Նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ամերիկյան տարբեր պաշտոնյաների ու հասարակական գործիչների հաճախակի այցերը Ադրբեջան, վերլուծաբաններից շատերի կարծիքով, այդ երկրում հնարավոր հեղափոխության նախապատրաստման նպատակ ունեն: Մյուս կողմից, սակայն, հենց ամերիկյան ազդեցիկ փորձագետներից ոմանց կարծիքով՝ Ադրբեջանում հեղափոխության հավանականությունը շատ փոքր է: «Ես բացառում եմ Ադրբեջանում հեղափոխության հնարավորությունը: Ի տարբերություն Վրաստանի, Ուկրաինայի եւ Ղրղըզստանի՝ Ադրբեջանի իշխանությունների նյութական կարողությունները …
կարդալ ավելինԼեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական վերջին ընտրություններին մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի արձագանքն առաջացրել է հայ մտավորականների վրդովմունքը: Այդ կապակցությամբ մտավորականների ֆորումի ավագանու անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը հանդես է եկել ռուսաստանյան իշխանությունների դեմ ուղղված հայտարարությամբ: Պրն Ղազարյանի փոխանցմամբ, այս հայտարարությունն իր նախաձեռնությունն է, որին մտավորականների ֆորումում տեղյակ են: Նա տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում այս հարցով մտավորականների ֆորումն …
կարդալ ավելին– Պրն Բագրատյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բաշխիչ ցանցերի կառավարումը ռուսական «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը հանձնելը եւ ընդհանրապես Ռուսաստանի ազդեցության մեծացումը Հայաստանի էներգետիկ համակարգում: – Ես չգիտեմ՝ իրականում ցանցերը վաճառե՞լ են, թե՞ հանձնել են կառավարման: Ինչ վերաբերում է մեր էներգետիկ համակարգում «ՌԱՕ ԵԷՍ»-ի ազդեցության մեծացմանը, ապա դա իրենց իրավունքն է, եւ այդ տեսակետից, իհարկե, ավելի …
կարդալ ավելին«Հայերի ցեղասպանության հարցն այսօր Ռուսաստանում լուսաբանված չէ»,- Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին տրված հարցազրույցում ասել է «Յաբլոկոյի» փոխնախագահ Սերգեյ Միտրոխինը: Նա նշել է նաեւ, որ «Յաբլոկոն» միակ կուսակցությունն էր, որ Ցեղասպանության 90-ամյակի առթիվ հատուկ հայտարարություն է արել: «Ժամանակին Ռուսաստանը հայտարարել է իր դիրքորոշման մասին այդ հարցում, բայց դա եղել է Ելցինի օրոք: Հայաստանն այսօր ԱՊՀ երկրներից …
կարդալ ավելինԿառավարության գործունեության արդյունքների մասին առավել մանրամասն խոսեց ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը` նշելով, որ 1999 թվականին, երբ գործող կառավարությունը սկսեց աշխատել, կենսաթոշակային հիմնադրամի պարտքը կազմում էր 830-840 մլն դրամ, աշխատավարձերի պարտքը՝ 400 մլն դրամ։ Էլեկտրաէներգիայի օգտագործման դիմաց «Արցախէներգոյի» պարտքը «Հայէներգոյին» կազմում էր շուրջ 1,5 մլրդ, «Արցախգազի» պարտքը՝ 700 մլն դրամ։ Կուտակվել էին եւս 380 մլն դրամի …
կարդալ ավելին«Հայաստանի Բաշխիչ ցանցերի արդյունավետ կառավարումը դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Վերջինիս կարծիքով, դեռեւս վաղ է գնահատել բաշխիչ ցանցերի կառավարումը «ՌԱՕ ԵԷՍ»-ին փոխանցելու փաստը: «Չեմ կարծում, թե Բաշխիչ ցանցերի կառավարումն այլ ընկերությանը հանձնելը կվնասի Հայաստանի էներգահամակարգի գործունեությանը կամ վնասների կհանգեցնի»,- ասել է …
կարդալ ավելինԱշխարհի 161 երկրներում ամերիկյան «Հերիթեյջ» հիմնադրամի եւ «Ուոլլ սթրիթ ջորնալի» անցկացրած համատեղ ուսումնասիրության համաձայն՝ 2005-ին ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը միակն է, որ հայտնվել է «մասնակի ազատ տնտեսությամբ երկրների» շարքում եւ զբաղեցնում է 42-րդ տեղը: «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանը հայտնվել է «հիմնականում ոչ ազատ տնտեսությամբ» երկրների խմբում: Վրաստանը զբաղեցրել է 100-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ Չադի ու …
կարդալ ավելինՄինչ միջազգային տարբեր կառույցներ ու պետություններ խոսում են հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին, վերջին շրջանում Հայաստանում սկսել են այդ թեմայով ակտիվորեն ուսումնասիրություններ կատարել, որոնք փորձում են ապացուցել, թե սահմանի բացումը Հայաստանին այնքան էլ մեծ օգուտներ չի բերի: Մի քանի օր առաջ նման գնահատական հրապարակեց AEPLAC-ը, որն ուսումնասիրությունը կատարել էր ՀՀ կառավարության պատվերով եւ պարզել, որ …
կարդալ ավելին«Ռուսական «Ալռոսա»-ն զրկել է Հայաստանին ադամանդի 100%-անոց վերարտահանման իրավունքից»,- այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքերով, Հայաստանը մտադիր է կրկին դիմել Ռուսաստանին՝ ներկրվող ռուսական ադամանդի հումքի 15%-ը երկրում թողնելու թույլտվություն ստանալու խնդրանքով: Ճշմարիտյանի փոխանցմամբ, այսօր աճում է ադամանդի հումքի ներկրումը Հայաստան, ընդ որում՝ նվազում է …
կարդալ ավելինՎերջին տարիներին Հայաստանի ներքաղաքական կյանքի պարտադիր ատրիբուտներից մեկը դարձել է «թեժ քաղաքական աշնան» խոստումը, որ հնչում է հիմնականում ընդդիմադիր քաղաքական գործիչների շուրթերից: Պարտադիր է դարձել նաեւ այն, որ այդ խոստումը երբեք իրականություն չի դառնում: Պատահականությո՞ւն է արդյոք, թե՞ ոչ, բայց այս տարի որեւէ ընդդիմադիր առայժմ «թեժ քաղաքական աշուն» չի խոստացել: Այն դեպքում, երբ, ի տարբերություն …
կարդալ ավելին– Դաշինքի տարբեր ներկայացուցիչներ օգոստոսի 29-ին ԱԺ-ում կայանալիք սահմանադրական փոփոխությունների քննարկումներին մասնակցելու ցանկությունը բացատրում են նրանով, թե դա ընդդիմության համար լավ հնարավորություն է ԱԺ ամբիոնն օգտագործելու ու ժողովրդի հետ շփվելու համար: Ընդդիմությունն այդքան անհուսալի ու խղճահարույց վիճակո՞ւմ է, որ հանուն ամբիոնի պետք է հետ կանգնի բոյկոտի մարտավարությունից: – Չեմ ցանկանում մեկնաբանել հնչած գնահատականները, պարզապես ուզում …
կարդալ ավելինՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը հուլիսի 22-ին Հանրապետական կուսակցությանը հռչակեց «հիմնական ախոյան» եւ սպառնաց, թե այն թեկնածուն, ով առաջիկա ՏԻՄ ընտրություններում կստանա ՀՀԿ աջակցությունը, կարժանանա իր կողմից նախապատրաստվող ինչ-ինչ «փաստերի» հրապարակմանը: Իսկ այդ «փաստերն», ըստ Գ. Արսենյանի, միանշանակ բացասական ազդեցություն կունենան տվյալ թեկնածուի համար: ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ տեղյա՞կ է արդյոք, թե ինչու …
կարդալ ավելին«Սահմանադրական փոփոխությունների վերանայված նախագիծն անառարկելի բարեփոխում է Վենետիկի հանձնաժողովի կողմից մեկնաբանված նախորդ նախագծերի համեմատ»,- ասված է աշխատանքային խմբի` ՀՀ իշխանություններին ուղարկած պատասխանում: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի սահմանադրական համագործակցության բաժնի ղեկավար Սիմոնա Գրանատա-Մենգինին ասել է, որ իրենց ստացած տեքստի բովանդակությունը բխում է Ստրասբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ իրենց կողմից նշված սկզբունքներից: Գրանատա-Մենգինին ընդգծել է …
կարդալ ավելինՆոր Հայաստանի քաղաքական կարճ պատմության մեջ հրաժարականի ինձ հայտնի միակ դեպքը Լեւոն Տեր-Պետրոսյանինն է՝ իր թիմակիցներով։ Սա քաղաքական մի արարք էր, որը դեռեւս չի ենթարկվել անհրաժեշտ վերլուծության եւ չի ստացել պատշաճ գնահատական՝ իր դրական ու բացասական կողմերով։ Հրաժարականի այլ դեպքեր էլ կան, բայց դրանք ուշադրության արժանի չեն, քանի որ ոչ թե քաղաքական են, այլ՝ բարոյական …
կարդալ ավելինՎարչապետ Անդրանիկ Մարգարյանը վերջերս դստեր համար սեփականաշնորհել է Թումանյան 24 հասցեում գտնվող գեղարվեստի սրահը: Սակայն նա այս անգամ ձեւակերպել է իր քրոջ անունով` խուսափելով հետագա շահարկումներից: Ուշագրավ է այն հանգամանքը, որ քաղաքի կենտրոնում գտնվող այդ գեղարվեստի սրահը վարչապետը գնահատել է 450.000 ԱՄՆ դոլար:
կարդալ ավելինՎենետիկի հանձնաժողովը երեկ պետք է ԱԺ ուղարկեր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ վերջնական եզրակացությունը, բայց երեկ օրվա վերջին հանձնաժողովից դեռ որեւէ պատասխան չկար: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել հանձնաժողովի ներկայացուցչի հետ, որն էլ տեղեկացրել է, որ նախագծում մի քանի տեխնիկական խնդիրներ կան: Սակայն, ըստ Տ. Թորոսյանի, դրանք շատ արագ …
կարդալ ավելինԵրեկ Իրաքից հայրենիք վերադարձավ հայ խաղաղապահների 45 հոգանոց ստորաբաժանումը: Առաջին խմբի սպաներից մեկը չի վերադարձել: «46 թիվը պահպանելու համար»,- բացատրեց ՊՆ Մամուլի ծառայության պետ Սեյրան Շահսուվարյանը: Դիմավորման պաշտոնական շատ կարճ արարողությունից հետո լրագրողներին խաղաղապահների հետ շփվելու համար ընդամենը 15-20 րոպե տվեցին: Բայց խոսակցություն գրեթե չկայացավ: Խաղաղապահները խուսափում էին լրագրողների հետ շփվել՝ կամ հուզված էին, կամ …
կարդալ ավելինՎերջերս Թբիլիսիում «Միջազգային ճգնաժամերի խումբը» կազմակերպել էր ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ կոնֆերանս, որին մասնակցել են փորձագետներ` Հայաստանից, ԼՂՀ-ից եւ Ադրբեջանից: Մասնակիցները պայմանավորվել են մինչեւ կոնֆերանսում քննակված փաստաթղթի լիովին պատրաստ լինելը չհրապարակել դրա բովանդակությունը: Սակայն Ադրբեջանի Միլի-մեջլիսի անդամ Գյուլթեկին Հաջիեւան «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե այդ փաստաթուղթն ամբողջովին հակասում է Ադրբեջանի հետաքրքրություններին:
կարդալ ավելինԸստ Assa-Irada-ի, ԼՂ-ին նվիրված շվեդ պատգամավոր Գորան Լենմարկերի զեկույցը կքննարկվի նաեւ 2006թ. փետրվարի 22-23-ը Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ-ում: ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սաֆար Սաֆարովն Assa-Irada-ին ասել է, թե իմաստ չունի քննարկել զեկույցը, եթե Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման մասին նրանում ոչինչ չի ասվում: «ԽՎ-ն նախ պետք է այս հարցը լուծի, որպեսզի մենք կարողանանք խոսել այլ թեմաների …
կարդալ ավելին«Կացարան հայ հասարակության համար» հանձնախումբը Ֆրեզնոյում 2 ֆորում է կազմակերպել` նվիրված 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով առաջացած «տնային ճգնաժամը» լուծելու հարցում ԱՄՆ-ի դերի բարձրացմանը: Հանձնախմբի անդամներից մեկը United Press International-ին ասել է, որ այս տարվա սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 8-ը Ֆրեզնոյից ժամանած մի խումբ կամավորներ օգնելու են հայերին` Վանաձորում տներ կառուցելու ժամանակ: Հանձնախումբը երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած …
կարդալ ավելին