«Ռուսական «Ալռոսա»-ն զրկել է Հայաստանին ադամանդի 100%-անոց
վերարտահանման իրավունքից»,- այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում
հայտարարել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նրա խոսքերով, Հայաստանը մտադիր է կրկին դիմել Ռուսաստանին՝ ներկրվող
ռուսական ադամանդի հումքի 15%-ը երկրում թողնելու թույլտվություն ստանալու
խնդրանքով: Ճշմարիտյանի փոխանցմամբ, այսօր աճում է ադամանդի հումքի
ներկրումը Հայաստան, ընդ որում՝ նվազում է ռուսական ադամանդների
չափաբաժինը ներկրման կառուցվածքում: Սա եւս մեկ անգամ վկայում է, թե
ինչպես է մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը վերաբերվում Հայաստանին:
Ադամանդը «ֆորպոստի» համար չափից ավելի ճոխություն է: