Թարգմանե՛ք, խնդրեմ

03/07/2005

ՌԴ Պետդումայի աշխատակազմի ղեկավար Կրոտովը, որը վերջերս աշխատանքային
այցով Հայաստանում էր, փոխադարձ հրավեր է արել ՀՀ ԱԺ իր գործընկեր Հայկ
Քոթանյանին: Վերջինս, որն այս օրերին Մոսկվայում է, իր գործընկերոջը լավ
հասկանալու համար իր հետ տարել է նաեւ ԱԺ թարգմանիչներից մեկին: Նշենք, որ
այն հյուրանոցը, որում կանգ են առել Քոթանյանն ու իր թարգմանչուհին,
բավական թանկ է: Պետբյուջեից այս օրերին նրանց յուրաքանչյուրի համար ամեն
օր փոխանցվում է 350 ԱՄՆ դոլար: