Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի Ճապոնիա կատարած այցի ընթացքում
«Ճապոնիա-Հայաստան» ասոցիացիայի նախագահ Սուիմա Էդամուրան հայտարարել է,
որ ճապոնական «Տոյոտա» ընկերությունը ցանկանում է Հայաստանում բացել իր
ներկայացուցչությունը: Ըստ նրա, «Տոյոտայի» հայաստանյան
ներկայացուցչությունը կարող է դառնալ այդ ընկերության տարածաշրջանային
կենտրոնը: