«Կացարան հայ հասարակության համար» հանձնախումբը Ֆրեզնոյում 2 ֆորում է
կազմակերպել` նվիրված 1988-ի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով առաջացած
«տնային ճգնաժամը» լուծելու հարցում ԱՄՆ-ի դերի բարձրացմանը: Հանձնախմբի
անդամներից մեկը United Press International-ին ասել է, որ այս տարվա
սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 8-ը Ֆրեզնոյից ժամանած մի խումբ կամավորներ
օգնելու են հայերին` Վանաձորում տներ կառուցելու ժամանակ: Հանձնախումբը
երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած եւ մինչ օրս տնակներում ապրող հայ
ընտանիքների հետ համագործակցում է 2000 թվականից եւ մինչ օրս 600-ից ավելի
անօթեւանների համար տներ է կառուցել: