Ֆորպոստը հիասթափված է

27/08/2005

Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական վերջին ընտրություններին
մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի արձագանքն առաջացրել է հայ
մտավորականների վրդովմունքը: Այդ կապակցությամբ մտավորականների ֆորումի
ավագանու անդամ, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը հանդես է եկել ռուսաստանյան
իշխանությունների դեմ ուղղված հայտարարությամբ: Պրն Ղազարյանի փոխանցմամբ,
այս հայտարարությունն իր նախաձեռնությունն է, որին մտավորականների
ֆորումում տեղյակ են: Նա տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում այս հարցով
մտավորականների ֆորումն իր կարծիքը կարտահայտի առանձին հայտարարությամբ:
Հայտարարությունը սկսվում է լատինական ասացվածքով՝ «Amicus cogniscitur
more, ore, re», որը թարգմանաբար նշանակում է՝ ընկերը ճանաչվում է իր
վարքուբարքով, խոսելաձեւով եւ գործով: Նամակի տեքստին ծանոթացել է նաեւ
Սիլվա Կապուտիկյանը եւ տվել է իր հավանությունը: