Վերջերս ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ, Վերահսկիչ պալատի փոխնախագահ
Ալբերտ Համբարձումյանը դատի է տվել Արցախի Հանրային հեռուստատեսությանը,
որն ԱԺ նախորդ նիստերից մեկի ժամանակ վարչապետին ուղղված պատգամավորի
հարցի ու վարչապետի պատասխանի տեսագրությունը լրիվությամբ չի ցուցադրել:
Դա հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ԼՂՀ օրենքի 41-րդ հոդվածին,
ըստ որի՝ «Հարց ու պատասխանի» տեսագրությունն ամբողջությամբ ցուցադրում է
Հանրային հեռուստառադիոընկերությունը: Պատգամավորի խոսքերով, այս կերպ նա
ոչ միայն պաշտպանում է իր` որպես պատգամավորի իրավունքները, այլեւ փորձում
է բարձրացնել խորհրդարանի դերը եւ թույլ չտալ, որ կառավարությունը
նմանատիպ վերաբերմունք ցուցաբերի Ազգային ժողովի հանդեպ: Պատգամավորի
կարծիքով, դատը, ամենայն հավանականությամբ, կկայանա ընտրություններից հետո:
«168 ժամ»-ի թղթակցի խնդրանքին` մեկնաբանել այդ երեւույթը, ԼՂՀ Ազգային
ժողովի նախագահ Օլեգ Եսայանը պատասխանել է. «Ճիշտ է, օրենքը պահանջում է
լրիվությամբ ցուցադրել տեսագրությունը, բայց բարոյական իրավունքով
հնարավոր է խմբագրումներ անել»: