քաղաքականություն

«Համալիրը» հյուրանոց չի դառնա

27.08.2005

Մոսկվահայ գործարար, «ԲԱՄՕ» շինարարական ընկերության նախագահ Մուրադ Մուրադյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում հաստատեց շուրջ մեկ շաբաթ մամուլում շրջանառվող լուրերը, որ ինքը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը սեփականաշնորհելու առաջարկով դիմել է Ռոբերտ Քոչարյանին: Պրն Մուրադյանի ներկայացրած բիզնես-ծրագրով մարզահամերգային համալիրի դիմաց միանվագ պետբյուջե է վճարվելու 6 մլն դոլար, իսկ սեփականաշնորհումից հետո երեք տարվա ընթացքում ներդրվելու է 9-10 …

կարդալ ավելին

Հիմա ո՞վ է անհեթեթը

27.08.2005

Հյուսիսային Կիպրոսի միջազգային շրջափակման վերացման հարցում Ադրբեջանի իրականացրած ջանքերին ի պատասխան՝ Թուրքիայի կառավարությունը որոշել է սկսել Ադրբեջանի հետ երկաթուղային կապի հաստատման ծրագրի իրագործումը: «Ազատություն» ռ/կ-ի հաղորդման համաձայն, անցած ամիս ադրբեջանական մասնավոր ավիաընկերություններից մեկը սկսել է իրականացնել կանոնավոր չվերթեր Բաքվի եւ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության մայրաքաղաք Լեֆկոշի միջեւ: Իսկ այս շաբաթ, ըստ թուրքական լրատվամիջոցների, Ստամբուլում …

կարդալ ավելին

Հայաստանը՝ ոչ լեգիտիմության կղզյակ

27.08.2005

«Հայաստանը կարող է դառնալ ոչ լեգիտիմ իշխանություն ունեցող միակ երկիրն Անդրկովկասում»,- «Ազգային քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպության հրավիրած սեմինարի ժամանակ երեկ նման կանխատեսում է արել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀԿ) փորձագետ Հովհաննես Վարդանյանը: Ըստ նրա, վրացական հեղափոխության սցենարը կարող է կրկնվել Ադրբեջանում՝ նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Գործնականում, Ադրբեջանի իշխող շրջանակները հայտնվելու են դիլեմայի առաջ՝ …

կարդալ ավելին

Քոչարյանը կմիանա Դեմիրճյանին

27.08.2005

Փաստորեն իրավացի էին քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր պնդում էին, թե «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու քողի տակ իշխանությունները ցանկանում են փակել մի շարք կուսակցություններ: Եթե մինչեւ օգոստոսի 8-ը Հայաստանում գործում էր 128 կուսակցություն, ապա դրանց թիվն այսօր 62 է: Իհարկե, իշխանությունները կարող են հակադարձել, թե՝ փոփոխված օրենքի կիրառումից հետո քաղաքական դաշտից դուրս են …

կարդալ ավելին

Կարապետիչը պճնամոլ է

27.08.2005

«Մատաղի թափորը դեռ քաղաքական թափոր չէ, այնպես, ինչպես ֆինանսական կապիտալը դեռեւս քաղաքական ու առավել եւս գաղափարական կապիտալ չէ»,- անդրադառնալով Տիգրան Կարապետովիչի ուխտագնացությանը՝ հայտարարեց մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Նրա համոզմամբ, Տ. Կարապետիչի ղեկավարած կուսակցությունն իրենից որեւէ լուրջ բան չի ներկայացնում եւ այն «էլեկտորատը, որն այդ երթի ժամանակ գնում էր նրա հետեւից, մեր հասարակության շատ չնչին մասն է …

կարդալ ավելին

Միայն զանգվածային հանրահավաքը կփրկի

27.08.2005

Հրապարակայնորեն միմյանց վիրավորելուց ու հերթական անգամ պառակտվելուց հետո հայաստանյան ընդդիմադիր գործիչները հերթական «թեժ» աշնան խոստումներով մեկնեցին հանգստանալու: Ինչպես երեւում է, մեր ընդդիմադիր մտավորականությունն էլ, հույսը կտրած, որ հայաստանյան ընդդիմությունն ի վիճակի է ինքնուրույն միավորվել, ու մի կողմ դնելով անձնական ամբիցիաները` փորձում է ինքը նախաձեռնել նման միավորման ստեղծումը: Նախորդ ամսվա վերջին հայտնի դարձավ, որ մտավորականների ընդդիմադիր …

կարդալ ավելին

Թաղապետերի փոխարեն՝ լիազորնե՞ր

27.08.2005

«Համայնքների միության նախագահ» Էմին Երիցյանը վերջերս հայտարարել էր, թե աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններում հաղթող թաղային իշխանությունները որեւէ երաշխիք չեն կարող ունենալ, թե նոյեմբերի 29-ից հետո, երբ հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունվի, իրենք կշարունակեն պաշտոնավարել: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, թե նման մտահոգություններն անիմաստ են, քանի որ Սահմանադրության փոփոխությունների նախագծի անցումային դրույթներում հստակ …

կարդալ ավելին

ՀՅԴ «կոմսոմոլի» հավաքը

27.08.2005

Այսօր Աղավնաձորում սկսվում է Դաշնակցության երիտասարդական կազմակերպությունների հավաքը, որը տեւելու է 9 օր: Երիտասարդ դաշնակների աղավնաձորյան հավաքն արժենալու է 25.000 դոլար եւ ֆինանսավորվելու է ՀՅԴ-ի կողմից: Այդ մասին երեկ հայտարարել է Դաշնակցության Բյուրոյի երիտասարդական խորհրդի անդամ Մհեր Կարագաշյանը: Հավաքին մասնակցելու են այդ կազմակերպության 110 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից եւ Ջավախքից: Բնության գրկում նրանք քննարկելու են Ցեղասպանության …

կարդալ ավելին

Թուրք գիտնականի կասկածելի դատավարությունը Հայաստանում

27.08.2005

Եքթան Թուրքյըլմազը երեւանյան հայտնի սրճարանի զուգարանում մարդ չի սպանել, մանկահասակ երեխայի մորը մահացու վրաերթի չի ենթարկել, ոչ էլ հայ ոստիկանների քթի տակ լրագրողներ է ծեծել: Նրան պարզապես հետաքրքրել է հայ ժողովրդի պատմությունը եւ մասնավորապես նրա հին գրքերը: Սա, ըստ Հայաստանի իրավապահ մարմինների, ավելի լուրջ մեղք է, քան վերոհիշյալ հանցագործությունները կատարելը: Համենայնդեպս, նման եզրակացության կարելի է …

կարդալ ավելին

WHO IS WHO

27.08.2005

ԱԺ պատգամավորներից մեկը՝ լսելով, թե ինչպես են քաղաքական ուժերը քննադատում Վենետիկի հանձնաժողովից ստացված ցանկացած եզրակացություն, մի առիթով նկատեց, թե՝ հետաքրքիր է Հայաստանի պատվիրակության կազմում, որն աշխատում է համապատասխան կառույցների հետ, քանի՞սն են տիրապետում անգլերենին, քանի որ ԵԽ ԽՎ նիստերն ընթանում են այդ լեզվով, ու համարժեք եզրակացություն ստանալու համար անհրաժեշտ է, որ հայ պատվիրակներն իրենց առաջարկությունների …

կարդալ ավելին

Հայաստանը եւ սպառազինությունների մրցավազքը

27.08.2005

Սակայն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շահագործումն էապես փոխում է ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում: Չնայած պետք է նշել, որ ներկայումս այնքան էլ հավանական չէ ռազմական գործողությունների վերսկսումը, քանի որ Ադրբեջանը դեռեւս չի տիրապետում այնպիսի հզորության, որպեսզի լայնածավալ հարձակում սկսի եւ ռազմական ուժով լուծի հիմնախնդիրը: Այսպես, ըստ պաշտոնական տեղեկատվության, Ադրբեջանի ռազմական ուժերի թիվը հասնում է 72.000 մարդու, դրան գումարած՝ եւս …

կարդալ ավելին

Մերոնք ամեն տեղ են

27.08.2005

Մոսկվայում գործող «Քաղաքական եւ տնտեսական կոմունիկացիաների գործակալություն» հետազոտական կենտրոնը հրապարակել է երկրի առաջատար գործարարների եւ մենեջերների ցուցակը, որում տեղ է գտել նաեւ «ՌԱՕ ԵԷՍ» էներգետիկ ընկերության Տնօրենների խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Ավետիսյանի անունը: 71 անուն ընդգրկող ցուցակը գլխավորում է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Վլադիմիր Ավետիսյանը 40-րդ տեղում է: Նա, ըստ ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթի, ի պաշտոնե վերահսկում …

կարդալ ավելին

Շտապում են գրանցվել

27.08.2005

Այս օրերին, երբ քաղաքական գրեթե բոլոր կուսակցություններն ու մանրումեծ գործիչները մեկնել են հանգստի, որոշ քաղաքական ուժեր եւ ազդեցիկ գործիչներ որոշել են քաղաքական ակտիվ գործունեության սկիզբ դնել: Օրինակ, ըստ մեր աղբյուրների, որոշել են կուսակցություններ ստեղծել ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանն ու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: Առանձին-առանձին: Առայժմ մեզ չհաջողվեց պարզել, թե ինչպես են …

կարդալ ավելին

Կունենա՞նք նոր ատոմակայան

27.08.2005

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Մուհամեդ Էլ Բարադեյը Հայաստան կատարած այցի ընթացքում հետաքրքրվել է հայկական ատոմակայանի տեխնիկական վիճակով եւ, որքան էլ զարմանալի է, նշել է, որ Հայաստանում կարելի է կառուցել նաեւ երկրորդ ատոմակայանը: «Այո, վերջին տարիներին կառավարությունը մշակել է էներգետիկայի զարգացման ծրագիր,- բացատրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության գլխավոր ինժեներ Մովսես Վարդանյանը: -Քննարկվել է երկու տարբերակ՝ կառուցել նոր …

կարդալ ավելին

Ոչ մեկը պատրաստ չէ փոխզիջման

27.08.2005

Ըստ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, ղարաբաղյան հարցի կարգավորումը հնարավոր է միայն փոխզիջումների միջոցով: Այսօր փոխզիջումների մասին տարբեր ամբիոններից հայտարարում են նաեւ իշխանության ներկայացուցիչները, ինչը սակայն, պրն Բագրատյանի կարծիքով, ուղղված է կոնկրետ անձանց: «Ինձ համար գործնական փոխզիջում՝ նշանակում է՝ որոշակի աշխատանքների ծավալում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Վստահ եմ, որ այսօր ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ …

կարդալ ավելին

ԱՄՆ ռազմաբազաներ՝ Ադրբեջանում

27.08.2005

«Assa-Irada»-ն, հղում անելով ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին, հաղորդում է, որ Ուզբեկստանում ԱՄՆ-ի ռազմակայանը կարող է տեղափոխվել Ադրբեջան: Բաքվում լույս տեսնող «Էխո» թերթն էլ հավելում է, որ Ադրբեջանի Միլի-մեջլիսի (խորհրդարան) անդամ Ալիմամեդ Նուրիեւը կարծիք է հայտնել, թե ԱՄՆ-ը ստիպված է նման քայլի դիմել Ուզբեկստանի ներկայացրած վերջնաժամկետի (180 օրվա ընթացքում դուրս բերել Խանաբադի ռազմակայանը) եւ Ղրղըզստանում ամերիկյան …

կարդալ ավելին

Սստվերային պայքար՝ ստվերի դեմ

27.08.2005

Հայաստանի տնտեսական կյանքում ազատ տնտեսական հարաբերություններին բնորոշ տարրեր փնտրելն անիմաստ զբաղմունք է: Ինչպես մյուս ոլորտներում, այնպես էլ (եւ առաջին հերթին) տնտեսության մեջ ամեն ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի նախընտրական կարգախոսի՝ «Կազմակերպված պետության» տրամաբանությամբ: Կազմակերպված է գրեթե ամեն ինչ՝ հանցավորությունը, սափրագլուխների բանդաները, քրեական խմբավորումները, կազմակերպված ձեւով թալանվում է արտերկրից գումարներ ստացող հասարակությունը, կազմակերպված է տնտեսության օլիգարխիկ …

կարդալ ավելին

Նոր նշանակումներ Ոստիկանությունում

27.08.2005

Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Հայկ Հարությունյանի հրամանով՝ Ոստիկանության Թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունը վերամիավորվել է Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության հետ, որի պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բաբակեխյանը: Վերջինս նախկինում աշխատել է որպես Ոստիկանության Երեւան քաղաքի Քրեական հետախուզության բաժնի պետ: Իսկ Թմրամոլության ապօրինի շրջանառության վարչության պետ գնդապետ Աշոտ Մկրտչյանն այժմ …

կարդալ ավելին

«Կոմպլիմենտ»-արիզմի պտուղները

27.08.2005

Վաշինգտոնում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսին, որը հայտարարել է, թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները պատրաստ է ամեն ինչ անել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար: «Ազատություն» ռ/կ-ն հաղորդում է, որ ըստ «Թուրան» գործակալության, Մամեդյարովը հայտարարել է, թե Ռայսի հետ հանդիպումը եղել է շատ արդյունավետ: Հիշեցնենք, որ մոտ …

կարդալ ավելին

Ինքնագոլ

27.08.2005

ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը երեկ հայտարարել է, որ ԵԱՀԿ առաքելությունը հետեւելու է աշնանը Հայաստանում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքին: Պրյախինը հայտարարել է, թե իրենց հուսադրում է փաստը, որ փորձագետների հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել է առավել ամբողջական նախագիծ: Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ընդդիմության դիրքորոշմանն, ապա, ըստ Պրյախինի, այդ գործընթացը չպետք է …

կարդալ ավելին