«Թուրան» գործակալությունը հաղորդում է, որ Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան Բաքվում հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Լատվիայի դիրքորոշումը համապատասխանում է Եվրամիության դիրքորոշմանը»: Լատվիայի նախագահը շեշտել է, որ ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականության խախտումը «մտահոգություն առաջացնող գործոն է»: Վ. Վիկե-Ֆրեյբերգան նաեւ կարեւորել է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
կարդալ ավելինՎանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր քարոզարշավի նպատակով օգտագործում է նաեւ տեղական հեռուստաեթերի լրատվական ծրագիրը, մինչդեռ հարկ է, որ այդ նպատակով նա եւս օգտվի վճարովի եթերից, այնպես, ինչպես մյուս թեկնածուները: Սեպտեմբերի 30-ի եւ հոկտեմբերի 1-ի (նախորդ օրվա լուրերի կրկնություն) «Մունետիկ» լրատվական ծրագիրը սկսվեց ռեպորտաժով` քաղաքապետի նախընտրական հանդիպումը ընտրողների հետ: Հաղորդումը տեւեց շուրջ 20 րոպե): Փաստորեն, քարոզարշավն …
կարդալ ավելինՀոկտեմբերի 16-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առաջադրվել են քաղաքապետի 3 թեկնածուներ. քաղաքապետ Սամվել Դարբինյանը՝ ՀՀԿ անդամ, «Ավտոմատիկա» ձեռնարկության տնօրեն Գագիկ Հովսեփյանը՝ անկուսակցական, եւ «Հայկոմկուսի» Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը: Ավագանու անդամների 15 տեղի համար թեկնածուների թիվը 42 է: Հոկտեմբերի 5-ի դրությամբ վանաձորցիներին անհայտ էր, թե ովքեր են ավագանու բոլոր թեկնածուները, քանի որ նրանց ամբողջական …
կարդալ ավելինԱշխարհահռչակ «System of a Down» ռոք խումբը, որի բոլոր անդամները հայեր են, նախօրեին բողոքի ցույց է կազմակերպել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Դենիս Հասթերթի տան դիմաց: Ցույցի մոտ 200 մասնակիցները Դենիս Հասթերթից պահանջել են օգտվել հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը Ներկայացուցիչների պալատում քվեարկության դնելու իր իրավունքից:
կարդալ ավելինՄոսկվան մտավախություն ունի, որ Ադրբեջանում ամերիկյան ռադիոլոկացիոն կայանների կառուցումն այն նախնական փուլն է, որին նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ԱԺ ընտրություններից հետո կարող է հետեւել Ադրբեջանում ամերիկյան շարժական զորախմբերի տեղակայումը: Ըստ «Էխո» թերթի, այս ամենին ՌԴ-ն պատրաստվում է պատասխանել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմ մտցնելով ու այդ երկրի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելով: Հիշեցնենք, որ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը նախորդ …
կարդալ ավելին356 «կողմ», 181 «դեմ», 125 «ձեռնպահ»: Այսպես են քվեարկել Եվրախորհրդարանի պատգամավորները Թուրքիայի վերաբերյալ բանաձեւի համար: ՀՀ համար այդ բանաձեւն ընդամենը կարեւոր է այնքանով, որ փաստաթղթում հստակորեն ամրագրված է մի պայման: Ցեղասպանության ճանաչումը հենց այն պայմանն է, որի կատարման դեպքում միայն Թուրքիան կկարողանա մտնել ԵՄ երկրների շարքը:
կարդալ ավելինՀակառակ Ադրբեջանի այն հայտարարությանը, թե այդ երկիրը հաջորդ տարվա ռազմական բյուջեն հասցնելու է ՀՀ ամբողջ բյուջեին, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ կառավարության բրիֆինգում ասել է. «Մենք էլ ցանկություն ունենք ՊՆ-ին այնքան գումար հատկացնել, որքան Ադրբեջանի բյուջեն է»: 2006թ. պետբյուջեի նախագծով ՀՀ ռազմական ծախսերն ավելանալու են 13 մլրդ դրամով եւ ընդհանուր առմամբ կազմելու …
կարդալ ավելինՀոկտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է 5 թեկնածու: Երեկ ժամը 18.00-ին ավարտվեց այն վերջնաժամկետը, որի ընթացքում քաղաքացիները համայնքապետի եւ ավագանու անդամության համար կարող էին առաջադրել իրենց թեկնածությունը: Ինչպես տեղեկացանք Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Սայաթ Մինասյանից, Գյումրիի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել են գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտին Սուքիասյանը, …
կարդալ ավելինՍեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից առաջ ԵԱՀԿ դիտորդները հանդիպել են Կենտրոն եւ Արաբկիր համայնքների թաղապետի թեկնածուների հետ: Կենտրոն համայնքի թեկնածուներ Ռուզան Խաչատրյանի եւ Գագիկ Բեգլարյանի հանդիպումը բավական լավ տպավորություն է թողել դիտորդների վրա: Բանն այն է, որ Գ. Բեգլարյանը ԵԱՀԿ դիտորդների մոտ իր մրցակցին՝ Ռ. Խաչատրյանին դիմավորել է մեծ ծաղկեփնջով ու գրկախառնվել է նրա հետ: Ըստ …
կարդալ ավելինԱրցախյան ազատամարտի մասնակից թվով 10 կառույցների ղեկավարներ ՀՀ Անկախության օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանին բավական տարօրինակ խնդրանք են ուղարկել: Նրանք ՀՀ Անկախության 14-րդ տարելիցի կապակցությամբ խնդրել են լիովին ներում շնորհել պետական հանցագործության մեղադրանքով մահվան դատապարտված երեք անձանց: Խոսքը «Դրո» եւ «Վահան Հովհաննիսյան+30» գործերով անցնող Արմեն Մնջոյանի, Արսեն Արծրունու եւ Տիգրան Խաչատրյանի մասին է: Հիշեցնենք, որ նրանք …
կարդալ ավելինՎերջին օրերին իրավիճակը Ջավախքում դարձյալ սրվել է: Այս անգամ առիթը Սամցխե-Ջավախեթիի հասարակական-քաղաքական կազմակերպությունների` «Ինտեգրում, բայց ոչ ձուլում» խորագրի ներքո հրավիրած համաժողովն էր: Այն հրավիրվել էր «Տեղական ինքնակառավարման մասին» Վրաստանի օրենքի նախագիծը քննարկելու համար, եւ քննարկումների արդյունքում ընդունել է Վրաստանի իշխանություններին ուղղված հայտարարություն, որում վերջիններիս առաջարկվում է Վրաստանը դարձնել դաշնային հանրապետություն եւ հայաբնակ Ջավախքին ինքնավարություն տալ: …
կարդալ ավելինԻրականում այս ամենը լիովին համապատասխանում է այսօրվա իշխանությունների գործելաոճին: Ի վերջո, Նոր Հաճընում իրար դեմ են ելել բացառապես իշխանությունների աջակցությունը վայելող անձինք, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է կամ ծեծկռտուքների, կամ նման արյունալի ռազբորկաների: Ինչպես հայտնի է, շաբաթ օրը Նոր Հաճընի քաղաքապետ 1966թ. ծնված Արմեն Քեշիշյանը (մականունը՝ Ուզբո) իրեն ամրակցված «Վինկինգ» մակնիշի 9մմ տրամաչափի ատրճանակով 7 անգամ …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթավերջին Բրատիսլավայում կայացավ Եվրամիությանը կից Եվրոպական ազատական-ժողովրդավարական եւ Ռեֆորմիստական կուսակցությունների կոնգրեսը, որին Հայաստանից մասնակցում էին ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն ու ՀՀ Առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը: Կոնգրեսն իր մեջ ներառում է եվրոպական ընտանիքի առաջադեմ ազատական-ժողովրդավարական քաղաքական ուժերին եւ կուսակցություններին: Այն ունի բացառիկ կարեւորություն, քանի որ Կոնգրեսը ներկայացնող կուսակցությունների անդամներից շատերը նաեւ …
կարդալ ավելին«Արդարություն» դաշինքի քարտուղար Վիկտոր Դալլաքյանը հումորով է վերաբերվում այն մարդկանց եւ նրանց տված գնահատականներին, ովքեր հայտարարում են, թե Կենտրոն համայնքի թեկնածու, դաշինքի վարչության անդամ Ռուզան Խաչատրյանի պարտությունն «Արդարություն» դաշինքի պարտությունն էր: «2003թ. ԱԺ ընտրություններում «Արդարություն» դաշինքը Կենտրոն համայնքում գրավել է երկրորդ տեղը: Իսկ այն մարդիկ, ովքեր նման գնահատականներ են տալիս, իրենց շքամուտքում չեն կարող ընդհանրապես …
կարդալ ավելին«Ոչ մի տարբերություն չեմ տեսնում ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ, պարզապես սրանք ավելի անգրագետ են, քան նախկինները, սրանց անգրագիտությունը սահմաններ չի ճանաչում»,- երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Ուսանողների կողմից տրվող սակավաթիվ «անդուր» հարցերին երգիչը դժկամությամբ եւ ընդգծված հեգնանքով պատասխանեց, միաժամանակ հաճախակի շեշտելով՝ «Ես ձեզ շատ սիրում ու հարգում եմ …
կարդալ ավելին– Պարոն Սիմոնյան, կիրակի օրը Քանաքեռ-Զեյթուն համայնքում կրկին ընտրություններ են լինելու: Նախորդ անգամ մեր թերթին տված հարցազրույցում խոսելով ընտրակեղծիքների եւ ընտրակաշառքների մասին, դժգոհել էիք հատկապես ՄԱԿ-ից, նշելով, որ նրանք մեծ ֆինանսական օգնություն են ցույց տվել ձեր թեկնածուի մրցակից Արայիկ Քոթանջյանին: – Չէ, մենք այդ տեղեկատվությունը ճշտել ենք, նման բան իրականում չի եղել: Ընտրությունների օրը շատ …
կարդալ ավելինՈղջունելով «Հայաստան-2020» ծրագրի կազմակերպած համաժողովն ու կարեւորելով ծրագրի անհրաժեշտությունը, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է. «Հիմա, երբ այս հանդիպումն ավարտվի, մենք գիտենք` հեն ա դուռը, այսպես պետք է գնանք, հասնենք դռանը: Բայց մի շարք ուղղություններով մենք չգիտենք, թե այսօր ո՞ւր ենք գնում, ի՞նչ ճանապարհներով, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ եղանակով: Եվ այս տեսանկյունից այս ծրագիրը շատ կարեւոր …
կարդալ ավելին«Ես չեմ հասկանում, թե ի՞նչ հիմքերով են որոշ երկրներ հայերի այսպես կոչված ցեղասպանության վերաբերյալ որոշումներ ընդունում»,- «Anatolian Times»-ի փոխանցմամբ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Վերջինիս խոսքերով` այդ որոշումները քաղաքական են եւ չեն նպաստում աշխարհում խաղաղության հաստատմանը: «Մենք հստակ ասել ենք, որ մեր արխիվները բաց են, եւ Հայաստանն էլ պետք է բացի իր արխիվները: …
կարդալ ավելինԵրեկ Հայաստանի Հանրապետության Անկախության օրն էր։ Եվ հերթական անգամ ստիպված եղանք արձանագրել, որ առ այսօր Անկախության նկատմամբ հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ։ Շատերը մեր Անկախությունն ընկալում են որպես համազգային պայքարի արդյունքում ձեռք բերված մեծագույն նվաճում, մյուսները` որպես հայ ժողովրդի առջեւ ծառացած հերթական խոչընդոտ, երրորդները` որպես ձեւականություն… Ուրախալին թերեւս այն է միայն, որ երեկ երեկոյան Երեւանի կենտրոնն …
կարդալ ավելին«Ռուսաստանը ճանաչում է ԱՊՀ-ում ամերիկյան շահերի օրինականությունը, սակայն ցանկանում է, որ դրանց իրագործման մեթոդները լինեն հասկանալի եւ թափանցիկ»,- ըստ «ՌԻԱ-նովոստի» լրատվական գործակալության` երեքշաբթի օրը ելույթ ունենալով Սթրաթֆորդի համալսարանում, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վերջինս նաեւ նշել է, որ այդ թեման քննարկվել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջորջ Բուշի` Վաշինգտոնում նախորդ շաբաթ …
կարդալ ավելին