քաղաքականություն

Ապրիլի 12-ը չի կրկնվի

03.07.2005

Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը վստահ է, որ մեր իշխանությունները ցանկության դեպքում անգամ այլեւս չեն կարող կրկնել այն, ինչ եղավ 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը: «Մենք հո նո՞ր չգիտենք այս իշխանությունների որակը, մտածելակերպն ու նրանց հնարավոր գործելակերպը: Չպետք է բացառել այն, որ այս իշխանությունները պետք է փորձեն ամեն կերպ իրենց աթոռը պահել, …

կարդալ ավելին

«Սահմանադրական ճանապարհը» վերանորոգվում է

03.07.2005

Իհարկե, այդ իշխանություններն են այսօր հայտարարում, թե տեղի ունեցածը «փոխհամաձայնություն» է: Իրականում Հայաստանի իշխանությունները` անցած ամբողջ ընթացքում չկարողացան «ֆռռացնել» եվրոպացիներին եւ արդյունքում՝ ստիպված եղան ընդունել նրանց բոլոր այն առաջարկությունները, որոնք արվել էին դեռեւս Սահմանադրական բարեփոխումների գործընթացի սկզբնական փուլում: Ինչ էին առաջարկում եվրոպացիները` իշխանության թեւերի հստակ տարանջատում եւ լիազորությունների հավասարակշռում, դատական իշխանության անկախության ապահովում, տեղական ինքնակառավարման …

կարդալ ավելին

Ռուսական ռազմաբազաները Հայաստանում։ Կողմ եւ դեմ

03.07.2005

Վերջին 2 տարիներին ԱՊՀ երկրներում միմյանց հաջորդող «գունավոր հեղափոխությունները» շատերի մեկնաբանմամբ ԱՊՀ երկրներում Ռուսաստանի ազդեցության թուլացման վկայությունն են: Թերեւս դրա վկայությունն է նաեւ Վրաստանից ռուսական ռազմական բազաների դուրսբերման հարցի շուրջ կայացած համաձայնությունը: Ինչեւէ, Վրաստանից ռուսական ռազմաբազաների դուրսբերման գործընթացն արդեն սկսվել է, եւ այդ բազաների զինտեխնիկայի մի մասը, որը ոմանց գնահատմամբ զուտ մետաղի ջարդոն է, տեղափոխվում …

կարդալ ավելին

Մի՛ քչփորեք վերքերը

03.07.2005

Պ. Մանուկյանը ԼՂՀ ԱԺ ընտրություններին մասնակցում էր «ՀՅ Դաշնակցություն-Շարժում 88» դաշինքի ցուցակով: Դաշնակցությունը նախընտրական քարոզարշավը բավական ագրեսիվ ելույթներով էր անցկացնում: ԼՂՀ մեր աղբյուրները պատմում են, որ այս դաշինքի ներկայացուցիչներից մի քանիսը քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ մեխակներ են բաժանել, անգամ՝ սպասվող իշխանափոխության մասին թռուցիկներ ու լուրեր տարածել: Իսկ Ասկերանում ելույթ ունենալով՝ Պ. Մանուկյանն ասել …

կարդալ ավելին

«Ավտորիտար երկիր եք»

03.07.2005

Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի հետ հանդիպումների արդյունքում ԱՄՆ ՄԶԳ փորձագետները համոզվել են, որ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված ջանքերը նվազել են, իսկ ավտորիտար (նշենք, որ հաշվետվությունը թարգմանվել է նաեւ հայերեն, որտեղ «ավտորիտար» բառն անգլերենից, չգիտես ինչու, թարգմանվել է «ինքնիշխան») միտումները` ավելացել: Ներկա քաղաքական միջավայրը, փորձագետների գնահատմամբ, նպաստավոր չէ բազմակարծիք, մրցակցային, ժողովրդավար եւ հաշվետու քաղաքական կուսակցությունների …

կարդալ ավելին

Այնուամենայնիվ հանդիպել են

03.07.2005

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը Բրյուսելում Իրաքի թեմայով կայացած ֆորումի շրջանակներում 20 րոպեանոց հանդիպում են ունեցել եւ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին Interfax-ին տեղեկացրել է ՀՀ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանը: Հիշեցնենք, որ այս հանդիպման մասին առաջին լուրերը հերքվում էին Հայաստանի կողմից:

կարդալ ավելին

Թուրքիայի վարչապետը ցավակցել է

03.07.2005

Թուրքական «Հուրիեթ» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլը ցավակցական նամակ է հղել հայազգի գիտնական Էդուարդ Թաշջիի տիկնոջը՝ Մերի Թաշջիին՝ ամուսնու մահվան կապակցությամբ: Էդուարդ Թաշջին մահացել է հունիսի 22-ին, Նյու Յորքում: «Հուրիեթը» գրում է, որ Էդուարդ Թաշջին 20 տարի եղել է թուրք-հայկական ասոցիացիայի արտաքին գործերի պատասխանատուն եւ առավել հայտնի է նրանով, որ …

կարդալ ավելին

Ամերիկան Հայաստանում հեղափոխություն չի հրահրելու

03.07.2005

Ջորջ Բուշը հռետորական վարպետությամբ երբեք աչքի չի ընկել: Սակայն հետխորհրդային իշխանափոխությունները ողջունելիս դժվար թե կարելի է լինել ավելի պերճախոս, քան ԱՄՆ նախագահը: Պատահական չէ, որ իր կողմից վերջերս արված հայտարարությունները մեծ աղմուկ (եւ հույսեր) են առաջացրել ժողովրդավարացման ուղին դեռ չբռնած Հայաստանում: Տեղական մամուլի վերլուծաբանները շարունակաբար պնդում են, որ ամերիկացիները պատրաստվում են հեղափոխություն հրահրել նաեւ Հայաստանում: …

կարդալ ավելին

«Օրինաց» վերահսկողություն

03.07.2005

Միանգամից պարզ էր, որ ԱԺ Վերահսկիչ պալատն այդ հաշվետվությամբ ոչ այնքան այս կամ այն ոլորտում թույլ տրված չարաշահումները բացահայտելու նպատակ էր հետապնդել, որքան քաղաքական խնդիրներ էր լուծել: Եվ պատահական չէ, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունում ներկայացված «փաստերը» միանգամայն համապատասխանում էին տվյալ ժամանակահատվածի քաղաքական իրադրությանը: Գաղտնիք չէ, որ ԱԺ Վերահսկիչ պալատն իրականում «վերահսկվում» է «Օրինաց երկրի» եւ …

կարդալ ավելին

Պայքարը շարունակվում է նաեւ հետընտրական շրջանում

03.07.2005

Հարկ է նկատել, որ վերջինիս մասին դեռ տարեսկզբին տեղյակ չէին, բայց այս խորհրդարանում նրան հաջողվեց բավական մեծ թվով տեղեր գրավել։ Կուսակցության հաղթանակը, համանախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով, հիմնականում պայմանավորված էր քարոզարշավի ճիշտ կազմակերպմամբ, որի ընթացքում թեկնածուները հասարակությանը ոչ միայն ծանոթացնում էին ծրագրի դրույթներին, այլեւ կոնկրետ նշում էին դրանց իրականացման եղանակներն ու ուղիները։ Նրա հավաստմամբ, մեծ դեր …

կարդալ ավելին

Կադրերի արտահոսքը չեն ողջունում

03.07.2005

Հունիսի 19-ին Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների նախօրեին Հայաստանի Հանրապետության Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ է նշանակվել ԼՂՀ 3–րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Օլեգ Եսայանը: Փաստի առնչությամբ տարաբնույթ կարծիքներ են հնչել Հայաստանի լրատվամիջոցներում (Ղարաբաղի լրատվամիջոցներում կարծիք չի հնչել): Ինչպե՞ս են վերաբերվում Ղարաբաղի քաղաքական գործիչներն ու բնակիչները Ղարաբաղից Հայաստան կադրերի արտահոսքին: «Ազատ Հայրենիք» կուսակցության համանախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արայիկ …

կարդալ ավելին

Փոխադարձ համաձայնությամբ

03.07.2005

Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Կազանցեւը կարծիք է հայտնել, որ Վրաստանից դուրս բերվող ռուսական բազաների զինտեխնիկայի մի մասի Հայաստան տեղափոխումը չի փոխի Կովկասում ուժերի հարաբերակցությունը: Նա հավելել է, որ այդ զենքերը չեն կարող օգտագործվել հայ-ադրբեջանական կոնֆլիկտում: Կազանցեւն ասել է նաեւ, որ զինտեխնիկան Հայաստան չէր տեղափոխվի, եթե չլիներ Հայաստանի քաղաքական …

կարդալ ավելին

«Հայաստանի դաշնակիցները մյուս կողմում են»

03.07.2005

«Բանակցային գործընթացում կան հույսեր, սակայն չեմ կարող ասել, թե կան տեղաշարժեր: Տեղաշարժ կլինի այն դեպքում, երբ մենք պայմանավորվենք այս կամ այն հարցի շուրջ: Բայց հույսեր կան, քանի որ աշխարհում առկա գործընթացները հայերի օգտին չեն: Քաղաքական պատկերը տարածաշրջանում փոխվում է»,- CNN-Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Ըստ նրա, ներկայումս հակամարտության կարգավորմանն …

կարդալ ավելին

Հանդիպել է Պուտինին

03.07.2005

Երեկ Ռոբերտ Քոչարյանը Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քոչարյանը Մոսկվա է մեկնել՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով: Ըստ պաշտոնական տեղեկատվության, Քոչարյանն ու Պուտինը խոսել են այս տարվա գարնանը Երեւանում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի, Հայաստանում Ռուսաստանի տարվան նվիրված միջոցառումների մասին, ինչի առիթով նախագահ Պուտինն ասել է, …

կարդալ ավելին

Թարգմանե՛ք, խնդրեմ

03.07.2005

ՌԴ Պետդումայի աշխատակազմի ղեկավար Կրոտովը, որը վերջերս աշխատանքային այցով Հայաստանում էր, փոխադարձ հրավեր է արել ՀՀ ԱԺ իր գործընկեր Հայկ Քոթանյանին: Վերջինս, որն այս օրերին Մոսկվայում է, իր գործընկերոջը լավ հասկանալու համար իր հետ տարել է նաեւ ԱԺ թարգմանիչներից մեկին: Նշենք, որ այն հյուրանոցը, որում կանգ են առել Քոթանյանն ու իր թարգմանչուհին, բավական թանկ է: …

կարդալ ավելին

Մի դաշնակից՝ մյուսին

03.07.2005

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ՝ Եղիշե Նազարեթյանն ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից եւ նրա փոխարեն նշանակվել է «Օրինաց երկրի» անդամ, մոտ մեկ ամիս առաջ Շիրակի փոխմարզպետի պաշտոնից ազատված Արծրունի Աղաջանյանը: Հիշեցնենք. Արծրունի Աղաջանյանը փոխմարզպետի պաշտոնից ազատվեց նաեւ Շիրակի դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի հետ «Օրինաց երկրի» ունեցած տարաձայնությունների պատճառով: Սակայն պաշտոնի փոփոխությամբ …

կարդալ ավելին

Կրակոց՝ մոնիտորինգի ժամանակ

03.07.2005

Երեկ ԵԱՀԿ առաքելության կողմից Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկման ժամանակ դիտարկման վայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա ադրբեջանական կողմից կրակոց է հնչել: ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի գլխավորած դիտորդական խումբն առաքելություն է իրականացրել ԼՂՀ Մարտունիի շրջանի Կուրոպատկինո բնակավայրից հյուսիս-արեւելք ընկած տեղամասում:

կարդալ ավելին

Մեծահոգի առաջարկ

03.07.2005

Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Փարիզում կայացած Օսկանյան-Մամեդյարով հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցը։ Խոսքն այս անգամ Աղդամ-Ստեփանակերտ-Լաչին-Գորիս-Սիսիան-Նախիջեւան ավտոմայրուղու մասին է։ Ընդ որում, ադրբեջանական կողմն այն կարծիքին է, թե այդ ճանապարհը պետք է վերահսկվի եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի կողմից։ Նկատենք, որ նման ճանապարհ արդեն իսկ գոյություն ունի, ուստի դրա վերագործարկումն …

կարդալ ավելին

Իրանի առաջարկը ձեռնտու է, բայց…

03.07.2005

ՀՀ Էներգետիկայի նախարարության մեր աղբյուրը նշում է, թե այդ կառույցը բանակցություն է վարում ՌԴ եւ Իրանի համապատասխան կառույցների հետ։ ՌԴ-ն առաջարկում է գումար ներդնել Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարական աշխատանքներն ավարտելու եւ շահագործման հանձնելու համար, պայմանով, որ հետագայում ՀՀ-ն պարտավորվի 100%-ով գնել արտադրված էլեկտրաէներգիան։ Իրանը ՀՀ-ին առաջարկում է հիշյալ կառույցի շինարարական աշխատանքները ավարտել եւ այն, …

կարդալ ավելին

«Բոլորը չէ, որ սրիկաներ են»

03.07.2005

– Չե՞ք գտնում, որ ընդդիմադիր նոր քաղաքական ֆորմատ ստեղծելու մասին ձեր հայտարարությունները հօդս ցնդեցին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց իր առաջարկի` ազգային տրանսֆորմացիա ձեւավորելու անհրաժեշտության մասին: – Իհարկե, համաձայն չեմ «հօդս ցնդել» ձեւակերպման հետ եւ հիմա էլ եմ այն կարծիքին եւ պնդում եմ իմ առաջարկը: Կյանքը, ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ իրապես Հայաստանում չկա այն …

կարդալ ավելին