ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը հունիսի 14-ին վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ մեծ դահլիճ չէր ընտրել, այլ՝ Լոռու մարզային գրադարանի դահլիճը, որտեղ հավաքվել էին հիմնականում նրա համակիրները: Ինչպես մայրաքաղաքում, Վանաձորում էլ ԱԺՄ-ն տրոհվել է՝ զուգահեռաբար ստեղծված ՀԺԱՄ-ի «նորագոյացման» շնորհիվ, սակայն Մանուկյանն, այդուհանդերձ, ունի իր էլեկտորատը՝ ի դեմս աջ-ազատական գաղափարներ կրողների: Ելույթի ընթացքում Մանուկյանը ծայրահեղ-հեղափոխական կոչեր չարեց, սակայն …
կարդալ ավելինԵրեկ ժամը 14-ին Ժողտնտեսության ինստիտուտում պետք է կայանար «Ժառանգություն» կուսակցության նախագահ, «Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» (ՌԱՀՀԿ) հիմնադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումն ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնող թռուցիկներն արդեն մի քանի օր առաջ փակցված էին բուհերի հայտարարությունների բաժնում: Սակայն երեկ նշված ժամին նշված վայրում հավաքված ուսանողներն ու դասախոսները մոտ կես ժամ սպասեցին պրն Հովհաննիսյանին, …
կարդալ ավելինԸստ տարբեր ժամանակաշրջանի, դաստիարակության, կրթության, մշակույթի տեր մարդկանց, որոնք փորձել են բնութագրել հային, ստացվել է բավական խայտաբղետ պատկեր: Ըստ մեկի (Լորենս Արաբացի)` արհամարհանք, մյուսի (ասենք` Շիրազ)՝ սեր, մեկ ուրիշի (օրինակ` Նանսեն)՝ պաշտպանության կարիք ունեցողի արթնացրած խղճահարություն: Ըստ Թումանյանի «Մեծ ցավի»՝ հայն ինքն իրեն չճանաչող տգետ է. «Եվ մինչեւ էսօր չիմացանք ու չգիտենք, թե ինչ բան …
կարդալ ավելինՀունիսի 19-ին արցախցիները կընտրեն ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին: Պատգամավորական 33 տեղերի համար համամասնական ընտրակարգով պայքարում են 6 կուսակցություն եւ կուսակցությունների 1 դաշինք («ՀՅԴ-Շարժում 88»), իսկ մեծամասնական ընտրակարգով` 106 թեկնածուներ: Ի դեպ, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, առաջադրված 111 թեկնածուներից 5-ը ինքնաբացարկ են հայտնել: ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ …
կարդալ ավելինԱյսօր, երբ երկարատեւ ու անորոշ տառապանքներից հետո Արա Աբրահամյանի շնորհիվ 6 հայ օդաչուները ողջ-առողջ Գվինեայից վերադառնում են Հայաստան, «Հայլուրը» եւ պաշտոնական լրատվամիջոցները կատարված այս մարդկային արարքը վերագրում են ՀՀ նախագահին, այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը գեթ մեկ անգամ ցանկություն էլ չի հայտնել հանդիպել օդաչուների հարազատներին՝ գոնե հույս տալու համար: Նույնիսկ դեպքի առաջին ամիսներին, երբ օդաչուների …
կարդալ ավելինԻնչպես հայտնի է, Արթուր Բաղդասարյանի «Բենիլյուքս» կատարած այցի ժամանակ Պետավտոտեսչության աշխատակիցները կանգնեցնում են նրա եղբոր՝ «Կոմպյուտեր-Սիթի» խանութի սեփականատեր Արմեն Բաղդասարյանի 777ss03 պետհամարանիշներով BMW X5 լրիվ մգեցված ապակիներով (ինչն արգելված է օրենքով) ավտոմեքենան եւ ուզում են տանել տուգանային հրապարակ, որին ի պատասխան՝ Արմեն Բաղդասարյանն ասում է, որ «սաղի համար վատ կլինի»: Այդ պահին մոտենում է մի …
կարդալ ավելինԵրեկ Բաքվում բացված «Ադրբեջանի աշխարհաքաղաքական նշանակությունը» թեմայով միջազգային խորհրդաժողովի ժամանակ Ղարաբաղի ազատագրության կազմակերպության ներկայացուցիչները պահանջել են, որ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը լքի դահլիճը: Վերջիններս դա հիմնավորել են նրանով, որ Կազիմիրովը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այնուամենայնիվ, Կազիմիրովը ելույթ է ունեցել, որի իմաստն այն է եղել, որ հայերն ու ադրբեջանցիները զբաղված են ինքնախաբեությամբ: Նա …
կարդալ ավելինՎարչապետ Անդրանիկ Մարգարյանի Ճապոնիա կատարած այցի ընթացքում «Ճապոնիա-Հայաստան» ասոցիացիայի նախագահ Սուիմա Էդամուրան հայտարարել է, որ ճապոնական «Տոյոտա» ընկերությունը ցանկանում է Հայաստանում բացել իր ներկայացուցչությունը: Ըստ նրա, «Տոյոտայի» հայաստանյան ներկայացուցչությունը կարող է դառնալ այդ ընկերության տարածաշրջանային կենտրոնը:
կարդալ ավելինՎերջին շրջանում տեղեկություններ կային, թե ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մտադիր է «Իտերայից» գնել «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի 10%-ը: Սակայն «Գազպրոմի» ներկայացուցիչ Ալեքսանդր Ռյազանովը հայտարարել է, որ «Գազպրոմի» օրակարգից այսօր հանվել է «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի գնման հարցը, քանի որ «Իտերան» բավականին բարձր գին է պահանջում «Հայռուսգազարդի» բաժնեմասի դիմաց:
կարդալ ավելինՄալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները Ադմիրալ Սամվելի քարոզարշավի ժամանակ 8 գառ են մորթել, սակայն այս ավանդույթը թեկնածուին դուր չի եկել, ու նա կարգադրել է «վերջ դնել» նման զոհողություններին: «Ես ասել եմ՝ վերջացրեք այդ երեւույթը, որովհետեւ ես դա համարում եմ սխալ: Դհոլ-զուռնա էլ է եղել, բնակչությունն աղունիկներ էլ է բաց թողել, փահլեւան են բերել… Ժողովուրդը խավարի մեջ լույս …
կարդալ ավելինԴավիթաշենում, Մալաթիա-Սեբաստիայում եւ Նորքում հաղթեցին գործող թաղապետերը, Հրազդանում եւ Սպիտակում՝ գործող քաղաքապետերը։ Մի խոսքով, տպավորությունն այնպիսին է, թե հանրապետականները հաղթեցին եւ ապացուցեցին, որ լուրջ ադմինիստրատիվ ռեսուրս ունեն։ Իրականում այս ընտրությունները մի քանի առումներով զգալիորեն տարբերվում էին նախորդ ընտրություններից, ինչն ապացուցում է, որ Հայաստանում այսօր միանգամայն այլ իրավիճակ է։ Որո՞նք էին այդ տարբերությունները։ 1. Թեկնածուներն իրենց …
կարդալ ավելինՂարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում վերջին շրջանում որոշակի ակտիվացում է նկատվում: Համենայնդեպս, այդ են վկայում հակամարտող կողմերի ավելի հաճախակի դարձած հայտարարությունները: Իհարկե, դրանք հնչում են առավելապես ադրբեջանական կողմից. Հայաստանի իշխանությունները կամ լռում են, կամ լավագույն դեպքում հանդես գալիս ադրբեջանական հայտարարություններին պատասխանողի դերում: Վերջին նման հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որը «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում …
կարդալ ավելին2004թ. հունվարի 9-ին «Անտոնով-12» բեռնատար օդանավի անձնակազմը՝ Աշոտ Կարապետյան, Սամվել Դարբինյան, Սամվել Մաճկալյան, Ռազմիկ Խաչատրյան, Սուրեն Մուրադյան ու Աշոտ Սիմոնյան, աշխատելու նպատակով Երեւանից մեկնել են Հասարակածային Գվինեա: Նրանց ձերբակալել են 2004թ. մարտի 8-ին՝ Գվինեայում հեղաշրջում կազմակերպելու կասկածանքով: Հիշեցնենք, որ «Անտոնով-12» օդանավը պատկանում էր հայաստանյան «Տիգա Էյր» ավիաընկերությանը, որը ստեղծվել է 2000-ին եւ կազմում է «Դվին» …
կարդալ ավելինԵրեքշաբթի երեկոյան ժամը 21-ից մինչեւ լուսադեմ՝ 4-ն անց երեսուն րոպեն Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի թեկնածու Սամվել Հովսեփյանն (Ադմիրալ) ու նրա 30 համախոհները գտնվել են Շահումյանի շրջանի ոստիկանական բաժանմունքում: Պատճառը նախորդ օրը թաղապետի թեկնածու Աղվան Գրիգորյանի համախոհ Սեւ Ռաֆոյի մեքենայի պայթեցումն էր: Ս. Հովսեփյանը պնդում է, որ ինքն այդ մասին իմացել է միայն այն բանից հետո, երբ …
կարդալ ավելինԵվ ահա, մայիսի 25-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Բաքու ժամանած Թուրքիայի ու Վրաստանի նախագահներ Ահմեդ Նեջեթ Սեզերը եւ Միխայիլ Սահակաշվիլին ստորագրեցին համաձայնագիր Հայաստանը շրջանցող տարածաշրջանային հերթական ծրագրի՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու կառուցման մասին: Սակայն հայաստանյան իշխանություններին այս խնդիրը կարծես թե այնքան էլ չի մտահոգում: Համենայն դեպս, նրանք փորձում …
կարդալ ավելինԵրբ մի քանի օր առաջ Հայաստանում էր գտնվում ՌԴ նախագահի աշխատակազմի Միջտարածքային եւ արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի վարչության պետ Մոդեստ Կոլերովը, նա մի շարք քաղաքական հանդիպումներ ունեցավ հայաստանյան քաղաքական դաշտի, բառացիորեն ամբողջ ընտրանու հետ՝ սկսած Սերժ Սարգսյանից եւ վերջացրած ամենաարմատական եւ հեղափոխական ընդդիմադիրներով։ Այս շարքում բացառություն կազմեց «Ազգային Միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանը։ Սակայն, ինչպես …
կարդալ ավելինԸստ ադրբեջանական լրատվամիջոցների, բացառված չէ, որ առաջիկայում Ադրբեջանի իշխանությունները քննարկեն Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի փակման հարցը: Ադրբեջանում այս հարցը բարձրացվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հնարավոր է՝ Վրաստանից ռուսական ռազմակայանները տեղափոխվեն Հայաստան: Հիշեցնենք, որ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վերաբերյալ Ռուսաստանն ու Ադրբեջանը պայմանագիր են ստորագրել 2002 թվականին, ըստ որի` Ռուսաստանն այն վարձակալել է …
կարդալ ավելինԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին 10 օր է մնացել: Նախընտրական քարոզարշավի այս օրերին բնակիչներից շատերն ուշի ուշով են հետեւում պատգամավորության թեկնածուների ելույթներին, ինչպես նաեւ՝ նրանց «քայլերին»: Ժողովուրդը զարմանում է, որ որոշ պատգամավորներ այս հինգ տարիներին լռելով` միայն վերջերս են սկսել հանդես գալ կառավարությանն ուղղված մեղադրանքներով: Ասվածի վառ ապացույցն օրերս ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստն էր, որտեղ …
կարդալ ավելինՎերջերս ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ, Վերահսկիչ պալատի փոխնախագահ Ալբերտ Համբարձումյանը դատի է տվել Արցախի Հանրային հեռուստատեսությանը, որն ԱԺ նախորդ նիստերից մեկի ժամանակ վարչապետին ուղղված պատգամավորի հարցի ու վարչապետի պատասխանի տեսագրությունը լրիվությամբ չի ցուցադրել: Դա հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 41-րդ հոդվածին, ըստ որի՝ «Հարց ու պատասխանի» տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրում է Հանրային հեռուստառադիոընկերությունը: …
կարդալ ավելինԱյսօր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության նախարարների նիստին: Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Սխեֆերին է հանձնելու Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի «Ներկայացման փաստաթուղթը»:
կարդալ ավելին