Այսօր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել՝
մասնակցելու Եվրաատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանության
նախարարների նիստին: Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գլխավոր
քարտուղար Յաապ դե Սխեֆերին է հանձնելու Անհատական գործընկերության
գործողությունների ծրագրի «Ներկայացման փաստաթուղթը»: