ՀՀ Էներգետիկայի նախարարության մեր աղբյուրը նշում է, թե այդ կառույցը
բանակցություն է վարում ՌԴ եւ Իրանի համապատասխան կառույցների հետ։ ՌԴ-ն
առաջարկում է գումար ներդնել Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկի շինարարական
աշխատանքներն ավարտելու եւ շահագործման հանձնելու համար, պայմանով, որ
հետագայում ՀՀ-ն պարտավորվի 100%-ով գնել արտադրված էլեկտրաէներգիան։
Իրանը ՀՀ-ին առաջարկում է հիշյալ կառույցի շինարարական աշխատանքները
ավարտել եւ այն, որպես սեփականություն, հանձնել ՀՀ-ին։ Իսկ շինարարական
աշխատանքների ընթացքում գոյացած պարտքերը մարել Հայաստանից Իրան
մատակարարված էլեկտրաէներգիայով։
Ըստ հայ մասնագետների, վերջին առաջարկությունն ավելի ձեռնտու է, որովհետեւ
5-րդ բլոկը կմնա որպես ՀՀ սեփականություն եւ կօգտագործվի ըստ
անհրաժեշտության։ Բայց հերթական անգամ ՀՀ իշխանությունները չեն կարողանում
ինքնուրույն որոշում կայացնել, քանի որ առկա է ռուսական գործոնը։