Ցեղասպանության ճանաչումը պարտադիր է

02/10/2005

356 «կողմ», 181 «դեմ», 125 «ձեռնպահ»: Այսպես են քվեարկել
Եվրախորհրդարանի պատգամավորները Թուրքիայի վերաբերյալ բանաձեւի համար: ՀՀ
համար այդ բանաձեւն ընդամենը կարեւոր է այնքանով, որ փաստաթղթում
հստակորեն ամրագրված է մի պայման: Ցեղասպանության ճանաչումը հենց այն
պայմանն է, որի կատարման դեպքում միայն Թուրքիան կկարողանա մտնել ԵՄ
երկրների շարքը: