Երեւան, 10 օր առաջ փոխել է իր «Ջիփ» մակնիշի մեքենան: Այժմ նա քաղաքում շրջում է «Մերսեդես-600» մակնիշի մեքենայով, որը բոլորովին նոր մակնիշ է. առաջին նման մեքենան Հայաստան է մտել ընդամենը մայիս ամսին: Այս փաստն ուշագրավ է նրանով, որ այդ …
կարդալ ավելինՀայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նախատեսում են ուղղակի բանակցությունների հերթական փուլն անցկացնել մայիսի կեսին Վարշավայում: Ըստ «Թրենդ» գործակալության, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա, միայն նախագահների հանդիպման արդյունքների համաձայն պարզ կլինի՝ արժե՞ արդյոք բանակցություններ անցկացնել փորձագիտական մակարդակով: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ հաշտության համաձայնագրի պատրաստ լինելու մասին տեղեկություններին՝ Մամեդյարովն ասել է, որ համաձայնագրի …
կարդալ ավելինՀայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակագրության փաստն ինքնին դրական երեւույթ է երկու երկրների հարաբերությունների նորմալացման եւ նրանց հետագա մերձեցման առումով: Դեռ Չերչիլն է ասել. «Talk talk is better war war» («Բանակցելը պատերազմելուց նախընտրելի է»): Երբ երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ կամ սառեցված են, դրանց նորմալացման համար գոյություն ունեն տարբեր …
կարդալ ավելինՄայիսի 7-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախաձեռնող խումբը համայնքի թաղապետի թեկնածու առաջադրեց Սամվել Հովսեփյանին: Միջոցառմանը, որին ներկա էր մոտ 700 բնակիչ, ինքը՝ Սամվել Հովսեփյանը, մասնակցեց ոչ թե որպես թեկնածու, այլ՝ որպես համայնքի բնակիչ: Ելույթ ունեցող բնակիչների ելույթներում հիմնականում նշվում էին համայնքի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ սոցիալական ու կենցաղային, կրթական, մշակութային ու աճող սերնդի առողջության պահպանման: …
կարդալ ավելինԱյս նախագիծը, որ ներկայացնում ենք ընթերցողին, բաժանվել է Հայաստանում գործող կուսակցություններին, այդ թվում նաեւ՝ կոալիցիայի մաս կազմող քաղաքական ուժերին: Ինչպես հայտնի է, օրեր առաջ 35 կուսակցություններ հայտարարություն էին ստորագրել, որում մտահոգություն էր հայտնվում Հայաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Այս նախագիծը, որ առաջարկվել է քաղաքական ուժերին, կարող է լայն քննարկումների եւ համագործակցության հիմք դառնալ՝ երկրում քաղաքական գործընթացների …
կարդալ ավելինՀայաստանյան ձախ դաշտի քաղաքական ուժերը դարձյալ փորձում են միավորվել, ավելի ճիշտ` այս անգամ իրենց են փորձում միավորել: Միավորման գործընթացը նախաձեռնել է «Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը» (ՀԱԿ)` Տիգրան ՈՒրիխանյանի գլխավորությամբ: Հետաքրքիրն այն է, որ ՀԱԿ-ը չի պատրաստվում մասնակցել հնարավոր միավորմանը: Նրանք պարզապես փորձում են հաշտեցնել ձախերին: Նախորդ շաբաթ Տ. ՈՒրիխանյանը նույնիսկ նշել էր, որ մինչեւ շաբաթվա վերջ, …
կարդալ ավելինԱյն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հրապարակայնորեն ամոթանք տվեց իշխանամետ ուժերին, որոնք համարձակվել էին ստորագրել այն հայտարարության տակ, որով դատապարտում էին Սեւանում «Նոր ժամանակներ» կուսակցության հետ կատարված դեպքերը, նույն քաղաքական ուժերը շտապեցին հայտարարել, թե իրենք որեւէ բանից անհարմար չեն զգում ու, իբր, իրենք շատ լավ գիտակցել են, թե ինչի տակ են ստորագրում, որի համար էլ …
կարդալ ավելինԱՄՆ-ում լույս տեսնող «Ասբարեզ» հայկական օրաթերթն իր մայիսի 9-ի համարում տեղեկացնում է, որ Գերմանիայի Եվանգելիստական եկեղեցու ղեկավարին ուղղված իր նամակում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Գերմանիայի եկեղեցիներին խնդրել է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին, որպեսզի «վերականգնվեն հայ ժողովրդի գերված իրավունքները»: «Մենք խորապես բավարարված ենք, որ Գերմանիայի քաղաքական եւ գիտական շրջանակներում առկա է նորացված …
կարդալ ավելին19 «կողմ» եւ 29 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ երեկ չընդունվեց ՄԱԿ խմբակցության հեղինակած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Իսկ Արշակ Սադոյանի նախագիծն արժանացավ 13 «կողմ», 35 «ձեռնպահ» եւ 1 «դեմ» ձայնի: Արդյունքում, ինչպես սպասվում էր, 77 «կողմ», 8 «դեմ» ձայնով ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կոալիցիայի ներկայացրած Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը հունիսի սկզբին կներկայացվի Վենետիկի հանձնաժողովի ուսումնասիրմանը եւ անհրաժեշտ …
կարդալ ավելինՄայիսի 5-ին «Կոնգրես» հյուրանոցում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Երեւանի օժանդակ օրինապահ ջոկատներ»(ԵՕՕՋ) հասարակական կազմակերպության անդամ, Տիգրան ՈՒրիխանյանի ղեկավարած «Հայաստանի Առաջադիմական կուսակցության» անդամ Արմեն Մարտիրոսյանը, հղում անելով ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի` վերջերս Ազգային ժողովում ունեցած ելույթին, ասաց, որ ոստիկանական ուժերն այսօր չեն բավականացնում հանցագործությունների դեմ ակտիվ պայքար ծավալելու կամ կանխարգելման աշխատանքներ տանելու ուղղությամբ, եւ լավ կլիներ, …
կարդալ ավելինԱյսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ութսուն ուխտավորների հետ Հայրապետական ուխտագնացության կմեկնի Տերունի սրբավայրեր: Ուխտավորների խմբում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, գիտության, կրթության եւ մշակույթի գործիչներ, Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի Հայոց թեմից բարերարներ:
կարդալ ավելին