Այնուամենայնիվ հանդիպել են

03/07/2005

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանը եւ
Էլմար Մամեդյարովը Բրյուսելում Իրաքի թեմայով կայացած ֆորումի
շրջանակներում 20 րոպեանոց հանդիպում են ունեցել եւ քննարկել են Լեռնային
Ղարաբաղի հարցը: Այս մասին Interfax-ին տեղեկացրել է ՀՀ
Արտգործնախարարության մամուլի խոսնակ Համլետ Գասպարյանը: Հիշեցնենք, որ
այս հանդիպման մասին առաջին լուրերը հերքվում էին Հայաստանի կողմից: