Աշխարհի 161 երկրներում ամերիկյան «Հերիթեյջ» հիմնադրամի եւ «Ուոլլ սթրիթ
ջորնալի» անցկացրած համատեղ ուսումնասիրության համաձայն՝ 2005-ին ԱՊՀ
երկրների շարքում Հայաստանը միակն է, որ հայտնվել է «մասնակի ազատ
տնտեսությամբ երկրների» շարքում եւ զբաղեցնում է 42-րդ տեղը: «Կավկազպրես»
գործակալության փոխանցմամբ, Վրաստանը հայտնվել է «հիմնականում ոչ ազատ
տնտեսությամբ» երկրների խմբում: Վրաստանը զբաղեցրել է 100-րդ տեղը, իսկ
Ադրբեջանը՝ Չադի ու Եգիպտոսի հետ, կիսում է 103-105-րդ տեղերը: Ցուցակում
Միացյալ Նահանգները եւ Շվեյցարիան կիսում են 12-13-րդ տեղերը, իսկ
աշխարհում ամենաազատ տնտեսությամբ երկիրը Հոնկոնգն է: