Պետեր Կրալիչը «Հայաստան-2020» ծրագրում McKinsey&Co ծրագրերի խորհրդի անդամն է եւ ներկայումս համարվում է Գերմանիայում եւ Բրազիլիայում տնտեսական աճի ապահովմանն ու աշխատատեղերի ստեղծմանն ուղղված հատուկ ծրագրերի ղեկավարը: Նրա համոզմամբ, Հայաստանը պետք է զարգանա իր պետական եւ մասնավոր ներուժի շնորհիվ, եւ չպետք է իր «ազգային ձեռնարկությունները վաճառի արտասահմանցիներին»: «Դրանով Հայաստանը կկորցնի որոշումներ կայացնելու իր իրավունքը»,- համոզված է …
կարդալ ավելինՏեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, շատերի գնահատմամբ, լավագույն հնարավորությունն է վերջապես պարզելու, թե ընդդիմադիր այս կամ այն քաղաքական ուժն ինչ է մտածում մյուսի մասին: Նման առաջին ազդանշանը եղավ Կենտրոն համայնքից, երբ «Արդարություն» դաշինքի թեկնածուն եւ «Ազգային միաբանության» քարտուղար Ալեքսան Կարապետյանը մամուլով միմյանց մեղադրանքներ հասցեագրեցին: Նախ` հրապարակում եղավ, թե դաշինքի թեկնածու Ռուզան Խաչատրյանն «Ազգային Միաբանությանը» մեղադրում է …
կարդալ ավելինԱնկախության օրվան նվիրված տոնական միջոցառումների մեր սցենարը չի փոխվում: Յուրաքանչյուր համայնք փորձում է ամենալավը նշել, սակայն ամեն տարի, ամենուր ստացվում է նույնը: Հրավիրում են համայնքի հնարավորինս նշանավոր բնակիչներին, դպրոցներից ու ակումբներից բերում են պարային խմբեր ու կատարողներ, ու ամեն անգամ կրկնվում է նույն սցենարը: «Ծափ, ծափ, ծափ…»,- մղկտալով խնդրում ու խնդրելով պահանջում է համերգավարը: Ծափ …
կարդալ ավելինԳյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այս օրերին հերթական սկանդալի մեջ է հայտնվել: Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարներից Լեոնիդ Տրոֆիմենկոն օրերս ոստիկանության Գյումրիի բաժնում հայտարարություն էր տվել այն մասին, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ռուս զինծառայողների հետ վիճաբանության ժամանակ իր մոտ եղած ատրճանակից կրակոց է արձակել: Դեպքի վերաբերյալ փորձեցինք մանրամասներ իմանալ հենց Գյումրիում: Մեր աղբյուրների վկայությամբ, …
կարդալ ավելինԵրեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքներից առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներն էլ դժգոհ են: Ե՛վ Արայիկ Քոթանջյանը, եւ՛ Վալերի Հարությունյանը միմյանց մեղադրում են ապօրինություններ կատարելու մեջ: Եվ հիմա, ամենայն հավանականությամբ, այս համայնքում թաղապետի ընտրության արդյունքներն անվավեր կհամարվեն ու առաջիկայում վերաքվեարկություն կնշանակվի: Բանն այն է, որ ըստ թիվ 3 ընտրատարածքային հանձնաժողովի կազմած նախնական ամփոփիչ …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի անկախության 14-րդ տարելիցի կապակցությամբ Եռաբլուր են այցելել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ազգային տոնի կապակցությամբ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր շնորհավորական ուղերձն է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Ռուս եւ հայ …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետի հրամանով` օրերս աշխատանքից ազատվել է Ոստիկանության Գյումրիի Քաղաքային վարչության պետ, գնդապետ Շիրակ Շահնազարյանը: Մեր աղբյուրների վկայությամբ, գնդապետ Շահնազարյանին աշխատանքից ազատել են ծառայողական քննության արդյունքում ի հայտ եկած փաստերի հիման վրա: Բանն այն է, որ շուրջ մեկ ամիս առաջ Շիրակ Շահնազարյանն օրենքով գողերի հետ հացկերույթի էր մասնակցել Գյումրիի «Փարվանա» …
կարդալ ավելինԴեռեւս 1949թ. Չինաստանը, որի հիմնական ռազմական պոտենցիալը ցամաքային էր, սերտ հարաբերությունների մեջ մտավ Ռուսաստանի հետ` հաշվի առնելով Ռուսաստանի ծովային պոտենցիալը (անգամ առաջնորդների անձնական հարաբերություններն էին բարձր մակարդակի վրա, եւ անգամ Ստալինի 70-ամյակին նվիրված նիստում Ստալինի աջ կողմում նստած է եղել Մաո Ցզեդունը): Չինաստանը շարունակեց իր արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել Սովետական Միության արտաքին քաղաքականության հետ մինչեւ 1959թ.: …
կարդալ ավելին«Assa-Irada»-ի փոխանցմամբ` Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները չեն հետեւելու Խանքենդիի (այսպես են ադրբեջանցիներն անվանում Ստեփանակերտը) ընտրական տեղամասում սպասվող քվեարկությանը: Այդ ընտրատեղամասը ստեղծվել է «Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին Ադրբեջանի հայ համայնքի մասնակցությունն ապահովելու նպատակով»: Ադրբեջանը նույնիսկ դիմել էր Եվրոպայի խորհրդին` վերոնշյալ ընտրատեղամասի ընտրողների ցուցակները ստանալու կոչով: Անդրադառնալով այս փաստին` Բաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաց Լինդբերգն ասել է, որ …
կարդալ ավելինՍպասվում է, որ նոյեմբերին էլ տեղի կունենա սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն: Մի խոսքով, այս աշունը Հայաստանում ընտրական է լինելու: Եվ, եթե մայրաքաղաքում այս ամենի հետ կապված որոշակի աշխուժություն է նկատվում, ապա մարզերում, հատկապես գյուղերում, մարդիկ ոչնչից տեղյակ չեն: Օրինակ՝ Տաուշի մարզի Դիլիջան քաղաքում մարդկանցից շատերը չգիտեն էլ, որ շուտով իրենց քաղաքում քաղաքապետի ընտրություններ են տեղի …
կարդալ ավելինՊաշտոնական այցով Հայաստանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն խորհրդի անդամ, Շարժայի էմիր, շեյխ դոկտոր Սուլթան բեն Մոհամմադ ալ Քասիմին երեկ, մեկնումից առաջ, այցելեց նաեւ Մատենադարան, եւ, ինչպես նախատեսված էր՝ պատասխանեց լրագրողների հարցերին: «Իմ հարաբերությունները նորին գերազանցություն նախագահի հետ շատ ջերմ ու եղբայրական են»,- առիթը բաց չթողնելով եւ լրագրողների բոլոր հարցերին ի պատասխան՝ մեկ անգամ եւս …
կարդալ ավելինՕրերս հրդեհ է բռնկվել Գյումրիի «Այոս» ՍՊ ընկերությանը պատկանող բնական գազի լիցքավորման կայանում։ Մեր ունեցած տվյալներով, եղել է նաեւ պայթյուն: Պատահարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով եւ տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նշված ՍՊ ընկերության 3 աշխատակիցներ: Ի դեպ, նկատենք, որ լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, այդ գազալցակայանը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մարտին Սուքիասյանին, որն …
կարդալ ավելինԱռաջիկա տարիներին Ադրբեջանում կարող է ատոմակայան կառուցվել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԳԱ Ռադիացիոն խնդիրների ինստիտուտի տնօրեն Ադիլ Ղարիբովը: Նրա ասելով, ատոմակայանի հիմքերը Նավայի գյուղի մոտակայքում դրվել են դեռեւս 1980թ., բայց շինարարական աշխատանքները չեն իրականացվել: «Ադրբեջանի նավթային պաշարները կսպառվեն 35-40 տարի հետո: Վաղ թե ուշ մեր երկիրը ստիպված է լինելու օգտագործել միջուկային էներգիա: Այդ պատճառով …
կարդալ ավելինՊատասխանելով «Այբ-Ֆե» լրատվական գործակալության հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանում «Իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում» հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60-րդ նստաշրջանի օրակարգ տեղափոխելու փաստին, ԱԳՆ մամուլի քարտուղար Համլետ Գասպարյանը նախ նշել է, որ ՄԱԿ-ի ընթացակարգի համաձայն, ԳԱ 59-րդ նստաշրջանի չքննարկված այլ հարցերի շարքում այս հարցը եւս ինքնաբերաբար կարող է փոխանցվել 60-րդ նստաշրջան: Մամուլի քարտուղարի խոսքերով՝ …
կարդալ ավելին– Պրն Շահինյան, ձեր ներկայացրած նախընտրական ծրագիրը ներառում է Արաբկիր համայնքին հուզող բոլոր խնդիրների լուծման ուղիները: Որքանո՞վ է իրատեսական այդ ծրագիրը: – Ես տիրապետում եմ Արաբկիր համայնքի բոլոր հիմնախնդիրներին եւ գիտեմ խնդիրների լուծման առաջնահերթությունները: Վստահ եմ, որ նպատակաուղղված աշխատանքի դեպքում այդ բոլոր խնդիրների լուծումն իրագործելի է: Մենք այսօր ուսումնասիրում ենք համայնքի տնտեսական հնարավորությունները, պատրաստում ենք …
կարդալ ավելինՄոտ երկու ամիս հետո պետք է կայանա սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն: Մինչդեռ մեր ընդդիմադիրները, որոնք հայտարարում են, թե մտադիր են հանրաքվեն վերածել Ռոբերտ Քոչարյանի վստահության հանրաքվեի, հերթական անգամ առաջնորդվում են Կռիլովի հայտնի առակի մոտիվներով: Նախ, հերթական անգամ պառակտվեցին, հիմա էլ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ՝ հանրաքվեի գնալ եւ «ոչ» ասե՞լ, թե՞ բոյկոտել հանրաքվեն: Այս առումով …
կարդալ ավելինՍեպտեմբերի 12-ին մեկնարկեց ԱԺ աշնանային վեցերորդ նստաշրջանը, որի օրակարգում շարունակում է մնալ երրորդ գումարման նստաշրջանի օրակարգում ընդգրկված` քվեարկությունների կեսից ավելիին անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորներին մանդատից զրկելու հարցը: Հիշեցնենք, որ ընդդիմությունն ԱԺ աշխատանքները բոյկոտում է 2003թ. փետրվարից, եւ բոյկոտ հայտարարած պատգամավորների բացակայություններն ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը 2003թ. հունիսին կայացած նիստում համարել է անհարգելի` այն ընդգրկելով …
կարդալ ավելին«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախկին անդամներ Ալբերտ Բազեյանն ու Վաղարշակ Հարությունյանը երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ սենսացիոն մի հայտարարություն արեցին: Պարզվում է, «Հանրապետություն» կուսակցության պառակտման պատճառը ոչ թե իրենք են եղել, այլ քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին «Հանրապետության» քաղխորհրդի 7 անդամներ Ալբերտ Բազեյանի եւ Վաղարշակ Հարությունյանի ղեկավարությամբ դադարեցրել էին իրենց անդամակցությունը կուսակցությանը: Իսկ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը խորհրդարանում հայտարարել էր, թե սեպտեմբերի լույս 15-ի գիշերը (այսինքն` անցած գիշեր) «ԱրմենՏել» ընկերության բջջային կապի որակը կբարելավվի ընկերության սարքավորման արդիականացման շնորհիվ: Քանի որ նշված չէր, թե գիշերվա կոնկրետ ժամը քանիսին կբարելավվի, մենք փորձեցինք ստուգել: Ժամը 1-3-ն ընկած հատվածում փորձեցինք զանգահարել քաղաքային, «ԱրմենՏելի» եւ «Ղ-Տելեկոմի» մի քանի հեռախոսահամարներով: …
կարդալ ավելինԵրեկ բացվեց ԼՂՀ 4-րդ գումարման ԱԺ անդրանիկ նստաշրջանը: Հենց սկզբից «Հայրենիք» խմբակցությունը պահանջեց օրակարգում ընդգրկել նաեւ Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման հարցը: Բանն այն է, որ ԼՂՀ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ, նախորդ գումարման ԱԺ պատգամավոր, «ԺԱՄ» խմբակցության անդամ Արկադի Սողոմոնյանի լիազորություններն ավարտվել են ս. թ. հունիսի 30-ին: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այս առնչությամբ նշեց, որ խորհրդարանում …
կարդալ ավելին